Կնճիռներից արագորեն ազատվելու արդյունավետ բնական միջոց

Աչքերի շուրջ մաշկը արագ է չորանում, քանի որ շատ նուրբ է, չորացման հետևանքով էլ առաջանում են կնճիռներ: Դրանց առաջացման հիմնական պատճառները մաշկի ոչ առողջ վիճակն է, կոսմետիկայի ներգործությունը, դիմախաղն ու արևից աչքերը կկոցելը:

Կնճիռների դեմ արդյունավետ միջոցներից են թրջոցները, բայց հիշեք՝ տաք թրջոցներին պետք է հաջորդեն սառը թրջոցները, որոնց շնորհիվ մաշկը հագենում է թթվածնով, և կնճիռները նվազում են:

Մերսումը նույնպես կարգավորում է արյան շրջանառությունը, և ինչպես թրջոցները, այնպես էլ մերսումներն առաջնային կնճիռները վերացնելու դասական կանոններն են:

Բուսաբույժները խորհուրդ են տալիս տարբեր բաղադրատոմսեր, օրինակ՝ բուսական սառույցը (հանգստացնող զանազան բույսերի թուրմից) թեթև սահեցնել աչքի շուրջը՝ հոնքերի հատվածից բերելով դեպի քթարմատ, կարող եք նաև ամբողջ դեմքին քսել՝ պահպանելով մերսման ուղղությունները: Բուսական այս մերսումը հաղթահարում է ցանկացած խորության կնճիռները և մաշկին տալիս է իրական փայլ:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է կես լիմոնի հյութին խառնել մի պտղունց աղ, 1 ձվի սպիտակուց և լավ փրփրացնել, ապա քսել դեմքին:

20-25 գրամ խմորիչին ավելացնել արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ, կարող եք ավելացնել նաև կաթ, լավ հարել և քսել դեմքին: Այս դիմակը կնճիռներից ազատվելու լավագույն տարբերակներից է, արդյունքը հենց հաջորդ օրը կնկատեք, այս դիմակն օգտագործելուց հետո կտեսնեք, թե ինչ արագությամբ են հարթվում կնճիռները:

Մասնագետներն առաջարկում են նաև սպիտակ չոր հացի կտորը խառնել տաք կաթի հետ և քսել դեմքին, կամ 1 ճաշի գդալ տաքացրած մեղրին խառնել 1 թեյի գդալ ցորենի ալյուր, փրփրացնել ձվի սպիտակուցով և քսել դեմքին: 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնել կես ճաշի գդալ տաք մեղրի հետ, ավելացնել 1 թեյի գդալ բուսայուղ, 1 թեյի գդալ սերուցք և 1 ճաշի գդալ տաք կաթ:

Դիմակները դեմքին պահել 20-30 րոպե, դեմքը լվանալ տաք, ապա սառը ջրով և քսել որևէ բնական եթերայուղ. մասնագետներն ասում են, որ մաշկի համար շատ օգտակար է նուշի եթերայուղը, ինչպես նաև՝ դեղձի ու ծիրանի: Մատների բարձիկներին կաթեցրեք եթերայուղը և նրբորեն քսեք կոպերին:

Դիմախաղից առաջացած կնճիռները (միմիկային) սովորաբար առաջանում են 18 տարեկանից: Այս տեսակի կնճիռների դեմ պայքարի համար խորհուրդ է տրվում հետևյալ բաղադրատոմսը՝ հում կարտոֆիլն անցկացնել քերիչի մանր անցքերով, խառնել սերուցքի հետ և օգտագործել: 1 ճաշի գդալ բանանին ավելացնել նույնքան հալեցրած կարագ և քսել կնճիռներին: Ցանկալի է այս դիմակներն օգտագործել քնելուց առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը