Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը

Որն է ամուսինների տարիքային իդեալական տարբերությունը, ինչը թույլ է տալիս պահպանել ամուր հարաբերություններ, ընտանիք եւ ունենալ առողջ երեխաներ։

Այս խնդիրը տարբեր տեսանկյուններ ունի։ Մշտապես գերիշխել է այն տեսակետը, որ ամուսինը պետք է ավելի մեծ լինի։

Բայց այսօր կան դեպքեր, որ կանայք ամուսնանում են ավելի երիտասարդ տղաների հետ։

Իսկ ամուսնություններից ո՞րն է ավելի ամուր, երջանիկ, եւ կա արդյո՞ք տարիքային իդեալական տարբերություն։

Քննարկենք առկա տարբերակների բոլոր դրական եւ բացասական կողմերը

Դասական հարաբերությունները՝ ամուսինը ավելի մեծ է։ Նման միությունների հիմքում ընկած է այն գաղափարը, որ տղամարդը ցանկանում է ֆինանսապես ավելի կայանալ եւ հետո ամուսնանալ։

Սոցիումում նման զույգերն ավելի ընդունելի են։

Սակայն այն ամուսնությունները, որտեղ կնոջ եւ տղամարդու միջեւ տարիքային տարբերությունը տասը տարուց ավելի է, ապա սա խոսակցությունների առիթ է դառնում։

Իսկ հոգեբանները նման միությունները ավելի ամուր եւ կայուն են համարում։ Պատճառն այն է, որ նման հարաբերություններում գերիշխողը տղամարդն է։

Ամուսնական զույգերի տարիքային տարբերությանը Չինաստանում նույն կերպ են վերաբերում։ Նրանք անգամ մշակել են հարսնացուի իդեալական տարիքը որոշելու բանաձեւեր. տղամարդու տարիքը պետք է բաժանել երկուսի եւ ստացված արդյունքին գումարել 7։ Այսինքն՝ եթե տղամարդը 30 տարեկան է, ապա հարսնացուն պետք է լինի 22, իսկ եթե 60՝ 37. տարբերությունը շատ մեծ է։ Այն տարբերակը, որ կինն է ավելի մեծ, չինացիներն անգամ հաշվի չեն էլ առնում։ Իսկ անգլիացիները նման մեծ տարբերությանը դեմ են։ Ըստ նրանց հետազոտությունների, 15 տարուց ավելի տարբերությունը հանգեցնում է նրանց կյանքի տեւողության նվազեցմանը, ինչը առաջանում է սթրեսների եւ շրջապատող մարդկանց ազդեցության պատճառով։

Ավստրալացի հետազոտողները կարծում են, որ տարիքային իդեալական տարբերությունը 5 տարին է, բայց կրկին տղամարդը պետք է մեծ լինի։ Ըստ նրանց հաշվարկների՝ այս դեպքում ավելի շատ երեխաներ են ծնվում։

Հոգեբանական տեսանկյունից դիտարկելիս՝ տղամարդու ավելի մեծ լինելն արդարացված է. չէ՞ որ «հայրության գիտակցությունը» հասունանում է 40 տարեկանում, եւ հենց այս տարիքում է, որ տղամարդիկ իսկապես ցանկանում են երեխա ունենալ։ Բացի այդ, երեխա ունենալու համար կնոջ տարիքն ավելի կարեւոր է, քան տղամարդունը։ Տղամարդը հայր կարող է դառնալ անգամ 70 տարեկանում (օրինակ, Չառլի Չապլինը հայր է դարձել 72 տարեկանում, իսկ նրա կինը 36 տարով ավելի երիտասարդ էր), իսկ կնոջ պարագայում՝ նրա վերարտադրողական ֆունկցիաները ավելի շուտ են դադարում գործել եւ 35 տարեկանից հետո երեխա ունենալու հավանականությունը նվազում է։

Ընտանիքներին, որտեղ տղամարդն ավելի երիտասարդ է, քան կինը, մի փոքր անվստահությամբ եւ տարակուսանքով են վերաբերում։ Բացի այդ, երիտասարդ տղային համարում են ալֆոնս, իսկ կնոջը մեղադրում են անձնական կյանքը դասավորել չկարողանալու մեջ։ Բայց նման ամուսնությունները նույնպես կարող են երջանիկ լինել։ Բայց միեւնույնն է, հոգեբանները պնդում են, որ տարիքային տարբերությունը չպետք է գերազանցի 5 տարին, հակառակ դեպքում կա երկու տարբերակ. առաջին տարբերակում կինը պետք է շատ խելացի ու համբերատար է եւ պահպանում է ընտանիքը, եւ երկրորդ տարեբերակը՝ կինը իր ամուսնուն երեխայի պես է վերաբերում, ում մասին միշտ պետք է հոգ տանել։

Շատ տարածված են հասակակիցների ամուսնությունները, ում շատ բան կարող է կապել։ Բայց վտանգն այստեղ նրանում է, որ ամուսինները շատ շուտ կարող են կորցնել մեկը մյուսի հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Բացի այդ, կինը փորձում է առաջնորդի դեր ստանձնել, ինչը դուրեկան չէ նրա զուգընկերոջ համար։

Իսկ ո՞րն է գիտնականների կարծքիը։ օրինակ, ֆինն գիտնականները ապացուցել են, որ իրենց երկրում առողջ երեխաներ ծնվելու համար, տղամարդիկ պետք է ամուսնան իրենցից տասնհինգը տարի փոքր կանանց հետ։

Շվեդ գիտնականները կարծում են, որ նախընտրելի է, որ զուգընկերուհին լինի 6 տարով ավելի երիտասարդ։ Իսկ ռուս հետազոտողները կողմնակից են հասակակիցների ամուսնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին
Միայնությունն ըստ Կենդանակերպի նշանի
«Ներել կարողանում են միայն ուժեղները. թույլերը ներել չգիտեն». Մահաթմա Գանդիի 25 մտքերը, որոնք ունակ են փոխելու յուրաքանչյուր կարդացողի կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Եկեք խաղանք «Ո՞վ է nւզում դառնալ միլիnնատեր» խաղը․ քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