8 մթերքներ, որոնք մաքրում են անոթները. քեզ և մտերիմներիդ ազատիր լուրջ խնդրից

Վնասակար սովորությունները, ոչ ռացիոնալ սննդակարգը, ամենօրյա սթրեսները և վատ էկոլոգիան վնասում են անոթները՝ մի շարք սարսափելի հետևանքներ ունենալով…

zNews-ը ներկայացնում է անոթների մաքրման արդյունավետ մթերքներ, որոնք կօգնեն կանխել լուրջ խնդիրները և օրգանիզմին երկրորդ երիտասարդություն կնվիրեն:

Մթերքներ անոթների համար

1. Գարի

Մեծ քանակությամբ բետա-գլյուկան պոլոսախարիդը, որն արդյունավետորեն նվազեցնում է խոլեստերինի քանակը, պրովիտամին А-ն, В խմբի վիտամինները և հանքանյութերը գարին անփոխարինելի են դարձնում օրգանիզմի առողջության համար: Երիտասարդ գարու էքստրակտն անոթները պաշտպանում է տրոմբի առաջացումից:

2. Կտավատի սերմեր

Կտավատի սերմերի թուրմն անհավանական հատկություններ ունի: Այն լավ մաքրում է անոթները խոլեստերինից՝ կանխելով աթերոսկլերոզի առաջացումը: Կտավատի սերմերը նաև հարուստ են օմեգա-3 ճարպային թթուներով և բջջանյութով: Նաև նվազեցնում են կանանց կրծքագեղձի քացկեղի առաջացման ռիսկը:

3. Ձիթապտղի յուղ

Օլեինաթթուն, որով հարուստ է ձիթապտղի յուղը, հրաշալիորեն ներծծվում է աղիների մեջ, նորմալացնում է նյութափոխանակությունը և ամրացնում է անոթների պատերը: Օմեգա-9 ճարպային թթուները նվազեցնում են զարկերակային ճնշումը, խոչընդոտում են ճարպակալմանը և շաքարային դիաբետին, նաև կարող են հեշտությամբ նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

4. Ընկուզեղեն

Ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և կանխում են սրտանոթային համակարգի հիվանդությունները: նուշը նպաստում է արյան արտադրությանը և անոթների պատերը պաշտպանում է վաղաժամ ծերացումից:

5. Յուղոտ ձուկ

Ձուկը շատ օգտակար է սրտի և անոթների առողջության համար: Ձկան մեջ պարունակվող պոլիչհագեցած ճարպային թթուները պայքարում են աթերոսկլերոզի դեմ: Ձկան պարբերական օգտագործումը զգալիորեն նվազեցնում է միոկարդի ինֆարկտի ռիսկը:

Օմեգա-3 ճարպային թթուները նվազեցնում են տրոմբոզի առաջացման ռիսկը և նորմալացնում են արյան ճնշումը:

6. Լոբազգիներ

Լոբազգիները հարուստ են արժեքավոր ամինաթթուներով և հսկայական քանակությամբ բուսական ծագմամբ սպիտակուցներով: Պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ դրանցում պարունակվող բջջանյութը օրգանիզմը մաքրում է շլակներից ու տոքսիններից:

Այս մթերքներն ունեն լեղամուղ հատկություններ, արդյունավետորեն դուրս են բերում խոլսետերինը և կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ, քիչ կալորիական են:

7. Ավոկադո

Սրտի և անոթների լավագույն ընկերն է: Հսկայական քանակությամբ չհագեցած ճարպերի պարունակությունն ավոկադոն դարձնում է անփոխարինելի մթերք, որը կարող է նվազեցնել խոլեստերնի մակարդակն արյան մեջ և կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունները:

Հարուստ է բջջանյութով, Е, В6, С վիտամիններով, պղնձով, ֆոլաթթվով, օմեգա-3 ճարպային թթուներով: Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարող են կանխել վաղաժամ ծերացումը: Շաբաթական գոնե մեկ անգամ ավոկադո օգտագործիր, և հրաշալի ինքնազգացողություն կունենաս:

8. Սև շոկոլադ

Շոկոլադը կարող է անոթները պաշտպանել լուրջ հիվանդություններից: Դրա բաղադրիչ եթերայուղերը կարող են նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Դառը շոկոլադի պարբերական օգտագործումը նորմալացնում է տրոմբոցիտների աշխատանքը և կանխում է անոթների խցանումը:

Իսկ տրամադրություն բարձրացնելու շոկոլադի կարողությունը պարզապես անգին է: Շոկոլադում պարունակվող մագնեզիումը կարող է փրկել ընկճախտից, մեծացնել աշխատունակությունը, լավացնել հիշողությունը և ամրապնդել իմունիտետը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․