Ի՞նչ բացահայտումներ են անում մեր մասին մեր ձեռագիրը, աչքերը կամ սիրելի գույնը

Այն պահից, երբ մենք հանդիպում ենք որևէ մեկին առաջին անգամ, մեզ մոտ ցանկություն է առաջանում արագ հասկանալու՝ ինչպիսի մարդ է նա։

Այս 7 բաներին ուշադրություն դարձնելը կարող է օգնել Ձեզ։

Բացի այդ, ուշադրություն դարձրե՛ք այս ասպեկտներին՝ ինքներդ էլ լավ տպավորություն թողնելու համար։

Տեսնենք՝ ի՞նչ կարող է ասել դրանցից յուրաքանչյուրը Ձեր մասին։

Ձեր ձեռագիրը

Ինչպես գիտնականներն են պնդում, մարդկանց գրելու ձևն ու ձեռագրի չափը կարող է ճշգրիտ բաներ բացահայտել նրանց մասին։ Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ փոքր ձեռագրով մարդիկ ավելի ամաչկոտ են, բծախնդիր և աշխատասեր, մինչդեռ ավելի շփվող մարդիկ առավել մեծ ձեռագրով փորձում են ուշադրություն գրավել։

Նրանք, ովքեր լուրջ են վերաբերվում այն ամենին, ինչ անում են, գրելիս ավելի շատ ճնշում են գործադրում գրիչի վրա, իսկ թույլ գրող մարդիկ հակված են լինելու կարեկցող ու ավելի զգայուն են։

Ձեր գույնը

Psychology Today-ն ասում է, որ գույնը, որը Դուք հաճախ ընտրում եք Ձեր հագուստի համար, շատ բան է ասում Ձեր մասին։ Մարդիկ, ովքեր նախընտրում են սևը, զգայուն են, արտիստիկ ու նրբանկատ, իսկ կարմիր սիրողները ապրում են բուռն կյանքով ու նախաձեռնող։

Մարդիկ, ովքեր սիրում են կանաչ գույնը, հավատարիմ են ու քնքուշ, մինչ սպիտակը նախընտրողները կազմակերպված են և տրամաբանող, իսկ նրանք, ում սիրելի գույնը կապույտն է, կայուն են, զգայուն ու քաղաքավարի։

Եղունգները կրծելը

Մարմնի հետ կապված որոշ կրկնվող սովորություններ կարող են շատ բան ասել Ձեր անձի մասին։ Ինչպես է Ձեր մարմինն արձագանքում տարբեր իրավիճակներին ( մազեր քաշելը, եղունգներ կրծելը, մաշկը ձգելը)՝ կարող է տարբեր բաների մասին խոսել. անհամբերություն, զայրույթ, ձանձրույթ կամ դժգոհություն։

Որպես օրինակ՝ առանձնացնենք եղունգները կրծելը։ Մի հետազոտության համաձայն՝ նրանք, ովքեր կրծում են իրենց եղունգները, պերֆեկցիոնիստ են, բայց միևնույն ժամանակ՝ լարված ու հաճախ նյարդային։

Ձեր կոշիկները

Հոգեբանները պնդում են, որ կարող ենք ճիշտ պատկերացում կազմել մարդու մասին՝ միայն նրա կոշիկներին նայելով։ Պարզապես ուսումնասիրելով կոշիկների գինը, ոճը, գույնը ու վիճակը՝ կարող ենք մարդու մասին 90 %-ով պատկերացում կազմել. նրա եկամուտը, քաղաքական հայացքները, սեռը և նույնիսկ տարիքը։

Ձեր աչքերը

Աչքերը հոգու հայելին են։ Ձեր աչքերից շատ բան կարելի է իմանալ Ձեր մասին՝ ինչ եք մտածում, ինչ եք զգում և նույնիսկ՝ հավատարիմ եք, թե ոչ։ Բազմաթիվ փորձեր ցույց են տվել, որ կապուտաչյա մարդիկ այդքան էլ դուրեկան չեն ու ավելի են հակված ալկոհոլիկ լինելու, քան ավելի մուգ աչքերով մարդիկ։

Աչքերը Ձեզ կարող են մատնել մեկ այլ կերպ ևս. աչքերի կոնտակտից խուսափելն անինքնավստահության ու թուլության նշան է։

Ձեր ճշտապահությունը

Հանդիպմանը ուշ կամ շուտ գալը միանգամից Ձեր անձի մասին տպավորություն է ստեղծում՝ կա՛մ դրական, կա՛մ բացասական։ Կարևոր հանդիպումներից ուշանալով՝ Դուք վատ տպավորություն եք թողնում, մինչդեռ ժամանակին գալը նշանակում է, որ Դուք մտածում եք մյուս մարդկանց ժամանակի մասին ու կազմակերպված եք։

Ձեր ձեռքսեղմումը

Պարզվել է, որ ուժեղ ձեռքսեղմումով մարդիկ ինքնավստահ են ու ոժեղ բնավորության կրող։ Այդպիսի մարդիկ ավելի շուտ էքստրովերտներ են, արտահայտում են իրենց էմոցիաները ու խաղաղ մարդիկ չեն։

Թուլ ձեռքսեղմումով մարդկանց մոտ բացակայում է ինքնավստահությունը, նրանք միշտ փնտրում են հեշտ ճանապարհներ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
10 փաստ տղամարդկանց մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր իմաստուն կին
Ընդամենը 6 վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ
10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով