Ի՞նչ անել անպատասխան սիրո դեպքում

Որքան հաճախ է կյանքում անպատասխան սեր հանդիպում…

Սերը հզոր ուժ է, սիրելը՝ երջանկություն, իսկ ի՞նչ անել, երբ պատասխան չկա։

Այդպես լինում է կյանքում, երբ «մենք ընտրում ենք, մեզ ընտրում են»-ը համընկնում է։

Եթե սերն անպատասխան է լինում, այն մեզ իր գերին է դարձնում՝ հաճախ զրկելով առողջ դատողությունից եւ կաթվածահար անելով առօրյա կյանքը։

Առաջինը բանը, որ պետք է անել, հարցին պատասխանելն է. որտեղի՞ց գիտեք, որ տղամարդը ձեր նկատմամբ որեւէ զգացմունք չունի։ Եթե դուք մի շրջապատում եք, որտեղ նա ձեզ նայում է այնպես, ինչպես բոլորին, այդ չի նշանակում, որ ձեզ չի նկատում եւ, հնարավոր է, դեռ վաղ է ձեզ անպատասխան սիրահարների շարքին դասելը։

Հոգեբանները հաճախ խորհուրդ են տալիս ձեր ներշնչանքի աղբյուրին անկեղծ խոստովանել ձեր զգացմունքները։ Քիչ կանայք կան, ովքեր համարձակ խոստովանությունից հետո իմանում են նաեւ տղամարդու փոխադարձ զգացմունքների մասին։

Ի՞նչ անել, երբ տղամարդու հանդեպ զգացմունքներ ունեք

1. Նպատակին հասնել

Եթե, իհարկե, ձեր սիրո առարկան հոլիվուդյան աստղ չէ, ճանաչված երգիչ կամ Նոբելյան մրցանակի դափնեկիր, եթե տղամարդուն հասնելը ձեր սկզբունքներին չի հակասում, ապա համարձակ գործի անցեք (իսկ եթե հակասում է, ապա հարկավոր չէ, քանի որ արդյունքներից ստացված ուրախությունը կփչանա ձեր սեփական սկզբունքների բռնության ներքո)։

Տղամարդուն հասնելու ճանապարհին մի մոռացեք, որ կին եք եւ աշխարհը նրա ոտքերի տակ փռելով՝ դժվար թե ներդաշնակ հարաբերությունների հասնեք։ Ավելի լավ է կանացի լինեք, ոչ կպչուն, նրա հետ հանկարծակի միեւնույն տեղում հանդիպեք, հետաքրքվեք այն ամենով, ինչ նրան է հետաքրքիր։

Սակայն համակրանքը թաքցնել նույնպես պետք չէ։ Այդ «կկաշառի» տղամարդուն եւ կօգնի նրան «ճիշտ» որոշում կայացնել։ Իհարկե, եթե դուք ընդհանուր հետաքրքրություններ չունեք, ապա ավելի դժվար կլինի, բայց այս դեպքում պետք է ինքներդ որոշեք, կարո՞ղ եք, արդյոք, հետաքրքրվել նրա հետաքրքրություններով՝ չկորցնելով ձեր առանձնահատկությունը։

Փորձեք շրջապատում բացվել, վերցնել խոսակցության նախաձեռնությունը։ Առանց գնահատականների, կոչումների եւ ինքնագովազդի ցույց տվեք նրան, թե ով եք։ Ցույց տվեք անկեղծ եւ բնական կերպով։ Փորձեք մոտ լինել, երբեմն նրան պարի հրավիրեք, նրա կողքին նստեք, խոսակցություն սկսեք։

Բայց չափը մի անցեք։ Տղամարդիկ սովորաբար լարվում են, երբ կանայք շատ ակտիվ փորձում են ներխուժել իրենց տարածք, պետք է այնպես անել, որ նա ինքը ընտրություն կատարի։

2. Սպասել

Եթե դուք դեռեւս պատրաստ չեք ինքներդ ձեզ խոստովանել, որ ձեր սերն անպատասխան է եւ պետք է ինչ-որ բան անել, եթե հնարավոր ամեն ինչ արդեն փորձել եք, ապա մնում է միայն սպասել։ Ժպտալ, ընկերություն անել ու սպասել։ Հնարավոր է՝ երբեւէ նրա գլխում ինչ-որ բան կատարվի եւ նա հասկանա, որ երջանկությունն իր կողքին է եւ այն պետք չէր փնտրել։

Եթե որոշել եք սպասել, ապա փորձեք սովորական կենսակերպ վարել կամ ավելի ակտիվ լինել։ Համաձայնեք բոլոր առաջարկներին, որոնք ստանում եք. երեկույթներ, ուղեւորություններ եւ այլն։ Տանից դուրս գալիս մի մոռացեք դիմահարդարվել կամ սանրվածք անել։

Հնարավոր է, որ երբեմն այդ ուժերից վեր լինի, կոտրված սրտով ուրախանալը դժվար է։ Սակայն հիշեք, որ սպասումը չպետք է կյանքից հրաժարում լինի։ Նախ՝ այդպիսով դուք ոչնչի չեք հասնի, քանի որ արցունքներից կարմրած աչքերով դժբախտ աղջկա կողքին դժվար թե որեւէ տղամարդ ցանկանա գտնվել։

Եվ հետո՝ վաղ թե ուշ դուք պետք է հարմարվեք, որ նրանից փոխադարձություն ակնկալել այլեւս պետք չէ: Հարկավոր է շարունակել առաջ շարժվել՝ որքան էլ այդ ցավալի լինի։

3. Մոռանալ եւ առաջ շարժվել

Դուք հասել եք ձեր նպատակին կամ սպասում եք, կամ էլ հենց սկզբից հասկանալի էր, որ նա ձեզ չի սիրում։ Նա ձեզ գիտի, հնարավոր է՝ նույնիսկ ընկերություն է անում ձեզ հետ, սակայն չի սիրում։ Ի՞նչ անել։ Ի՞նչպես ապրել։ Գուցե դուք ուզում եք, որ նա սիրի ձեզ։ Հաճախ ասում են, որ անպատասխան սերն ավելի շատ եսասիրությամբ է ուղեկցվում։ Դուք ձեզ միասին պատկերացնո՞ւմ եք, հարմա՞ր եք նրան, նա ձեզ հետ երջանիկ կլինի՞։

Հիշեք, հիմա ինչ-որ բան ապացուցելու ժամանակը չէ։ Կյանքում ճգնաժամային իրավիճակը հասունանալու եւ գիտակցելու լավագույն ժամանակն է։ Ձեզ հետ անկեղծ եղեք, նրա՞ն եք շատ սիրում, թե՞ ձեզ։ Եթե դուք պատրաստ եք հանուն նրա նետվել պատշգամբից, ապա այդ սեր չէ, իսկ եթե դուք պատրաստ եք մի կողմ թողնել ձեր սեփական զգացմունքները եւ հանգիստ թողնել նրան, ապա այդ իրական սեր է։

Այդ ժամանակը լավագույնն է ինքնազարգացման նպատակով գիրք կարդալու համար։ Դրանք կօգնեն ինքներդ ձեզ ավելի լավ հասկանալ, թողնել այն ամենը, ինչ ձեզ հարկավոր չէ։ Ինքնամփոփ մի դարձեք, պատմեք ընկերներին, թե ձեզ հետ ինչ է կատարվում, ինչ եք զգում, որպեսզի նրանք սթափ եւ սառն ուղեղով գնահատեն ձեր քայլերը եւ հարկ եղած դեպքում օգնեն ձեզ եւ սառեցնեն ձեր զգացմունքների հուրը եւ սթափ գնահատեն իրավիճակը։

Այն, ինչ ձեզ հարկավոր է կյանքը վերականգնելու համար, դիրքորոշումը փոխելն է․ «Նա ինձ չի սիում, այսպես հնարավոր չէ ապրելը» փոխել «Նա ինձ չի սիրում, ինչպե՞ս շարունակել ապրել»-ով։ Ի դեպ, վերջին հարցը պետք է սթափ հնչի, առանց ողբերգության։

Տրամադրվելով այս իրավիճակից ելքեր փնտրելուն՝ դուք անպայման դրանք կգտնեք։ Գլխավորն իսկապես այդ ցանկանաք եւ հնարավորություններ փնտրեք։ Ապրեք՝ լցնելով ձեր կյանքը նորանոր տպավորություններով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ-հոգեթերապևտի կողմից
Նշաններ, որ ձեր ընտրյալը գժի պես սիրում է Ձեզ
ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Զբոսանք՝ փոքրիկի հետ․ Մայրիկներից ո՞րն է կոպիտ սխալ թույլ տվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արևելյան երիտասարդության էլիքսիր. ինչպես 45 տարեկանում ունենալ 25 տարեկանի տեսք
Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ-հոգեթերապևտի կողմից
ԹԵՍՏ․ Ո՞ր վարորդը կարող է վարել միայն մեկ ուղղությամբ
Նշաններ, որ ձեր ընտրյալը գժի պես սիրում է Ձեզ
ԹԵՍՏ․ Եթե կարողանաք այս նկարում գտնել մերկ կնոջը 8 վայրկյանից շուտ, ուրեմն ձեր IQ-ն 143-ից բարձր է
ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Ինչո՞ւ է կծու սնունդն այդքան առողջարար. Ապացուցված փաստեր գիտնականների կողմից, որոնք ձեզ կզարմացնեն