Ի՞նչ կարող է պատմել դեմքի ձևը բնավորության մասին

zNews-ը գրում է, որ դեմքի ձևը կարող է բացահայտել մարդու բնավորության գծերը։

1. Ձվաձև դեմք։ Դեմքի ամենատարածված ձևերից մեկն է։ Ճիշտ քայլեր են ձեռնարկում, գիտակցում են իրենց որոշումների հետևանքները, ռացիոնալ են։ Մարդկանց հետ հարաբերություններում իրենց դրսևորում են՝ որպես կենսախինդ և ուրախ մարդիկ, չնայած կարող են բավական համեստ լինել։

2. Եռանկյունի դեմք։ Դեմքի այսպիսի կառուցվածքը հազվադեպ է հանդիպում։ Հարաբերություններում ընկերասեր են, եթե լավ եք ճանաչում նրանց։ Լիդերի հատկություններ ունեն, միշտ ձգտում են կյանքում հաջողության հասնել։

3. Կլոր դեմք։ Շատերի մոտ դեմքի այս ձևն ասոցիացվում է երեխայի դեմքի հետ, ինչի հետևանքով դեմքի այդպիսի կառուցվածք ունեցող անձանց համարում են միամիտ և անվնաս։ Սակայն իրականում այս մարդիկ բավական հասուն են և ռացիոնալ, երբ գործը հասնում է որոշումների կայացմանը։ Սովորաբար հեշտությամբ են հարաբերություններ հաստատում շրջապատի հետ, բարի են, սիրալիր և հաճախ են օգնում մարդկանց։

4. Քառակուսի դեմք։ Զգացմունքներն արտահայտելիս տպավորիչ են։ Ինքնավստահ են, խելացի, տրամաբանող և հետևողական։ Որոշ դեպքերում նրանց կարող են ընդունել՝ որպես պերֆեկցիոնիստներ և քիչ շփվող մարդիկ, սակայն իրականում նրանք հետաքրքիր զրուցակիցներ են, երբ նրանց հնարավորություն է տրվում սոցիալական հարաբերություններ կառուցել։

5. Երկար դեմք։ Մարդկանց թվում է, թե դեմքի այսպիսի կառուցվածք ունեցող անձինք չափազանց լուրջ են և ոչ այնքան հաճելի բնավորություն ունեն։ Որպես կանոն՝ այդպիսի մարդիկ դրական էներգիա ունեն, հատկապես, երբ գտնվում են այն մարդկանց շրջապատում, ում վստահում են։ Նրանց հետ շփվելը հաճելի է. գիտեն՝ ինչպես պահել իրենց հասարակության մեջ, հարաբերություններ կառուցել։ Հաճախ են լիդերներ դառնում։

6. Շեղանկյուն դեմք։ Այսպիսի դեմք ունեցող մարդիկ սովորաբար գրավիչ են համարվում, հաճելի, ընկերասեր, մի փոքր երազող: Նրանք ստեղծագործ և վճռական մարդիկ են, համառ են, պատրաստ են հաղթահարել սեփական վախերը, եթե ցանկանում են որևէ նոր, հետաքրքիր բան սկսել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը