5 բան, որոնք նկատելի ծերացնում են կնոջը

1. Սպիտակ մազեր

Եթե դու սկսել ես ճերմակ մազեր նկատել, դա դեռ խուճապի մատնվելու եւ երիտասարդությանը հրաժեշտ տալու առիթ չէ։

Վաղ ճերմակահերությունը վկայում է սթրեսի, քնի պակասի կամ օրգանիզմում կալցիումի պակասի մասին։

Սակայն դա կարող է նաեւ ժառանգական լինել։

Մի՛ տխրիր, ուղղակի ժամանակն է դիմել լավ  վարսավիրի, դրա մեջ սարսափելի բան չկա։ Ընդհակառակը, ճերմակ մազերը հիանալի առիթ են մազերի գույնի հետ փորձեր անելու համար։ Գլխավորը պարզ կանոնը հիշելն է. փորձի՛ր վերստեղծել քո բնական գույնը կամ մի փոքր բացի՛ր երանգը։ Որքան մազերի գույնը մուգ՝ այնքան ավելի տարիքով կերեւաս դու։

2. Թոշնած պարանոց

Պարանոցի խնամքը պետք է դեմքի խնամքին հավասար մեր ամենօրյա սովորությունը դառնա։ Հատկապես դա վերաբերում է 30-ամյակը բոլորած կանանց։

Պարանոցի մաշկը նուրբ է եւ բարակ, այն լրացուցիչ խնամքի կարիք ունի։ Այն ավելի շատ է հակված վաղաժամ ծերացման, ուստի այն պետք է լավ խոնավեցնել։ Շարֆերը պետք է քո հավատարիմ ընկերուհիները դառնան։ Մի՛ մոռացիր դրանց մասին տարվա ցուրտ եղանակներին։

3. Անխնամ ձեռքեր

Ձեռքերը մատնում են կնոջ տարիքը։ Այս դեպքում կարեւոր չէ, թե որքան երիտասարդ տեսք ունի քո դեմքը։ Եթե ձեռքերդ անխնամ են, համարի՛ր, որ երիտասարդ երեւալու բոլոր ջանքերդ իզուր են։

Անպայման խոնավեցրու՛ ձեռքերիդ մաշկը, յուղերով լոգա՛նք կազմակերպիր դրանց համար եւ հետեւի՛ր եղունգներիդ վիճակին։ Հիշի՛ր, որ խնամված ձեռքերը եւ կոկիկ մանիկյուրը յուրաքանչյուր կնոջ այցեքարտն է։

4. Վառ շպար

Բարեբախտաբար ագրեսիվ շպարի թրենդն այսօր արդեն արդիական չէ, եւ աղջիկների մեծ մասը դեմքի վրա կոսմետիկան սահմանափակում է։ Բնական տեսքն այն է, ինչը երբեք չի ծերացնում։

5. Արեւայրուք

Քիչ չէ, որ մաշկի բրոնզագույն երանգը մի քանի տարի է ավելացնում, իսկ չափազանց շատ արեւայրուքը ջրազրկում է մաշկը՝ նպաստելով արագ ծերացմանը, կնճիռների առաջացմանը եւ առաձգականության կորստին։ Եթե դու չես կարող հրաժարվել արեւային լոգանքից, ապա մտածի՛ր արեւապաշտպան քսուքի որակի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․