15 հզոր ֆիլմեր նրանց համար, ովքեր հոգնել են ներկայիս բլոքբասթերներից

Այսօր զանգվածային կինոն գնալով ավելի ժամանցային է դառնում, կինոթատրոնների աֆիշների վրա դուք տասնյակ բլոքբասթերներ կտեսնեք, և եթե բախտներդ բերի՝ մեկ դրամա։

Խոշոր կինոստուդիաները չեն շտապում լուրջ ֆիլմերի վրա հսկայական գումարներ ծախսել, նախընտրելով այն ժանրերը, որոնք արագ եկամուտ կբերեն։ Չնայած այդ ամենին, լուրջ ֆիլմեր ամեն դեպքում նկարահանվում են և կինոփառատոնների ներկայացնում, իսկ հետո արդեն դրանք հայտնվում են համացանցում։

Հենց այդպիսի 15 ֆիլմ է այսօր ներկայացնում zNews-ը։

«Նրա սիրտը»

Մարիան Փեռլի հուշերի հիման վրա նկարահանված ֆիլմ, որի ամուսինը ռազմական լրագրող է եղել և հանկարծակի անհետացել է։ Կինը սկսում է որոնել ամուսնուն․․․

«30 խելահեղ ցանկություն»

Նրանք հակապատկերներ են։ Աղջիկը լի էներգիայով, որի կյանքը շուտով ընդհատվելու է, իսկ տղան չի կարողանում կյանքից հաճույք ստանալ։ Աղջիկը 30 ցանկությունների ցուցակ ունի, որոնք կցանկանար հասցնել իրականացնել։ Տղան որոշում է օգնել նրան։

«Կրակոց դեպի դատարկություն»

Գլխավոր հերոսն անարդար մեղադրանքով բանտում է հայտնվում։ Որտեղ ստիպված է անօրինական տարբեր քայլերի դիմել ողջ մնալու համար։ Սակայն բանտից դուրս գալուց հետո էլ չի կարողանում հեշտությամբ ազատվել անցյալից։

«Մասնավոր պատերազմ»

Մերի Քոլվինը ռազմական լրագրող է, որը տեսել է պատերազմի բոլոր սարսափները, որոնք էլ ազնվորեն ցանկանում է ցույց տալ՝ պատմելով հասարակ մարդկանց պատմությունները։

«Ինքը՝ կյանքը»

Ռութը և Ալեքսը երջանիկ ամուսիններ են։ Ծերանալուց հետո զույգը որոշում է վաճառել բնակարանը և փոքր տուն գնել։ Սակայն պարզվում է դա այնքան էլ հեշտ չէ։ Տան ամեն մի անկյունը լի է հիշողություններով։

«Ես ավելի լավը կդառնամ»

Օմբլինան անապահով ընտանիքում մեծացած աղջիկ է, ով հայտնվում է բանտում, որտեղ էլ իմանում է, որ հղի է։ Բանտում ծնված երեխաներին սովորաբար որդեգրման են հանձնում։ Սակայն աղջիկը պետք է ապացուցի, որ անգամ բանտում ինքը կարող է լավ մայր լինել։

«Անցավորները»

Դայգո Կոբայասին աշխատանքի հայտարարություն է գտնում , որտեղ ճամփորդություններում օգնող մարդ է անհրաժեշտ։ Սակայ նպարզվում է, որ ճամփորդություն ասելով նկատի են ունեցել հուղարկավորման ծառայությունները։

«6 ֆուտ խորության վրա»

Ֆիլմը հոկեիստ Էրիկ Լեմարկի պատմության վրա է հիմնված։ Հոկեյի կարիերան ավարտելուց հետո նա տարվում է սնոուբորդինգով և մի անգամ, հաշվիր չառնելով եղանակային կանխատեսումները, հայտնվում է ձնաբքի մեջ և մոլորվում է։ Հիմա նա պետք է պայքարի իր կյանքի համար։

«Սեր»

Ժորժն ու Աննան 80 տարեկան ամուսիններ են, որոնք կյանքի մեծ մասն իրար կողք են անցկացրել։ Շուտով Աննան հիվանդանում է, մարմինը անշարժանում է, իսկ հիշողությունն էլ ժամանակ առ ժամանակ տեղի է տալիս։ Հենց այստեղ էլ զգացմունքների իսկական ստուգում է տեղի ունենում։

