10 բան, որոնք ձեզ ձանձրալի են դարձնում տղամարդու աչքում

zNews-ը ներկայացնում է 10 բան, որոնք ձեզ ձանձրալի են դարձնում տղամարդու աչքում:

1. Նա ոչ մի նոր բան չի ուզում

Եթե տղամարդը փորձում է ձեզ նոր տեղ տանել, էքստրեմալ հետաքրքրություն փորձել, կանչում է չմուշկ քշելու՝ խոստանալով, որ կսովորեցնի, մի հրաժարվեք: Փոխադարձ ապրումները հարստացնում են: Եվ հարաբերությունների լավ սկիզբ են դնում՝ ի տարբերություն այգում զբոսնելու: Բացի դրանից՝ կարող եք ձեզ անսպասելի կողմից փորձել, տղամարդուն էլ ավելի լավ ճանաչել:

2. Նա չի լսում

Լավ ընկերուհին և ապագա կինը նա է, ով կարողանում է լսել՝ առանց ընդհատելու, ուշադրություն դարձնելով տղամարդու խոսքերին:

3. Նա լուծվում է տղամարդու մեջ

Տղամարդկանց հետաքրքիր է այն կինը, ով իր դատողությունները, զբաղմունքներն ու հետաքրքրություններն ունի:

4. Նա ձյութի պես կպչում է

Ձանձրալի կինն ուզում է միայն սիրելիի հետ հանդիպել: Սակայն պետք է այնպես սիրել, որ սիրելիդ իրեն ազատ զգա:

5. Նա ամբողջ ժամանակ իր մասին է խոսում

«Իսկ ահա ես…», «Իսկ ահա ինձ մոտ…», «Իսկ իմ…»՝ ձանձրալի կնոջ բնորոշ արտահայտություններն են:

6. Նա պատմելու ոչինչ չունի

Անդադար իր մասին խոսելը սարսափելի է, բայց ավելի վատ է, երբ կինը պատմելու բան չունի: Այդ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ նա ոչնչով չի հետարքրքվում, ոչ մի տեղ չի գնում և ոչինչ չի անում: Դուք պետք է հետքրքիր գիրք լինեք, որը հետաքրքիր է իմանալ էջ առ էջ, կարդալ, ուսումնասիրել:

7. Նա պատասխանում է հարթ և նույն կերպ

Դա առավել տեսանելի է նամակագրության մեջ՝

– Բարև, գործերդ ինչպե՞ս են:
-Նորմալ:
– Հրաշալի է, ի՞նչով ես զբաղվում:
– Ոչնչով:

Այսպես քեզ գերմանացի ես զգում իսկ նա պարտիզան է թվում…

8. Նրա մեջ ոչինչ չկա

Նայում եմ, աչք չեմ կտրում: Փորձում եմ հասկանալ՝ նա ինչ մարդ է, նա ոչ ձուկ է, ոչ միս: Ոչ մի անհատականություն՝ ոչ արտաքինի մեջ, ոչ դատողություններում, ոչ կյանքում, ոչ բնավորության մեջ:

9. Նա ամբողջովին հեռախոսի մեջ է

Նա կարող է լուրեր կարդալ, հաղորդագրություններին պատասխանել, լուսանկարներ հրապարակել «իրական կյանքից», բայց ամբողջովին սմարթֆոնի էկրանի մեջ կլինի: Դա ձանձրալի է:

10. Նա ամեն ինչի մասին բացասական ձևով է խոսում

Ամեն ինչ վատ է, կյանքը ցավ է, նա հոգնեց, գներն աճեցին, քաղաքականությունը չի ուրախացնում… Միշտ բողոքող կինը չի կարող հետաքրքիր լինել: Նա հոգում կրակ չի վառում, այլ մարում է այն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․