«Աևիտ» դեղը հրաշքներ է գործում. շատ էժան և արդյունավետ միջոց…

«Աևիտ» դեղը պոլիվիտամինային համալիր է, որը շատ տարածված է իր բաղադրության շնորհիվ (այն ներառում է А և Е վիտամիններ):

Այս դեղը ցուցված է երկարատև լուծով, քրոնիկական խոլեստազով, լյարդի ցիրոզով, վահանաձև գեղձի և այլ հիվանդություններով տառապող մարդկանց:

Ինքնուրույն «Աևիտ» նշանակել չի կարելի, քանի որ մեծ քանակությամբ նույնիսկ անվնաս դեղը կարող է անդառնալի վնաս հասցնել օրգանիզմին:

Այս դեղամիջոցը նշանակում է բժիշկը՝ անհատապես, հիվանդության առանձնահատկություններից կախված:

Բայց այս դեղամիջոցն արտաքուստ կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ:

zNews-ը, հղում անելով TakProsto կայքին, ներկայացնում է արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել մաշկի, եղունգների և մազերի երիտասարդությունը:

1. «Աևիտը»՝ դեմքի մաշկի համար

Այս դեղամիջոցը հզոր երիտասարդացնող ազդեցություն ունի մաշկի վրա: Միմիկական փոքր կնճիռներից ազատվելու համար անհրաժեշտ է դեմքի համար տնային միջոց պատրաստել: Խառնիր 2 թ. գ. չոր խմորիչ, 100 գ. տաք կաթ, 1 թ. գ. մեղր և «Աևիտի» 1 պատիճի պարունակությունը:

Եթե խառնուրդը չափազանց նոսր է, մի քիչ վարսակի ալյուր ավելացրու: Դիմակը պետք է քսել դեմքի մաքուր մաշկին, թողնել 15 րոպե, հետո լվալ տաք ջրով: Ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է պրոցեդուրան կրկնել շաբաթական առնվազն 3 անգամ:

2. «Աևիտը»՝ եղունգների համար

Եղունգներն ամրացնելու համար պետք է բացել պատիճը, հեղուկը քսել ամեն եղունգի վրա և լավ մերսել մատների ծայրերը: Միջոցն արագ և արդյունավետ է գործում՝ եղունգները դադարում են շերտավորվել և կոտրվել, այլ շատ ավելի արագ են աճում:

3. «Աևիտը»՝ մազերի համար

Այս դեղամիջոցով դիմակը նպաստում է մազերի ադյունավետ աճին, նաև խոչընդոտում է դրանց թափվելուն: Այդպիսի արդյունքի հասնելու համար պետք է խառնել 3 ճ. գ. ձիթապտղի յուղ և «Աևիտի» 2 պատիճների պարունակությունը: Միջոցը պետք է քսել գլխի մաշկին, իսկ մնացած մասը բաշխել մազերի վրա:

Հետո պետք է մազերի գլխարկ դնել և գլուխը սրբիչով փաթաթել: 30 րոպե հետո պետք է դիմակը լվալ: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել շաբաթական 2 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․