«Չերևացող երեխաներ»

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարճամետրաժ ֆիլմեր է հավաքել և միացրել իրար, որոնցից յուրաքանչյուրը պատմում է անապահով ընտանիքների երեխաների մասին։ Ֆիլմը այն խնդիրների մասին է պատմում, որոնք հասարակությունն աշխատում է չնկատել։

«Բացահայտում»

Թոմ Հարփերը արտասովոր բացահայտում է կատարում․ նա պարզում է, որ մահից հետո մենք բոլորս հայտնվում ենք կախարդական աշխարհում։ Նա այնքան հիմնավոր է այդ ամենի մասին պատմում, որ երկրում ինքնասպանությունների տարափ է սկսվում։ Հիմա նա պետք է ինչ-որ ձևով փրկի մարդկությանը։

«Այլանդակների կրկես»

Բիլին նոր քաղաք է տեղափոխվում և նոր դպրոց ընդունվում, որը պարզվում է իսկական բանտ է՝ պահպանողական ուսուցիչներով, որոնք ամեն կերպ փորձում են իրենց կարծիքը պարտադրել աշակերտներին։ Այդ ժամանակ տղան որոշում է խռովության անցնել․ կեղծամ և կնոջ շորեր է հագնում և սկսում է այդպես գնալ դպրոց։

«Մնաս բարով, Քրիստոֆեր Ռոբին»

Ալան Միլնը վերադառնում է պատերազմից ծանր զգացողություններով և այդ պատճառով ընտանիքի հետ որոշում է Լոնդոնի խաղաղ արվարձաններից մեկը տեղափոխվել։ Որդու հետ զբոսանքների ժամանակ նա հորինում է Վինի Թուխի մասին պատմությունը, որը հետագայում համաշխարհային հիթի է վերածվում։ Սակայն այդ փառքից ամենից շատ ճնշվում է Ալանի որդին՝ Քրիստոֆերը, որն անընդհատ ուշադրության կենտրոնում է գտնվում։

«Չեմ ուզում մոռանալ»

Քիմ Սու չժինին երկարատև հարաբերություններից հետո լքում է ամուսնացած տղամարդը։ Թվում է, թե կյանքն ավարտվել է։ Սակայն նա հանդիպում է մի տղամարդու, որը երազում է ճարտարապետ դառնալ։ Նրանք սիրահարվում են, ամուսնանում, բայց շուտով աղջիկը հիվանդանում է և սկսում է կորցնել հիշողությունը։

«Դրախտ»

Հերոսուհին կորցնում է ամուսնուն և մի քանի աշակերտներին թմրանյութերի վաճառքով զբաղվող բժշկի պատճառով, սակայն ոստիկանությունը չի շտապում որևէ բան ձեռնարկել։ Այդ ժամանակ կինը որոշում է արդարադատությունն իր ձեռքը վերցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որ ամսին ծնվել է կինը՝ այդպես էլ կդասավորվի նրա ճակատագիրը
Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ չեն ասում տեղադրման ժամանակ
Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
Ընդամենը մեկ միրգ՝ քաղցած վիճակում, և 2 օրում ազատվում ենք 2 կիլոգրամից
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
2024թ․-ին Կանաչ Վիշապը հարստություն և սեր կբերի կենդանակերպի միայն ԱՅՍ 4 նշաններին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որ ամսին ծնվել է կինը՝ այդպես էլ կդասավորվի նրա ճակատագիրը
Ինչպես նիհարել ջրի օգնությամբ
Թեստ․ Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Վիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին
Ուշադրության թեստ. 30 վայրկյանում գտեք, թե նկարում պատկերված որ թռչունը չի կարող թռչել
Սխտորի հայտնի ու անհայտ օգտակար հատկությունները. ե՞րբ չի կարելի այն կիրառել
Կկարողանա՞ք հաղթահարել ուղղագրական այս թեստը
Իմաստուն ԱՌԱԿ․ «Անդունդ»
Ուշադրությանը ստուգող թեստ, որը քչերն են կարողանում լուծել