Աբրահամ Լինքոլնի ամենադիպուկ 27 մտքերը

Հատուկ Ձեզ համար zNews-ը պատրաստել և ներկայացնում է Աբրահամ Լինքոլնի լավագույն մտքերը.

1․ Ես այդքան էլ լավ հիշողություն չունեմ, որպեսզի ստեմ:

2․ Նրանք, ովքեր զրկում են ազատությունից ուրիշներին՝ իրենք դրան արժանի չեն:

3․ Բոլորն են ունակ դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե ուզում եք իրոք փորձել մարդուն, տվեք նրան իշխանություն:

4․ Իմ համար կարևոր չէ, թե ինչ են խոսում իմ թիկունքում, քանի դեռ սուտ են խոսում:

5․ Գայլն ու ոչխարը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դրանում է տարակարծության էությունը, որն իշխում է մարդկային հասարակության մեջ:

6․ Եթե ես ութ ժամ ունենաի ծառը կտրելու համար՝ դրանցից վեցը կծախսեի կացինը սրելու վրա:

7․ Քանի դեռ մեզնից որևէ մեկը անազատ է, մենք բոլորս ենք անազատ:

8․ Ես մտածում եմ, որ եթե Աստված մարդուն ստեղծել է առաքելությամբ միայն ուտել և չաշխատել, նա չէր տա ձեռքեր, այլ կտար միայն բերան: Իսկ եթե նա ստեղծել է այլ դաս, որը պետք է ստրուկի պես միայն աշխատի և չուտի, նա չէր տա բերան, այլ կտար միայն ձեռքեր:

9․ Ես չգիտեմ ով է եղել իմ պապը, ինձ առավել շատ հուզում է, թե ով կլինի նրա թոռը:

10․ Տունը, որը կիսված է երկու մասի, չի կարող դիմանալ փոթորիկներին: Ես գտնում եմ որ նույն կերպ չի կարող դիմանալ երկրի իշխանությունը, որը կիսով չափ բաղկացած է ստրուկներից և կիսով չափ ել ազատ մարդկանցից:

11․ Ես չէի ցանկանա լինել ստրուկ և չէի ցանկանա լինել ստրկատեր: Դա արտահայտում է դեմոկրատիայի մասին իմ պատկերացումները:

12․ Մարդիկ, ովքեր չունեն թերություններ, ունեն շատ քիչ արժանիքներ:

13․ Շատ ավելի օգտակար կլինի, եթե դուք ճանապարհ զիջեք շանը, քան նա ձեզ կծի: Նույնիսկ սպանելով շանը, դուք միևնույնն է կմնաք կծված:

14․ Եթե դու բռնել ես փղին ետևի ոտքերից, իսկ նա էլ փորձում է փաղչել՝ ավելի լավ է բաց թողնել նրան:

15․ Գրքերը պետք են, որպեսզի հիշեցնեն մարդուն, որ իր օրիգինալ մտքերը այդքան էլ նոր չեն:

16․ Մենք չենք օգնի մարդկանց, անելով նրանց փոխարեն այն, ինչ նրանք ինքնուրույն կարող էին անել:

17․ Միշտ հիմնվեք այն մտքի վրա, որ հաջողության հասնելու ձեր սեփական որոշումը ամեն ինչից շատ ավելի կարևոր է:

18․ Բնավորությունը նման է ծառի, իսկ համբավը դրա ստվերին: Մենք հոգ ենք տանում ստվերի մասին, իսկ իրականում պետք է մտածել ծառի մասին:

19․ Կարելի է անընդհատ հիմարեցնել որոշ մարդկանց, կարելի է որոշ ժամանակ հիմարեցնել բոլորին, բայց չի կարելի անընդհատ հիմարի տեղ դնել բոլորին:

20․ Եթե ուզում ես հաջողության հասնել, շարունակիր հավատալ ինքդ քեզ, երբ արդեն ոչ ոք չի հավատում:

21․ Ես հաղթում եմ իմ թշնամիներին նրանով, որ վեր եմ ածում նրանց ընկերների:

22․ Տակտի զգացողությունը՝ ունակությունն է նկարագրել ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք տեսնում են իրենց:

23․ Ով պասիվորեն սպասում է՝ վերջիվերջո ստանում է սպասվածը, միայն ստանում է այն, ինչ մնացել է ակտիվորեն գործողներից հետո:

24․ Ոչ մեկ չի հիանա այն մարդով, ով սայթաքել է: Բայց արժանի է հիացմունքի նա, ում հաջողվել է կրկին ոտքի կանգնել:

25․ Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով որոշել են երջանիկ լինել:

26․ Ով էլ լինես՝ եղի՛ր ավելի լավը:

27․ Ես դանդաղ եմ գնում առաջ, փոխարենը ես ետ չեմ շարժվում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը