Սպիտակ մազերը ծածկող բնական ներկեր

Like on FB:

Սպիտակ մազերի խնդրի հետ վաղ թե ուշ բախվում է յուրաքանչյուր կին։

Անկախ մազերի սպիտակելու պատճառներից և տարիքից, յուրաքանչյուր կին կարող է ծածկել դրանք բնական ներկերի օգնությամբ։

Իհարկե, դրանք այնքան արդյունավետ չեն, որքան խանութներում վաճառվող ներկերը և հաճախ մի քանի անգամ կրկնելու կարիք է զգացվում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։

Սակայն դրանք մի անվիճելի առավելություն ունեն՝ այս ներկերի բացարձակ բնականությունը։

zNews-ը բնական ներկեր ստանալու մի քանի փորձված տարբերակներ է առաջարկում, որոնք լավ ներկում են սպիտակ մազերը։

1. Սև թեյ

1. Մեկանգամյա օգտագործման թեյի 5-6 փաթեթների վրա 2 բաժակ եռացրած ջուր լցրեք և թողեք 10 րոպե։

2. Սառելուց հետո այն քսեք մազերին՝ հատկապես սպիտակած հատվածներին ուշադրություն դարձնելով։

3. Լվանալու կարիք չկա, չնայած կարող եք լվանալ, եթե հոտը ձեզ այնքան էլ դուր չի գալիս։

Կրկնեք շաբաթական մի քանի անգամ, եթե ուզում եք ընդգծված արդյունք ստանալ։

2. Ընկույզի կեղև՝ եթե ցանկանում եք ավելի մուգ երանգ ստանալ

1. Կեղևը լվացեք և մանրացրեք, վրան ջուր լցրեք և եռացրեք ցածր կրակի վրա մոտ 30 րոպե։

2. Սառելուց հետո քսեք մազերին և մեկ ժամից հետո միայն լվացեք մազերը մաքուր ջրով։

3. Կրկնեք շաբաթական 1-2 անգամ։

3. Սուրճ՝ մուգ մազերը ներկելու համար

1. Թունդ սուրճ եփեք։

2. Սառելուց հետո քսեք մազերին և պահեք առնվազն մեկ ժամ, հետո լվացեք ոչ տաք ջրով։

3. Երանգը պահելու համար կրկնեք շաբաթական 2-3 անգամ։

4. Բազուկ և գազար՝ խարտյաշ մազերի համար

Կախված նրանից՝ ավելի կարմրոտ երանգ եք նախընտրում, թե դեղնավուն, փոփոխեք գազարի և բազուկի հարաբերկացությունը։

1. Խառնեք թարմ քամված հյութերն անհրաժեշտ հարաբերակցությամբ։

2. Քսեք մազերին և թողեք առնվազն մեկ ժամ, ինչից հետո լվացեք գոլ ջրով։ Կրկնեք շաբաթական 1-2 անգամ։

5. Բաց մազերի համար՝ երիցուկի թուրմը

Շաբաթական մեկ–երկու անգամ լվացեք մազերը երիցուկի թուրմով։ Այն նաև գեղեցիկ երանգ կտա մուգ մազերին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում