Լավագույն բնական միջոցները՝ պեպեններից ազատվելու և մաշկը գունաբացելու համար

Պեպենները բավական տարածված են, սակայն դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը տարբեր է լինում։

Շատերը պեպենները համարում են շատ գրավիչ, մինչդեռ ոմանք էլ չեն խնայում ջանքերը դրանք ավելի քիչ նկատելի դարձնելու համար։

Մելանին գունանյութի կուտակման հետևանքով առաջացող այս մանր մուգ բծերից ազատվելու համար մարդիկ բավական մեծ գումարներ են վատնում տարատեսակ կոսմետիկ միջոցների վրա, սակայն գոյություն ունեն նաև ոչ պակաս արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են ու անվտանգ։

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում նման բնական միջոցներից լավագույնները, որոնք կօգնեն գունաբացել պեպեններն ու դարձնել դրանք շատ ավելի քիչ նկատելի։

Կիտրոնի հյութ

Կիտրոնն արդյունավետ բնական միջոց է պեպեններից և մաշկի այլ պիգմենտային հետքերից ազատվելու համար։ Իր բնական գունաբացող ազդեցությանն շնորհիվ այն դարեր ի վեր կիրառվել է մուգ հետքերի դեմ պայքարի համար։ Մաշկը գունաբացելու համար պարզապես հարկավոր է 2-3 թեյի գդալ կիտրոնի հյութը քսել մաշկին, թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ։

Հալվե վերա

Այս դեղաբույսը նույնպես օգնում նվազեցնել մաշկի պիգմենտացիայի մակարդակը, ուստի կարող է կիրառվել նաև պեպենների դեմ պայքարի համար։ Պարզապես հարկավոր է հալվե վերայի թարմ գելը քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական մեկ անգամ։

Կեֆիր ու վարսակ

Կեֆիրի բաղադրիչները խոնավացնում են մաշկը, մինչդեռ վարսակը հիանալի բնական միջոց է մաշկի խնամքի համար։ Այս բաղադրիչները հարկավոր է խառնել, պատրաստել թանձր մածուցիկ զանգված, այնուհետև քսել այն դեմքին։ Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երկու անգամ։

Նշի յուղ

Նուշը հարուստ է А և Е վիտամիններով, որոնք խնամում են մաշկն ու նվազեցնում պիգմենտացիան։ Պեպեններից ազատվելու համար խորհուրդ է տրվում մի քանի կաթիլ նշի յուղը մի փոքր տաքացնել, այնուհետև քսել դեմքին ու մատներով մերսել։ Թողնել մոտ մեկ ժամ մինչ յուղը հնարավորինս ներծծվի, այնուհետև լվացվել գոլ ջրով։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր քնելուց առաջ։

Անանուխ ու բանան

Անանուխը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են դարձնել պեպեններն ավելի քիչ նկատելի։ Այս սննդարար նյութերը պարունակվում են նաև բանանի մեջ, որն օգնում է խոնավացնել մաշկը, ուստի անանուխով ու բանանով դիմակը կարող է հիանալի միջոց լինել մաշկը սնուցելու, խոնավացնելու և գունաբացելու համար։ Պարզապես հարկավոր է անանուխն ու բանանը մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև քսել խառնուրդը դեմքին ու թողնել 8-12 րոպե։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երեք անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․