Ուգանդայի ամենաբեղուն կինը․ 39-ամյա մայրը 38 երեխա է ունեցել իր ամուսնուց

Այսօր zNews-ը ներկայացնում է Ուգանդայի 39-ամյա բնակչուհի Մարիամ Նաբատանցիին, որը 38 երեխա է ունեցել և արժանացել է Արևելյան Աֆրիկայի ամենաբեղուն մայր տիտղոսին։

Իր բարդ ճակատագրի մասին Մարիամը պատմել է BBC-ի լրագրող Քասիմ Քաիրին։ Նա ամուսնացել է դեռ 13 տարեկանում։

Երջանիկ ամուսնության մասին խոսք անգամ լինել չէր կարող։

Կինը ստիպված էր դիմանալ բռնակալ ամուսնուն, նա անգամ իրավունք չուներ տնից դուրս գալու և միայն պետք է երեխաներ ունենար։

Մարիամը 44 երեխա է ունեցել, որոնցից 6-ը սակայն մահացել են։

Կինը չորս անգամ եռյակ է ունեցել, երեք անգամ քառյակ և զույգեր։

Նրա ավագ որդին 23 տարեկան է, փոքրը՝ հինգ ամսական։

Բազմազավակ մայրը 28 որդի և 10 դուստր ունի, որոնցից միայն ամենափոքրն է կեսարյան հատումով ծնվել։

Հետաքրքիր է, բայց իր ֆենոմենալ բեղունությունը անհանգստացրել է նրան միայն 23-րդ երեխայի ծնունդից հետո։

Ցավոք տեղի բժիշկները չկարողացան բացատրել, թե ինչ է կատարվում նրա օրգանիզմի հետ։

Ցավոք, կես տարի առաջ նրա ամուսինը լքեց նրանց և հրաժարվեց օգնել իրենց համատեղ երեխաներին։

Կինը օգնություն խնդրեց հայրենակիցներից։

Մարիամի պատմությունը տպավորեց Ուգանդայի բնակիչ Կարո Օմուին։

Նա Ֆեյսբուքում օգնություն խնդրեց և Մարիամին օգնելու համար հաշվեհամար բացեց։

Նրա նպատակը 13 հազար դոլարն է։

Այդ գումարը կօգտագործվի բազմազավակ ընտանիքի կարիքները հոգալու համար։

Մարիամը նաև երազում է լավ կրթություն տալ իր երեխաներին։

Հիմա նրանցից 14-ը տարրական դպրոցում են սովորում, 10-ը՝ միջին դպրոցում։

Սա թանկ հաճույք է․ տարեկան մոտ 1500 դոլար է անհրաժեշտ հավաքել։

Դուք կհարցնեք․ «Ինչու են կանայք այսքան երեխաներ ունենում և խնդիրներ ստեղծում իրենց համար»։ Ցավոք, աֆրիկյան կանայք հայրիշխանական հասարակարգի գերիներն են և ձայնի իրավունք չունեն երեխա ունենալու հարցում։

Մյուս կողմից, Մարիամ Նաբատացիի օրինակը ցույց է տալիս, որ անգամ անելանելի իրավիճակում տեղ ունեն հավատքն ու բարությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․