Ինչպես պահպանել սերն ամուսնության ընթացքում. 4 կանոն

Փայփայեք ձեր կնոջը: Հարգեք ձեր ամուսնուն

Կնոջ հիմնական պահանջմունքն իր մասին հոգատարությունն է: Դա ամուսնու թիվ մեկ խնդիրը պետք է լինի: Սա ենթադրում է ցույց տալ, որ կինը սիրված է եւ գնահատում է այն, որ նա ամուսնու կողքին է: Տղամարդու հիմնական պահանջմունքն իր հանդեպ հարգանքն է: Երբ նա տուն է վերադառնում, ուզում է զգալ, որ աշխարհում առնվազն մեկ մարդ կա, որն իրեն հաջողակ է համարում եւ ուզում է իր հետ ժամանակ անցկացնել: Դա նվազագույնը նշանակում է անջատել հեռախոսը, երբ բացվում է դուռը:

Միմյանց լավ ընկերների նման վերաբերվեք

Ընկերության նշան է այն, որ յուրաքանչյուրը հարգում է մյուսի զգացմունքներն ու նրա պահանջմունքները: Որպեսզի ամուսինն իրեն սիրված զգա, հարկավոր է հիշել ոսկե կանոնը. «Այն, ինչ կարեւոր է քեզ համար, կարեւոր է ինձ համար»: Ձգտեք ամուսնությունից հետո առաջին իսկ օրերից հիշել հիմնական կանոնը. անկախ այն հանգամանքից, թե որքան բուռն եք վիճում, խուսափեք վիրավորանքներից: Վիրավորանքը միայն վատթարացնում է խնդիրները եւ քայքարում հարաբերությունները:

Չորս հիմնական բառերն են՝ լսել, հասնել փոխզիջման, շտկել, շնորհակալություն հայտնել

Լսել. սա շատ կարեւոր է ցանկացած խնդրի լուծման համար: Ձեր ամուսնուն թույլ տվեք մինչեւ վերջ խոսել, փորձեք չընդհատել: Հետո կարեւոր է կրկնել այն, ինչ ասվել է: Դա կհաստատի, որ լսել եք նրան:

Փոխզիջման հասնել. ձգտեք խնդիրն այնպես լուծել, որպեսզի երկուսդ էլ գոհ մնաք լուծումից:

Շտկել. երբ վիրավորել կամ ցավ եք պատճառել միմյանց, ձգտեք արագորեն հաշտվել եւ ամեն ինչ անել, որպեսզի դավաճանության կամ զայրույթի ոչ մի զգացողություն չմնա: Լիարժեք փոխզիջման ձգտեք: Կոնֆլիկտից հետո մնացած ամենափոքր խնդիրն անգամ կարող է սարսափելի հետեւանքների հասցնել:

Շնորհակալություն հայտնել. վստահ եղեք՝ դուք երբեք չեք կարողանա ձեր ամուսնուն շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է ձեզ համար: Փորձեք նկատել ամեն ինչ, որ նա անում է՝ դա անկեղծ շնորհակալությամբ ընդունելով:

Հստակ սահմանեք առաջնահերթությունները

Ձեր թիվ մեկ առաջնահերթությունը ձեր ամուսինն է, ոչ թե ձեր ծնողները, ազգականները, ընկերները, երեխաները, աշխատանքը կամ հոբբին: Ցույց տվեք, որ գնահատում եք ձեր ընտանիքը եւ ոչ ոքի ու ոչնչի թույլ չեք տա թուլացնել ձեր հարաբերությունները: Սա նշանակում է առաջին հերթին ուշադրություն հատկացնել ձեր ամուսնուն, տուն վերադառնալ այնպես, որ երեկոյան նրա հետ մի քիչ շփվելու ժամանակ մնա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․