Ինչպես արժեքավոր և ոճային տեսք ունենալ

Հավանաբար նկատել եք, որ շատ հաճախ նմանատիպ հագուստով (իսկ երբեմն էլ նույն հագուստով) մարդիկ արտաքինից շատ տարբեր տեսք ունեն:

Ոմանց պարագայում կերպարը նորաձեւ, ամբողջական, արժեքավոր է թվում:

Իսկ մյուսների վրա, չնայած տեսողականորեն հագուստը նման է, այդպիսի զգացողություն չի ստեղծվում:

Կարելի է երկար խոսել թանկարժեք պարագաների, օծանելիքի, զարդերի և դիմահարդարման մասին: Բայց չե՞ք տեսել այս բոլորն ունեցող կանանց, որոնց կերպարում, չնայած դրան, ինչ-որ բան այն չէ:

Ի՞նչն այստեղ այն չէ, և ինչո՞ւ է այդպես տեղի ունենում։

Չենք անդրադառնա այնպիսի ակնհայտ բաների, ինչպիսիք են կազմվածքը, դեմքի հատկությունները, հասակը և այլն: Հաճախ հարցը դրանցում չէ, իսկ բնական տվյալները յուրաքանչյուրի համար անհատական են: Միակ բանը, որ պետք է հաշվի առնել, մարմնի կողմից փոխանցվող վստահության աստիճանն է: Դուք կարող եք լինել համեստ ու անվստահ մարդ, բայց որոշ վարժությունների դեպքում այդ ամենն արտաքուստ նկատելի չի լինի:

Ուղիղ մեջքով, ուղղված ուսերով և բարձրացված գլուխով հանգիստ մարմինը միշտ շատ ավելի գրավիչ կթվա, քան կաշկանդվածը՝ գլուխը ցած և ներքև նայող հայացքով:

Լուսանկարչական նկարահանումների համար տրվող տարբեր խորհուրդները դա հիանալի կերպով ի ցույց են դնում:

Ահա մի պարզ օրինակ.

Առաջին և երկրորդ լուսանկարներում մույն մարդն է՝ ճիշտ նույն հագուստով: Բայց տարբերությունն ակնհայտ է: Դա ներքին ազատություն է, անկաշկանդվածությունը, ինքնավստահությունը: Հենց այս ուղերձն է տեսողականորեն ընկալվում:

Այս տեխնիկան աշխատում է անկախ կազմվածքից, հասակից, ավելորդ քաշից և այլն: Բոլոր դեպքում, կինը, ով գիտի, թե ինչպես զգալ իր մարմինը տարածության մեջ, գլուխը պահել ուղիղ և պարանոցը չքաշել ուսերի մեջ, միշտ ավելի լավ տեսք կունենա:

Օրինակի համար՝ մեկ այլ լուսանկար.

Նմանատիպ շրջազգեստներով կանայք են՝ սովորական պայմաններում: Նրանցից ո՞վ է ավելի լավ նայվում: Եթե կարծում եք, որ խնդիրը դեմքի կամ մազերի մեջ է, կարող եք պարզապես ձեր ափով ծածկել գլխի հատվածը:
Անշուշտ, ավելի գրավիչ տեսք ունի ձախից երկրորդը կանգնած կինը: Հարցը հաստատ հասակի մեջ չէ (նույն հասակի ևս երկուսը կան), ոչ էլ կազմվածքի՝ այն էապես չի տարբերվում: Այդ դեպքում՝ ի՞նչ տարբերություն:

Նայեք նրանցից յուրաքանչյուրի ափերին: Իսկ հիմա՝ ուսերին: Նրանցից միայն մեկի մոտ են ափերը չլարված, բայց, միևնույն ժամանակ, ուսերը ներքև են իջեցված: Մյուսների մոտ դրանք կամ առաջ ուղղված, կամ լարված են: Նույնը՝ կեցվածքի պարագայում է, միայն այդ կինն ունի ուղիղ մեջք: Մյուսների մոտ, ճիշտ է, կուզ չկա, բայց առկա է լարվածություն, անհանգստություն:

Պարզ օրինակ՝ գլխի և պարանոցի հետ կապված.

Որքա՞ն հեշտ է հետեւել մարմնին և սովորել արտահայտել առավելագույն հանգստություն ու վստահություն: Նախևառաջ՝ հարկավոր է ինքնուրույն աշխատել հայելու առաջ: Հայելու կամ հեռախոսի միջոցով կարող եք լավագույնս տեսնել, թե ինչպես եք նայվում կողքից: Հիշել, թե ուսերի, մեջքի, ձեռքերի որ դիրքում եք ամենագրավիչ տեսքն ստանում:

Կանանց ճնշող մեծամասնության համար բավական է լուծել միայն մեկ խնդիր՝ ուղղել կեցվածքը:

Դա անելու համար հարկավոր է մեջքի համար նախատեսված վարժություններ անել, ձգել մկանները: Դա ոչ միայն ձեզ հիանալի արտաքին տեսք կհաղորդի, այլև կօգնի մեջքն առողջ պահել և հետագայում ազատվել բազմաթիվ խնդիրներից:

Իհարկե, շատերի կողմից ցանկալի թանկարժեք ու ոճային կնոջ կերպար ստանալու համար կարելի է գնել թանկարժեք հագուստ, նորաձեւ պայուսակ ու կիրառել պրոֆեսիոնալ դիմահարդարում: Բայց այս ամենը գործում է միայն այն ժամանակ, երբ լուծված է հիմնական խնդիրը: Երբ ձեր մարմինը հանգիստ է և հարմարավետ, այդ ազատությունը զգացվում է և ակնհայտ տեսանելի է:

Փորձեք հետեւել ձեր մեջքի ու գլխի դիրքին ամբողջ օրվա ընթացքում և, ժամանակ առ ժամանակ, անցնելով հայելու կողքով, նայեք ձեզ կողքից: Դա շատ օգնում և մոտիվացնում է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․