4 մթերք, որոնք փչացնում են Ձեր դեմքը

Արդյոք գիտե՞ք, թե ինչպես են ձեր դեմքի վրա ազդում կաթնամթերքը, գինին, սնձանը (клейковина) և շաքարը:

Մաշկի խնամքի մասնագետ բժիշկ Նիգմա Թալիբը կարծում է, որ սնունդն ու խմիչքը, որն օգտագործում է մարդը, դեմքին անմիջապես «արտացոլվելու, դրսևորվելու» հատկություն ունեն:

Աշխատելով երկար տարիներ, այդ թվում նաև հանրաճանաչ մարդկանց հետ, Նիգման նկատել է, որ դեմքի մաշկը մեզ կարող է շատ բաների մասին տեղեկացնել:

Դրա համար էլ, կարևոր է սովորել ճանաչել մեր օրգանիզմի կողմից ուղարկված SOS ազդանշանները:

Ալկոհոլը, անքնությունը անպայման արտացոլվում է մեր դեմքի վրա: Նիգմա Թալիբի «սև ցուցակում» են հայտնվել՝ գինին (ալկոհոլը), կաթը և կաթնամթերքները, սնձանը և շաքարը: Նա բազմիցս համոզվել է, որ կնճիռների վաղ առաջացման, սև կետիկների առաջացման, մաշկի կարմրության և նմանատիպ երևույթների առաջացման պատճառը հենց այս մթերքներն են:

1 Գինի (և այլ ալկոհոլ)

Ախտանիշները. Կնճիռների արտահայտվածություն, աչքերի կարմրություն, կամ կարմրություն հոնքերի արանքում (լյարդի պրոեկցիոն հատված), կախված կոպեր, չոր ջրազրկված մաշկ՝ ընդլայնված ծակոտիներով, կնճիռների ընդգծված ցանց, վարդագույն այտեր և քիթ, խորը ծալքեր քթա-շուրթային հատվածում:

Ինչ է պետք անել. Ամենաքիչը երեք շաբաթով հրաժարվել ալկոհոլից, որպեսզի վերականգնվի աղիների հավասարակշռությունը: Եթե մասնակցում եք ծննդյան տոնի կամ ինչ-որ երեկույթի՝ ընտրեք չոր գինի, այն քիչ քանակությամբ է շաքար պարունակում և ավելի օգտակար է:

2 Կաթ և կաթնամթերք

Ախտանիշները. Ուռած կոպեր, պարկեր և սև շրջանակներ աչքերի տակ, հետքեր և մանր սպիտակ կորյակներ նաև կզակի վրա (վերարտադրողական օրգանների պրոեկցիոն հատված):

Պատճառները. Պատճառներից մեկը այս մթերքների վատ յուրացումն է օրգանիզմի կողմից: Բայց կա նաև այլ պատճառ: Խանութից գնված մեկ բաժակ կաթը պարունակում է երկու տասնյակից ավել հորմոններ և քիմիական տարրեր, որոնց մեջ կան և բնականներ, և նրանք, որ մտնում են կովի կերի մեջ (հակաբիոտիկներ, հակասնկային միջոցներ, աճի խթանիչներ, անալգետիկներ): Այսպիսի բաղադրիչներն ընդունակ են խախտել հորմոնալ հավասարակշռությունը, առաջացնում են մաշկի բջիջների գերաճ, որոնք փակում են ծակոտիները:

Ինչ պետք է անել. Հրաժարվել կաթնամթերքից երեք շաբաթով: Շուտով դուք արդյունքը կնկատեք:

3 Սնձան (глютен)

Ախտանշանները. Այտուցված, կարմրած այտեր, մուգ բծեր և բորբոքումներ կզակի վրա:

Ինչ պետք է անել. Հրաժարվել գլյուտեն պարունակող մթերքներից. Շիլաներ, ալյուրից պատրաստված մթերքներ, մակարոնեղեն: Դրանց փոխարեն օգտագործեք ստամոքսի համար օգտակար մանրաթելերով հարուստ սնունդ (թեփ, ծիրանի չիր …): Շատ ջուր խմեք, որպեսզի ազատվեք այտերի այտուցվածությունից:

4 Շաքար

Ախտանշանները. կնճիռներ ճակատին (մարսողության պրոեկցիոն հատված), աչքերի շուրջ կախված մաշկ, մոխրագույն կամ գունատ տանջված դեմք, բարակած մաշկ, սև կետիկներ կարող են առաջանալ ամբողջ դեմքին (ինչպես նաև ուսերին և կրծքերին):

Ինչ պետք է անել. Հրաժարվել շաքարի, քաղցրի լրացուցիչ չափաբաժնից (տորթեր, թխվածքաբլիթներ, քաղցր մրգային հյութեր և գազավորված ըմպելիք, զտված ածխաջրեր, տեխնոլոգիական վերամշակում անցած մթերքներ): Սկզբում կարելի է կրճատել քաղցրը կիսով չափ, իսկ հետո քաղցրի մակարդակը հասցնել մինիմալ կամ զրոյական մակարդակի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով
Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ
Ինչպես իմանալ, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով