5 մթերքներ, որոնք կտրականապես արգելվում է տալ մինչև 2 տարեկան երեխաներին

Երբ երեխան դառնում է 6 ամսական նա սկսում է պինդ սնունդ ուտել՝ ծանոթանալով նոր համերի և բույրերի հետ:

Ու թեպետ մենք փորձում ենք հետևել նրա սնվելու ընթացքին, սակայն երբեմն գրավչություն է առաջանում նրան ինչ-որ «մեծական» բան տալ ուտելու, մանավանդ, որ նա անընդհատ թաթիկները ձգում է յուրաքանչյուր պատառի վրա:

zNews-ը ներկայացնում է 5 մթերք, որոնք, ըստ մասնագետների խորհրդի, չի կարելի տալ 2 տարեկանից փոքր երեխաներին:

1. Աղ

Խորհուրդ չի տրվում աղ պարունակող մթերք տալ մեկ տարեկանը չլրացած երեխաներին: Կարելի այն փոխարինել այլ համեմունքներով, ինչպիսիք են դարչինը, կոճապղպեղը, խնկունին և մաղադանոսը:

2. Շաքար

Չի կարելի երկու տարեկանից ցածր երեխաներին տալ քաղցր խմիչքներ և քաղցրավենիքներ: Երեխայի համար որևէ բան գնելիս պետք է նայել դրա բաղադրությունը շաքարի պարունակությունից խուսափելու համար:

3. Մեղր

Խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան երեխաներին մեղր տալ: Մեղրը պարունակում է Clostridium botulinum-ի սպորներ: Դրանք կարող են առաջացնել բոտուլիզմ, ինչը կարող է արտահայտվել ախորժակի անկմամբ և աղիների խցանումով:

4. Ադիբուդի, ամբողջական խաղող, ժելե կոնֆետներ

Կպչուն, կոշտ մթերքները կարող են խեղդվելու վտանգ առաջացնել:

5. Հում և կիսաեփ սնունդ

Բարձր ջերմաստիճանը վերացնում է սննդի մեջ առկա մանրէները, այնպես որ պետք չէ ռիսկի դիմել: Անհրաժեշտ է սնունդը ենթարկել բարձր ջերմային մշակման, այնուհետև նոր տալ երեխային:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․