Հարազատ հայրը կտրեց իր փոքրիկի երկու ոտքերը. որոշ ժամանակ անց այս բժիշկն անհավանական բան արեց…

1983 թ. ամռանը լիտվացի երկվորյակ քույրեր Ռասա և Աուշրա Պրասցևիչուտեները զբոսնում էին դաշտում:

Նրանց մասին պատմում է zNews-ը:

Նրանց հայրը կոլխոզում էր աշխատում և սիրում էր մոր հետ խմել:

Այդ օրը դեռ լիովին չսթափված, նա հնձող մեքենա գործարկեց: Շուտով լսվեց փոքրիկ Ռասայի բղավոցը:

Մեքենան կտրել էր աղջկա երկու ոտքերը:

Հայրն անմիջապես օգնության դիմեց:

Ավելի ուշ նա պնդում էր, որ լիովին սթափ էր, տեղի ունեցածը դժբախտ պատահար էր:

Տեղացի բուժակի արագ արձագանքի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ երեխայի արնահոսությունը դադարեցրին, կտրված ոտքերը սառնարան դրեցին:

Մոտակա քաղաքային հիվանդանոցում սարքավորում և մասնագեներ չկային, ովքեր կկարողանային օգնել աղջկան, ուստի նրան շտապ Մոսկվա ուղարկեցին:

Ռասային տեղափոխելու համար տագնապով մաքրեցին օդային միջանցքը և օդ բարձրացրին Տու-134 ինքնաթիռ:

Ամբողջ թռիչքի ընթացքում աղջիկն անգիտակից էր:

Հարևան նստատեղին աղջկա կտրված ոտքերն էին, որոնց վրա սառեցված ձուկ էին դրել, քանի որ ամբողջ կոլխոզում անհրաժեշտ քանակի սառույց չկար:

Այդ բարդագույն վիրահատությունը վստահեին 30-ամյա վիրաբույժ Ռամազի Դատիաշվիլիին: Նրան հիվանդանոց կանչեցին տնից 12-ժամանոց հերթապահությունից հետո: Նա գիշերը դժվարությամբ իր համար ասիստենտներ գտավ:

Վիրահատության սկզբից 4 ժամ անց ասիստենտները բառացիորեն ընկնում էին ոտքի վրա, Դատիաշվիլին ստիպված եղավ նրանց ուղարկել հանգստանալու:

Իսկ բժիշկը չշեղվելով շարունակում էր վիրահատությունը և 9 ժամ անց, երբ վերջին կարերը դրվեցին, փոքր ոտքերը բժշկի ձեռքերի մեջ վերջապես տաքացան:

Հիմա վրացի բժիշկն ԱՄՆ-ում է աշխատում և այդ դեպքը մեծ հպարտությամբ է հիշում:

Հաջորդ 8 տարիներին Ռասային վերականգնում էր սպասվում մեծաթիվ հիվանդանոցներում, փոխարենը՝ հիմա նա կարող է լիարժեք կյանքով ապրել:

Նրա ծնողները վերադարձան իրենց ալկոհոլային սովորություններին, ուստի երեխայի համար նոր ընտանիք գտան: Ուսուցիչ Ադոմայտիսների ամուսնական զույգը դարձավ նրա նոր ընտանիքը:

Ռասան հիշում է իր հետ տեղի ունեցածը և կարծում է, իր իր բախտը շատ է բերել: Հիմա նա ամուսնու հետ ապրում է Գերմանիայում, 3 երեխա ունի՝ ամուսնու երկու երեխաները առաջին ամուսնությունից և իրենց համատեղ երեխան:

Նա նշեց, որ լիովին նորմալ է քայլում, բայց կիսաշրջազգեստներ և լողազգեստներ չի կրում: Նաև չի կարողանում երկար պարել, քանի որ հոգնում է, իսկ մնացած առումներով նրա կյանքը լիովին նորմալ է:

Նրա երկվորյակ քույրը մնաց ապրելու հարազատ կոլխոզում, որտեղ 4 երեխա ունեցավ 3 տարբեր տղամարդկանցից, Ռասայի հարազատ ծնողներն էլ արդեն չկան:

Ռասան մինչև հիմա ջերմ հարաբերություններ ունի իր փրկիչ բժշկի հետ, նրան իսկական Պահապան-հրեշտակ է համարում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
10 փաստ տղամարդկանց մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր իմաստուն կին
Ընդամենը 6 վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ
10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով