Ինչպես շքեղ տեսք ունենալ՝ միաժամանակ վճարելով չնչին գումար. լավագույն խորհուրդներն առաջատար ոճաբաններից

Պարտադիր չէ աստղաբաշխական գներով հագուստ գնել նորաձև հագուստով փայլելու համար:

zNews-ը ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ, որոնք կօգնեն շլացուցիչ տեսք ունենալ նվազագույն միջոցներով:

1. Առանց պրինտերի միատոն իրեր

Պրինտով իրերը շատ ավելի դժվար է համադրել, քան թվում է: Ապահովագրվիր սխալներից՝ միատոն հագուստ նախընտրելով:

2. Որակյալ գործվածքներ

Արհեստական թույլ մետաքսից կամ բարակ տրիկոտաժից հագուստները կերպարիդ նրբագեղություն չեն տա: Այդ ցանկում պետք է ներառել լյուրեքսը և փայլուն կտորները: Գնիր ոչ թանկարժեք, բայց հուսալի հումքից՝ բամբակից, վիսկոզայից, պոլիէսթերից, ժակարդից հագուստ:

3. Իդեալականորեն հարմար չափ

Պետք չէ խաբել քեզ՝ ոչ քո չափի հագուստ գնելով: «Կգնեմ, նիհարելու խթան կլինի»՝ հաճելի արտահայտություն է, որով բոլորն են տարվում: Բայց այդպիսի գնումը միայն միջոցների անիմաստ ծախս է: Պետք է կազմվածքին հարմար լինի, չսեղմի, լայն չլինի:

Նույնը վերաբերում է կոշիկին: Եթե ոչ թանկարժեք կոշիկ ես ընտրում, այն պետք է հրաշալիորեն հարմար լինի ոտքին: Էժան կոշիկը, ի տարբերություն ավելի որակյալի, չի ձգվում և չի հարմարվում:

4. Հիմնական համադրություններ

Լավագույն համադրությունները հիմնականներն են: Կապույտ ջինսե տաբատը և սպիտակ շապիկը միշտ հաղթում են ստրազներով շապիկին ու էքստրա-մինիին: Հրաշալի տեսքի համար պետք են կազմվածքին հարմար տաբատ և բլուզ, որը չի մերկացնում փորը, երբ բարձրացնում ես ձեռքերդ:

5. Ազնիվ գույներ

Կա զգեստապահարանի մի ոսկե կանոն՝ ավազային-բեժը, սպիտակը, մուգ կապույտը, մոխրագույնը և բորդոն մաքուր, ոչ ճչացող և շատ էլեգանտ գույներ են: Դրանք կարելի է սիրել թեկուզ հեշտ համդրվելու համար:

Իրը պետք է քեզ գույնով հարմար լինի: Եթե երանգը քեզ չի սազում, զգեստը որքան էլ գեղեցիկ լինի, դրանով վատ տեսք կունենաս:

6. Զարդեր

Հրաժարվիր ապակե քարերով ու ստրազներով խոշոր բիժուտերիայից: Պարզ ձևերը, մինիմալիզմը և ազնիվ մետաղները քեզ էլեգանտ կդարձնեն:

7. Ֆիրմային աքսեսուարներ

Պայուսակը, ակնոցը և կոշիկը պետք է ներկայանալի լինեն: Այս իրերի դեքում ավելի լավ է՝ մեկ իսկական գնում անել, քան տասնյակ կեղծ նմուշներ ունենալ: Լավ որակի նորաձև աքսեսուարները հաջողության կեսն են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
10 փաստ տղամարդկանց մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր իմաստուն կին
Ընդամենը 6 վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ
10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով