«Ժողովուրդը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա». Բոլոր ժամանակների ամենահայտնի մարդկանց մտքերը հայերի մասին

«Հազարամյա պատմության ընթացքում հայերը աչքի են ընկել իրենց խիզախությամբ, իմաստությամբ, գրականությամբ, մշակույթով և շատ այլ առանձնահատկություններով»:

Այս մասին ասվում է Неизведанная Планета գիտահետազոտական պարբերականի հրապարակած հոդվածում, որտեղ ներկայացվել են տարբեր ժամանակների հայտնի մարդկանց` գրողների, կայսրերի, դերասանների, հոգևորականների խոսքերը հայ ժողովրդի և Հայաստանի մասին, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

1. Գայոս Հուլիոս Կեսար

«Երբ հայերը կանգնում են ուս-ուսի տված և ձեռք-ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների և ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»:

2. Մարկ Յունիան Յուստին, հռոմեացի պատմաբան

«Աններելի կլիներ չխոսել նման պետության մասին, որի սահմանները Պարթևստանից հետո ամենածավալունն են եղել բոլոր թագավորություններից, երբ Հայաստանը ձգվում էր Կապադովկիայից մինչև Կասպից ծով»:

3. Պարսից Դարեհ արքա

«Հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց հնարավոր է միայն բաժանել»:

4. Ռոքուել Քենտ, ամերիկացի նկարիչ, գրող

«Հայաստանը հրաշքների երկիր է: Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ է հնարավոր հանդիպել ամենից շատ հրաշքների, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը…Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքր անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Թող երիցս փառավորյալ լինի հողը հայկական, տաղանդների օրրանը, մեծ սխրանքների օրրանը»:

5. Պավլո Տիչինա, ուկրաինացի պոետ

«Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնքան բարձր է Հովհաննես Թումանյանի կերպարը: Որքան խորն են Հայաստանի լճերը, նույնքան խորն են Հովհաննես Թումանյանի մտքերը»:

6. Հովհաննես Պողոս II, Հռոմի պապ (1978-2005)

«Զոհաբերությունը հայոց պատմության անփոփոխ մասն է… Սպասում եմ այն օրվան, երբ կհամբուրեմ այդքան զոհերի արյամբ ջերմացած հայոց հողը»:

7. Ջորջ Բայրոն, անգլիացի պոետ

«Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան հայոց հողն է»:

8. Արմին Վեգներ, գերմանացի գրող և իրավապաշտպան, Հայոց ցեղասպանության լուսանկարիչ- հետազոտող

«Մինչ օրս աչքիս առաջ է ողջ ժողովրդի աքսորը իր սեփական հողից: Հայերը անպարտելի ժողովուրդ են»:

9. Էլիզաբեթ Բաուեր, ավստրիացի պատմաբան, հայագետ

«Թեև Հայաստանի մասին քիչ բան է հայտնի, Եվրոպան մշակութային ժառանգության առումով մեծապես պարտական է նրան: Պատմության արշալույսին Հայաստանը քաղաքակրթության բնօրրաններից էր»:

10. Ուիլյամ Գլադստոն, անգլիացի պետական գործիչ, գրող

«Հայաստանին ծառայել նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»:

11. Մաքսիմ Գորկի, ռուս գրող

«Ակամա հիշողությունը վերակենդանացնում է Հայաստանի ողբերգական պատմությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին` Կոստանդնուպոլսի կոտորածը, Սասունի կոտորածը, «մշակութային» Եվրոպայի քրիստոնյաների զզվելի անտարբերությունը»: Բարդ է հիշել բոլոր ողբերգությունները, որոնց միջով անցել է այս եռանդուն ժողովուրդը»:

12. Ֆրեդերիկ Շոպեն, լեհ կոմպոզիտոր, դաշնակահար

«Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, ինչպես նաև ամենախաղաղ, ստեղծագործող և իմաստուն ազգերից մեկը ողջ աշխարհում»:

13. Մել Գիբսոն, ամերիկացի դերասան

«Հավատքի համար ցուցաբերած քաջությունը հայերի առանձնահատկությունն է քրիստոնեության առաջին իսկ օրերից մինչև մեր օրերը»:

14. Անատոլ Ֆրանս, ֆրանսիացի գրող, գրաքննադատ

«Պետք է խոստովանենք, որ այս ժողովուրդը խելացի և քաջ է, որ ձգտում է քաղաքակիրթ աշխարհի բարձր գաղափարների յուրացմանը: Ժողովուրդը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա»:

15. Վալերի Բրյուսով

«Հայաստանը ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է»:

16. Ֆրիտյոֆ Նանսեն

«Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է` գոյատևման փորձություն…»:

17. Առնոլդ Շվարցենեգեր

«Այսօր Կալիֆոռնիան պատիվ ունի տուն լինելու հայոց սփյուռքի համար, որն ամենամեծն է Հայաստանի սահմաններից դուրս: Դա ծաղկուն համայնք է, հպարտ հիշեցումը հայ ժողովրդի գոյատևման և վճռականության մասին»:

18. Ֆրանց Վերֆել, ավստրիացի գրող

«Հայաստանը քաղաքակրթության օրրանն է, Հին աշխարհի ամենազարգացած և առաջատար երկրներից մեկը»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը