«Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, սակայն ձուն, միևնույնն է, հավն է ածում»․ Մարգարետ Թետչերի`«Երկաթե տիկնոջ» իմաստուն մտքերը

Like on FB:

Մարգարեթ Թետչերը ծնվել է ոչ հարուստ ընտանիքում, սակայն դա նրան չխանգարեց դառնալ առաջին կին վարչապետը աշխարհի ամենակոնսերվատիվ երկրներից մեկում՝ Մեծ Բրիտանիայում: Նա 11 տարի ղեկավարեց իր պաշտոնում:

Հենց նրա անձնական որակների և տարբեր երկրների ղեկավարների հետ ունեցած ընկերության շնորհիվ վերջ դրվեց սառը պատերազմին:

Խորհրդային լրագրողները նրան անվանեցին «Երկաթե տիկին» և այդ անունը՝ ի դեպ, նրան շատ դուր եկավ:

Եվ այսպես zNews-ը Ձեզ է ներկայացնում Մարգարեթ Թետչերի կյանքի մի քանի օրենք.

1․ Եթե ուզում եք ինչ-որ բան քննարկել՝ գնացեք տղամարդու մոտ, եթե ուզում եք ինչ-որ բան անել՝ գնացեք կնոջ մոտ:

2․ Երբ բնավորություն է դրսևորում կինը՝ նրան անվանում են «լիրբ»: Երբ բնավորություն է դրսևորում տղամարդը՝ ասում են. «ինչպիսի լավ տղա է»:

3․ Ոչ մի իմաստ չկա լինել բազկաթոռի մեջ տեղավորված խղճալի, փափուկ մի նյութ՝ այդպես չէ՞:

4․ Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, սակայն ձուն, միևնույնն է, հավն է ածում:

5․ Եթե նրանք, ովքեր ինձ քննադատում են, տեսնեին, թե ինչպես եմ ես քայլում Թեմզայի ալիքների վրայով, նրանք կասեին՝ դա միայն այն պատճառով, որ նա լողալ չգիտե:

6․ Անվճար պանիր միայն մկան թակարդում է լինում:

7․ Քաղաքավարությունը այսօր թանկ է գնահատվում, իսկ անամոթությունն ու անքաղաքավարությունը ընդհանրապես անգին են:

8․ Յուրաքանչյուր կին, ով ծանոթ է տնային տնտեսության պրոբլեմների հետ, մոտ է երկիրը ղեկավարելու պրոբլեմներին:

9․ Այսօր կանանց համար դրսևորվելու բազմաթիվ հնարավորություններ կան՝ մեզանից ոմանք, նույնիսկ, երկիր են ղեկավարում: Բայց անկեղծ ասած մեզ ավելի շատ սազում է ռեդիկյուլը, քան սվինը:

10․ Ուզո՞ւմ ես կտրել կոկորդդ, ուրեմն մի արի ինձ մոտ վիրակապվելու:

11․ Ոչ ոք չէր հիշի «բարի սամարցուն», եթե նրա մոտ միայն բարի ցանկություններ լինեին: Նրա մոտ կար նաև շատ փող:

12․ Տունը կնոջ համար պետք է լինի կենտրոն, բայց ոչ կյանքի սահման:

13․ Բոլորովին պարտադիր չէ համաձայնվել ամեն ինչում զրուցակցի հետ, որպեսզի նրա հետ լեզու գտնես:

14․ Մեր հոգսերի 90% վերաբերում են այն բանին, որը երբեք չի լինելու:

15․ Պետք է լավ ուսումնասիրես թշնամուդ: Այդ դեպքում մի օր կարելի է նրան վերածել ընկերոջ:

16․ Առանց տնտեսական ազատության, ուրիշ որևէ ազատություն գոյություն ունենալ չի կարող:

17․ Զորեղ լինելը նման է իսկական լեդի լինելուն: Եթե դուք ստիպված եք հիշացնել մարդկանց, որ դուք զորեղ եք՝ ուրեմն դուք ամենևին էլ այդպիսին չեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում