Մայրն աղջկան թողեց, որ մահանա լքված տանը. 10 տարի անց նա չէր կարողանում հավատալ սեփական աչքերին

zNews-ը ներկայացնում է պատմություն, որը ռուսական Յարոսլավլի բնակիչները երկար կհիշեն:

Մի օր նրանք լքված տնից երեխայի լացի ձայն լսեցին:

Հաջորդ օրը նույն ձայնը լսվում էր, քաղաքացիները որոշեցին ոստիկանություն դիմել:

Այդ մռայլ տունը մտնելով՝ ոստիկանները ցնցվեցին:

Մութ սենյակի կեղտոտ հատակին կեղտոտ, վաղուց չլողացած 1 տարեկան երեխա էր:

Ոչ մի մեծահասակ նրա կողքին չկար:

Տերերը հեռացել էին՝ իրենց հետ տանելով բոլոր իրերը, երեխային թողնելով ճակատագրի քմահաճույքին:

Պետք եղավ երեխային անհապաղ հոսպիտալացնել: Բժիշկներն աղջկան ազդրի կոտրվածք և ուժեղ հյուծում ախտորոշեցին:

Բժիշկների խոսքով՝ երեխան տանը լքված մնացել էր մոտ մեկ շաբաթ:

Ոստիկանությունը պարզեց, որ աղջկա անունը Լիզա Վերբիցկայա է:

Նրա ծնողներին գտնելու շատ փորձեր ձեռնարկվեցին, բայց անարդյունք:

Լիզան պետք է մանկատուն գնար, եթե նրան որևէ մեկը չորդեգրեր:

Երբ Լիզա Վերբիցկայան հիվանդանոց հասցվեց, Ինա անունով մի կին իր որդուն էր այցելում:

Կինն իմացավ երեխայի պատմությունը, սկսեց նրան այցելել՝ տակդիրներ և խաղալիքներ տանելով:

Ինան երկու երեխա ուներ, նա չէր մտածում երեխա որդեգրելու մասին:

Բայց այնքան կապվեց Լիզայի հետ, որ չէր կարող առանց նրա ապրել:

Մի քանի ամիս անց փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելուց հետո Ինան կարողացավ երեխային տուն տանել:

Նա 2 տարեկանում դեռ վախենում էր բարձր ձայներից և չէր կարողանում նորմալ քայլել:

Մեկ տարի անց Ինան Լիզային պարի ուղարկեց, որ նա ֆիզիկապես ամրանար:

Դա արդյունք տվեց, արդեն մի քանի տարի անց Լիզան կենսուրախ աղջիկ դարձավ:

Դպրոց գնալու տարիքում ոչ ոք չէր կարող մտածել, որ այդ երեխան ֆիզիկական և հոգաբանական խնդիրներ էր ունեցել:

Աղջիկն արտաքնապես տարբերվում էր մյուս երեխաներից, համադասարանցիները նրան սկզբում ծաղրում էին՝ կոչելով «գնչուհի» և «շոկոլադ», բայց Լիզան արևոտ երեխա էր, ուստի նրան բոլորը սիրեցին:

Շուտով աղջիկը հաղթեց մանկական գեղեցկության մրցույթում:

Այդ ժամանակ հանկարծ հայտնվեց Լիզայի կենսաբանական մայրը, ով մի ժամանակ նրան թողել էր, որ սովից մահանար:

Նա հայտարարեց, որ ուզում է դստերը տեսնել, դրա լիարժեք իրավունքն ունի:

Բնականաբար, կնոջը մերժեցին, քանի որ նա նույնիսկ չկարողացավ բացատրել՝ ինչու էր լքել անօգնական երեխային:

Հիմա միայն Լիզան կարող է որոշել՝ հանդիպի իր կենսաբանական մոր հետ, թե ոչ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․