Արժե՞, արդյոք, պայքարել անհավատարիմ ամուսնու համար

Տղամարդու դավաճանությունն անխուսափելի է գրեթե բոլոր զույգերի դեպքում: Եվ եթե այդպիսի իրավիճակ է ստեղծվում, կինն ընտրության առջեւ է կանգնում. ներե՞լ, թե՞ ոչ: Իհարկե, այլ հարց էլ է առաջանում. ինձանից ինչո՞վ է առավել այդ մյուս կինը:

Երբ հասկանում եք, որ ձեր ամուսնու բոլոր մտքերն ուղղված են հարեւանուհուն, ձեր ընկերուհուն, ծանոթ վարսահարդարին, վաճառողուհուն կամ ձեզ անծանոթ այլ կանանց, հարց է առաջանում. ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա եւ դանդաղ խորտակվե՞լ, թե՞, այնուամենայնիվ, պայքարել ամուսնու համար: Այս հարցը պարզելու համար պետք է վստահ լինեք, որ վստահ լինեք ձեր հաղթանակի մեջ, գնահատեք եւ կշռադատեք բոլոր «կողմ»-երը ու «դեմ»-երը: Դրա համար պետք է երեք հարցի պատասխանեք:

Ամուսինը ձեր գանձն է

Դուք համոզված եք, որ ձեր ամուսինն անգնահատելի գա՞նձ է: Եվ նրան տիրելու ձեր իրավունքն անպայման ձեզ հոգեկան եւ ֆինանսական բավարարո՞ւմ կբերի:

Եթե բացի կեղտոտ գուլպաներից, օգնության մասին ձեր խնդրանքներին ի պատասխան տարբեր պատճառաբանություններից, տանից մշտապես բացակայություններից, ձեր պատրաստած ուտեստների վերաբերյալ անընդհատ դժգոհությունից (ի դեպ՝ զանազան խորտիկներ պատրաստելու համար նա ձեզ գումար չի տրամադրում), դրա հետ մեկտեղ, դուք մշտապես տանջվում եք, թե ինչով նրան կերակրել եւ, իհարկե, ամուսնական պարտականությունները կատարելու համար նա ժամանակ չունի, ուրեմն միանշանակ պետք չէ պայքարել այդ «գանձի» համար: Պայքարել կարելի է եւ հարկավոր է, բայց ո՛չ այն բանի համար, որ ձեզ այդպես ներշնչում են ձեր ծանոթներն ու մտերիմները. «Ինչ էլ լինի, քո ամուսինն է»: Պայքարել միայն այն դեպքում, երբ ձեր համատեղ կյանքն ապացուցում է, որ այդ «գանձը» կորցնելով՝ ձեր համար վատ կլինի ոչ միայն հոգեբանական առումով, այլեւ նյութական:

Ամուսնու սիրուհին վատն է ու տգեղ

Իհարկե, նա կարող է նաեւ վատը լինել, եզակի լիրբ, սակայն նա է, որ հիմա երեկոները մենակ չի լինում, գազօջախի կողքին է եւ իրեն թույլ է տալիս զանգահարել ձեր ամուսնու աշխատավայր: Նա է, որ կանացի ամսագրերում կամ տնային տնտեսության մասին գրքերում խորհուրդներ ու կանոններ է փնտրում, թե ինչպես գոհացնել ամուսնուն եւ սեփական բույնը հյուսել: Եվ հիմա նա աչքերի տակ պարկեր ունի՝ ամիսներ շարունակ չքնելու հետեւանքով: Հնարավոր է՝ այդքան ժամանակը բավարար է հասկանալու համար, որ նա կատարեց իր դերը որպես արու եւ նշագծեց իր տարածքը:

Դուք, թերեւս, պետք է խղճաք այդ կնոջը, այլ ոչ թե բարկանաք: Այո, հիմա նա ձեր ամուսնու հետ է, թեկուզ՝ նախկին, սակայն որքա՞ն կտեւի նրա երջանկությունը: Դուք կարող եք պայքարել ձեր ամուսնու համար, եթե ձեր վստահությունը խղճահարության չվերածվի:

Օրինական կինը հավերժ է

Եթե դուք սրանում համոզված եք, ապա ձեր համար առանձնապես դժվար չէ լուծել այս հարցը, ձեր ուժի առջեւ նույնիսկ Բաստիլը կքանդվի: Բայց արդյո՞ք անսասան է ձեր վստահությունը: Դրան այլ տեսանկյունից նայեք: Հիմա դուք բավական ազատ ժամանակ ունեք, որը նախկինում հատկացնում էիք ամուսնու շուրջը պտտվող հոգսերին: Եվ հիմա ձեր երեկոյան հանգիստը կարող եք անցկացնել ոչ միայն գազօջախի կողքին, այլ հակառակը, վերջապես կարող եք զբաղվել այն ամենով, ինչի մասին երկար ժամանակ երազում էիք: Հանդիպել ընկերուհիներին, բարում նստել, զբոսնել գիշերային քաղաքում, կարող եք ձեզ թույլ տալ ուտել այնքան քաղցր, որքան կամենում եք, կամ պարզապես գիրքը ձեռքին պառկեք բազմոցին:

Կնոջ գլխին հանկարծակի տեղացած ազատությունը սկզբում վախեցնում է նրան ու կուրացնում: Դուք ասես քիչ առաջ ծաղկից պոկված թիթեռ լինեք, ցուրտ է ու սարսափելի: Սակայն որոշ ժամանակ անց հասկանում եք, որ կյանքը շարունակվում է, արեւը շողումէ , այնտեղ շատ լույս ու ջերմություն կա, սակայն թռիչքին խանգարում եւ այդ «պետք է», «հավերժ է» բառերն ու նմանատիպ կարծրատիպերը, որոնք ձեւավորել են ձեր ծնողներն ու հասարակությունը:

 

Դուք կարող եք պայքարել անհավատարիմ ամուսնու համար, երբ վստահ եք, որ հավերժ կին եք: Սակայն նախ ձեզ անկեղծ պատասխանեք. ինչո՞ւ եւ ո՞ւմ համար եք պայքարում: Ամուսնո՞ւ, ով ձեր պատկերացումներով ՏՂԱՄԱՐԴ է եւ նրան անպայման պետք է վերադարձնել: Ընտանեկան անդորրը պահպանելո՞ւ համար, որտեղ ձեզ համար հարմարավետ է ու որոշակի կայունություն կա:

Որպես ԿԻՆ, ինքներդ ձե՞զ համար: Եթե այո, ապա հավատացեք, որ տղամարդը մեր կյանքում ամենակարեւորը չէ, առանց որի դուք չեք կարող ապրել: Սիրելի կանայք, նախ թույլ մի տվեք, որ արտաքին գործոնները խաթարեն ձեր ընտանեկան երջանկությունը, որպեսզի հետո ստիպված չլինեք պայքարել դրա համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
Ինչ թաքնված հիվանդությունների մասին կարող է ձեզ զգուշացնել ձեր պորտը
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Կենդանակերպի ամենակրքոտ ներկայացուցիչները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին
«Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը»․ 18 հետաքրքիր միտք կյանքից
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք ժողովրդական այս ասացվածքները