«Եթե կարող ես օգնել՝ օգնիր, եթե ոչ՝ գոնե մի վնասիր». Դալայ Լամայի 10 մեջբերումները

Դալայ Լամայի կյանքի դասերն ու սկզբունքները, որոնք կօգնեն կյանքն ավելի հեշտացնել։

Եղեք բարի, երբ դա հնարավոր է։ Իսկ դա միշտ էլ հնարավոր է։

Երբ ամերիկյան հանրահայտ հաղորդավարուհի Օպրա Ուինֆրին հարցրեց Դալայ Լամային այն մասին, թե պատահե՞լ է արդյոք, որ նա ների ինքն իրեն ինչ-որ բանի համար, Դալայ Լաման պատասխանեց. «Ես շատ անհանդուրժող եմ, խաղաղասեր չեմ մոծակների հանդեպ։ Եվ անկողնային ոջիլների հանդեպ նույնպես»։ Օպրան զարմացած էր, որ մարդ, ով ապրել է 78 տարի, այլևս ներողություն խնդրելու որևէ առիթ չունի։

Ահա zNews-ը ներկայացնում է Ձեզ Դալայ Լամայի 10 կյանքի դասերն ու սկզբունքները, որոնք կօգնեն կյանքն ավելի հեշտ դարձնել։

1. Եղեք գթասիրտ

Կարեկցանքի թեման որևէ կապ չունի կրոնի հետ։ Դա համամարդկային գործ է, մարդկային ռասայի գոյատևման միակ պայմանը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ դուք կարեկցում եք, դուք ստանում եք հաճույք, որը համեմատելի է սեքսից, համեղ կերակուրից կամ բնության գրկում հանգստից ստացած հաճույքի հետ։ Կարեկցանքը օգտակար է Ձեր առողջությանը՝ այն նվազեցնում է սթրեսի մակարդակը, կարգավորում սրտի զարկերը և բարձրացնում իմունիտետը։

Դուք կարող եք գթասրտություն դրսևորել, փորձելով հասկանալ մեկ այլ մարդու զգացմունքներն ու էմոցիաները։ Դրա համար հարկավոր է խոսել նրա հետ և լսել նրան։ Դա մեծ ծախսեր է պահանջում, քան ուղղակի բարություն՝ կարեկցանքը ենթադրում է էմոցիոնալ ներգրավվածություն։ Ձեզ անհրաժեշտ կլինի հարցնել, թե ինչ օգնության կարիք ունի մարդը, և լսել պատասխանը։

2. Բարի եղեք և օգնեք մեկմեկու

Իմ կրոնը շատ պարզ է, դրա համար հարկավոր չեն վանքեր և ձևավորված փիլիսոփայություն։ Մեր սեփական գիտակցությունն ու սրտերը՝ ահա վանքերը, իսկ բարությունը՝ միակ ուսմունքը։

Լինել բարի և առատաձեռն՝ ծախսատար չէ, սակայն այն առավելությունները, որ կարելի է ստանալ՝ բավական նշանակալից են։ Այդպիսի եզրահանգման են եկել Հարվարդի բիզնեսի դպրոցից Մայքլ Նորտոնն ու իր կոլեգաները անցկացրած հետազոտություններից հետո։ Դրա ընթացքում պարզ է դարձել, որ կամավորները, որոնք զոհաբերել էին որոշակի գումար, իրենց ավելի երջանիկ էին զգում, քան նրանք, ովքեր փողերը ծախսել էին միայն իրենց վրա։

3. Երջանկություն փնտրեք

Մեր կյանքի նպատակը՝ դառնալ երջանիկ։

Երբ Դալայ Լաման հարցազրույց էր տալիս, նա պատմում էր, որ նա բազմաթիվ նամակներ է ստանում նյութական շահի մասին։ Շատ քիչ մարդիկ էին խոսում ներելու, կարեկցելու, համբերատարության և բարության մասին։ Բայց հենց այս արժեքները պետք է առաջնահերթություն լինեն նրանց համար, ովքեր երազում են երջանկության մասին։

4. Բացահայտեք ներքին ներդաշնակություն

Դալայ Լաման խորհուրդ է տալիս ամեն օր որոշակի ժամանակ անցկացնել միայնության մեջ։ Այդ ժամանակը պետք է ծախսել նրա վրա, որպեսզի ձերբազատվել բացասական մտքերից, բարկությունից, վիրավորվածությունից, հոգնածությունից։ Փորձեք փոխարինել դրանք դրական էմոցիաներով՝ լավատեսությամբ, երախտագիտությամբ, սիրով և խաղաղությամբ։ Նա արդարացիորեն նշում է, որ իրապես հանգիստ միտքը՝ երջանկության և ամուր առողջության աղբյուրն է։

5. Մի վնասեք ուրիշներին

Եթե կարող ես օգնել՝ օգնիր։ Եթե ոչ՝ գոնե մի վնասիր։

Եթե դուք սուտ եք խոսում, բամբասում եք ուրիշների մասին, օգտագործում կամ վախեցնում եք ինչ-որ մեկին, ապա բացասական հետևանքները բումերանգի պես կվերադառնան Ձեզ։ Նախքան ինչ-որ բան անելը՝ հիշեք այս մասին։

6. Պահպանեք Ձեր ընկերներին

Պետք չէ թեագնահատել ընկերությունը։ Այն պետք է պարուրել նուրբ սիրով և քնքշությամբ, որովհետև ընկերները՝ այն մարդիկ են, ում կարող եք վստահել։ իսկական սերը երբեք կախված չէ փողից կամ քաղաքական հայացքներից։ Ընկերության հանդեպ անփութությունը բերում է միայնության և դա հասարակության մեջ դեպրեսիայի տարածման պատճառներից մեկն է։

7. Թույլ մի տվեք, որպեսզի տեխնոլոգիաները կառավարեն Ձեզ

Մենք պետք է տիրապետենք տեխնոլոգիաներին, այլ ոչ թե դառնանք դրանց ստրուկը։

Գիտե՞ք արդյոք, որ Դալայ Լաման Twitter-ում ունի ավելի քան 8 միլիոն հետևորդ։ Հիանալով սոցիալական ԶԼՄ-ների ձեռքբերումներով, որոնք օգնում են մեզ շփվել, նա այնուամենայնիվ զգուշացնում է մեզ, որ պետք չէ «չարաշահել» դրանք։

Դրանք կարող են կառավարել Ձեզ՝ ուղղակի նայեք ռեստորաններում մարդկանց, ովքեր ամբողջությամբ մտած են իրենց հեռախոսների մեջ։

Ո՞վ է գլխավորը, դո՞ւք, թե՞ տեխնոլոգիաները։

Դա իրական ընկերության վատ փոխարինում է, որը սպանում է իրական շփումը։

8. Մի վիճեք և մի պայքարեք, այլ պայմանավորվեք

Անբռնությունը նշանակում է երկխոսություն, լեզվի օգտագործում։ Երկխոսությունը նշանակում է փոխզիջում, մեկմեկու իրավունքների հանդեպ հարգանք, կոնֆլիկտի և տարաձայնության բարիշելու ոգով լուծման որոնում։ Այստեղ չկա հարյուր տոկոսանոց հաղթող կամ պարտվող՝ միայն կես-կես։ Դա պրակտիկ է և հետևաբար միակ ճիշտ տարբերակը։

Խոսում ենք մենք համաշխարհային ճգնաժամի, թե ձեր և ձեր ընկերոջ կամ ղեկավարի միջև վեճի մասին՝ խաղաղ լուծման միակ բանալին՝ երկխոսությունն է։ Սովորեք բանակցությունների արվեստը։ Դալայ Լաման խորհուրդ է տալիս երբեք չփորփրել անցյալը, այլ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչն է պրոբլեմ առաջացնում հիմա։

9. Պահպանեք Երկիրը

Որպեսզի գոյատևեք, դուք պարտավոր եք պահպանել այս մոլորակը որքան կարող եք լավ։ Հումքի կրկնակի օգտագործման մեթոդների ուսումնասիրումը և այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնումը՝ պետք է լինեն դարի ամենակարևոր հարցերը։

10. Դասեր քաղեք Ձեր անհաջողություններից

Երբ պարտվում եք՝ բաց մի թողեք դասը։

Անհաջողության դեպքում պետք է պարզել, թե ի՞նչն այնպես չգնաց։ Միգուցե սխալ որոշում եք կայացրել, կամ նախորոք չեք մտածել ամբողջ պրոցեսի մասին։ Հնարավոր է չեք մտորել տարբերակներից ամենավատի մասին։ Ռեֆլեկսիան կսովորեցնի սովորել սեփական սխալների վրա։

Կարո՞ղ են արդյոք այս 10 դասերը իրոք փոխել Ձեր կյանքը։ Ուղղակի փորձեք կիրառել դրանք։ Շատ շուտով կտեսնեք, որ ճշմարտությունը, ազնվությունը, հոգևոր ջերմությունը և կարեկցանքը կդառնան այն շարժիչ ուժը, որոնք դեպի Ձեզ կբերեն երջանկությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից
Չբացահայտված 7 առեղծված, որոնք շարունակում են մարդկանց գցել շփոթության մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մոնա Լիզայի առեղծվածը
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»
Կատարյալ զույգերն` ըստ կենդանակերպի նշանի
ԹԵՍՏ․ Ո՞ր վարորդն ունի առավելություն պատկերված իրավիճակում
Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
Անի Քրիստին հղիության շրջանից լուսանկարներ է հրապարակել (Photo)
Ինչու են ամուսնալուծվում Կենդանակերպի նշանները
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար․ Կկարողանա՞ք գտնել այն գաղտնի բառը, որը կարող է բացել դուռը