Դերասան Հովհաննես Ազոյանը երրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Իսկ այսօր ծնվեց իմ որդին՝ Արամ Լուին»,- գրել է նա:
Գրառմանը կից Հովհաննեսը նշել է նաև երեխայի մորը՝ Հասմիկ Ասյա Հովսեփյանին:
Նշենք, որ Հովհաննեսն ու նախկին կինը՝ դիմահարդար Մերի Մարտիրոսյանը, ունեն երկու դուստր՝ 13-ամյա Կարինան և 8-ամյա Վիկտորյան:
Հովհաննեսն ու Մերին ամուսնալուծվել են 2016 թվականին՝ 8 տարվա համատեղ կյանքից հետո: