Տղամարդկանց վտանգավոր գծերն՝ ըստ Կենդանակերպի նշանների

Խոյ

Տղամարդ Խոյը լավ բնավորություն ունի: Նա իրոք սիրում է ձեզ, ու ձեզ համար ամեն ինչ կանի:

Նրա մտադրությունները արժանի են գովասանքի, ու նա իր ուժի շնորհիվ ունակ է հսկայական զոհաբերության: Ճիշտ է, ընդհանուր նկարագիրը դրական է, բայց որոշ առանձին դետալներ կարող են տարբերվել:

Ամենօրյա կյանքում Խոյը շատ վտանգավոր է, քանի որ նա շատ իմպուլսիվ է գործում ու շատ քիչ է մտածում այն մասին, թե իր խոսքերը կամ արարքները ինչպես կազդեն ձեզ վրա:

Ցուլ

Ցուլ տղամարդը այնպես է հոգ տանում ձեր մասին, ասես դուք հազվագյուտ ծաղիկ լինեք: Ցուլը կանանց հետ իրեն շատ օրինակելի է պահում: Նրա կողքին դուք հոգեկան հանգստություն կզգաք, մարմնական բավականություն, ի վերջո նա հոյակապ սիրեկան է: Ցուլը կանի ամեն ինչ, որպեսզի ձեզ իր կողքին պահի: Այդուհանդերձ, պետք է նշել, որ չնայած նա ձեզ կվերաբերվի ինչպես թանկարժեք քարի, նա ձեզանից կախում չի ունենա: Նա գիտի, թե երբ է պետք աջակցել ձեզ, բայց երբեմն էլ մեծագույն համառությամբ ինքն իր տեսակետը կպաշտպանի:

Երկվորյակ

Երկվորյակները Կենդանակերպի բոլոր նշաններից ամենախորամանկն են: Այս նշանի տղամարդիկ մոգական ուժ ունեն, որն ունակ է կնոջը զինաթափել ու զրկել բոլոր կապանքներից, բայց հենց Երկվորյակները ստանում են իրենց ուզածը, նրանք միանգամից չքվում են: Տղամարդ երկվորյակը ձգտում է սերը կապակցել ստի ու էրոտիկ խաղերի հետ՝ հետեւում թողնելով այդ խաղի բազմաթիվ զոհերին: Եթե դուք Երկվորյակի հետ եք կապել ձեր կյանքը, ուրեմն պետք է խաղաք նրա կանոններով ու նրա զենքով:

Խեցգետին

Հարցը ոչ թե այն է, թե Խեցգետինը որքանով է վտանգավոր ձեզ համար, այլ թե որքանով եք դուք վտանգավոր խեցգետնի համար: Այդ տղամարդը բարձր է գնահատում ու սիրում իր կնոջը ու նրան վերաբերվում է ինչպես թագուհու: Նա կկատարի ձեր բոլոր քմահաճույքները, ձեզ պատվանդանի վրա կբարձրացնի ու կպաշտի: Նա ձեզ հսկայական ուժ ու վստահություն կներշնչի, բայց ինչպե՞ս դուք կվարվեք դրանց հետ: Խեցգետինը շատ զգայուն է, ու եթե նրան բավականաչափ սեր չտաք, ապա հենց դուք կոտրված սրտով կմնաք:

Առյուծ

Առյուծ տղամարդն ինքն իրեն այնքան շատ է սիրում, որ շուրջը ոչինչ նրա համար նշանակություն չունի: Եթե դուք ամբողջովին ներգրավվեք Առյուծի հետ հարաբերություններում, դուք կզարմանաք, չէ՞ որ նրա գերակայություններն ու նպատակները իրականում ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Նրա համար դուք պարզապես ավար եք: Ձեր կողքին նա իրեն իսկական տղամարդ է զգում, բայց դուք նրա կողքին ձեզ լիարժեք կին չեք զգա:

Կույս

Տղամարդ Կույսը կարծում է, թե իդեալի մարմնավորում է: Նրա նկատմամբ սերը միշտ լի է տառապանքներով, քանի որ դուք երբեք բավականաչափ լավը չեք նրա համար: Կույսը շատ բան է պահանջում: Նա քննադատում է ձեզ, քանի որ սիրում է եւ ուզում է ձեզ ամենաճիշտ ճանապարհով առաջնորդել: Բայց նա չի հասկանում, որ կինը սիրո մեկ այլ ապացույցի՝ քնքշանքի կարիք ունի…

Կշեռք

Կշեռքի սերը ձեզ մոլորեցնում է. այն շատ փոփոխական է: Այս նշանի տղամարդիկ կարող են ձեզ զարմացնել իրենց փոփոխական բնավորությամբ՝ ռոմանտիկայից անցնելով դրամայի ու ինքնամեկուսացման: Դժվար է կանխատեսել, թե նրա հետ ինչ ապագա կունենաք: Վտանգն այն է, որ ձեր հարաբերություններում չի լինի հավասարակշռություն, դուք չեք իմանա, թե ինչ է նա զգում ու չեք կարողանա բոլոր խնդիրներին սթափ լուծում գտնել: Այսպիսով, դուք կարող եք տրվել հոսանքի, մինչեւ ուշքի չգաք ու չհասկանաք, որ Կշեռք հետ հարաբերությունները հեռանկարային չեն:

Կարիճ

Կարիճի սերը կարող է ձեզ համար թանկարժեք ընծա լինել: Նրա գրկում դուք ձեզ պաշտպանված ու սիրված կզգաք: Նա ձեզ կսիրի անկախ ձեր միջեւ գոյություն ունեցող խոչընդոտներից: Նրա նվիրվածության ուժը բացարձակ է: Այդուհանդերձ, կարիճը ունի նաեւ մութ կողմեր, որը դուք չեք կարող անտեսել: Եթե դուք նրան վիրավորեք, ապա կարիճը չի մոռանա այդ մասին, նա անպայման կգտնի ձեզ վիրավորելու պատճառ: Խնդիրն այն է, որ նա վիրավորանքը շատ ավելի ուժեղ է ընկալում ու ունակ է կտրուկ պատասխանի:

Աղեղնավոր

Աղեղնավոր տղամարդիկ ոչ մի վատ մտադրություն չունեն: Նրանք լավ տղաներ են, որոնք հենց սկզբից ձեզ կասեն, որ սիրում են արկածներ ու որ շատ արագ են հոգնում նույն կնոջ հետ հարաբերություններից: Դուք կհավատաք, որ դուք բացառություն եք, որն այդ կանոններին չի ենթարկվում: Դուք վստահ կլինեք, որ կփոխեք նրան ու կկարողանաք աղեղնավորին ձեր կողքին պահել: Բայց հաջողության ձեր շանսերը շատ քիչ են …

Այծեղջյուր

Ի դեմս այս նշանի ներկայացուցչի՝ դուք կգտնեք կայուն մարդու, որն ունակ է պատասխանատվություն ստանձնել սիրելի կնոջ համար ու ձեզ վստահություն ներշնչել: Տղամարդ Այծեղջյուրն այն մարդը չէ, որը կարող է ձեզ վիրավորել իր չմտածված արարքով: Այնուամենայնիվ  նրա կողքին ձեր կյանքը կարող է շատ միապաղաղ լինել: Նրա կողքին դուք կգտնեք գեղեցիկ սեր, բայց այն ունակ չէ շարժվել դեպի նոր հորիզոններ:

Ջրհոս

Ջրհոսին ընտելացնելուց հետո նա կնմանվի հեքիաթային արքայազնի՝ խելացի, զվարճալի, հնարամիտ անկողնում ու ընտանիքին նվիրված: Բայց մինչ այդ դուք պետք է մի քանի քայլ ձեռնարկեք: Ջրհոսը այդքան հեշտությամբ չի հանձնվում: Միայն առանձնահատուկ կինը կարող է նրան տրամադրել այն ազատությունը, որի պահանջը նա ունի: Եթե դուք գիտեք, թե ինչպես կարելի է գոհացնել ջրհոս տղամարդուն, ուրեմն դուք բախտավոր կին եք

Ձկներ

Ձուկ տղամարդը իսկական իդեալիստ է, նա իր ենթագիտակցության մեջ հստակ պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի սերը: Հարցն այն է, կկարողանաք արդյոք դուք հասնել նրա ակնկալիքների բարձունքին: Նույնիսկ եթե սկզբում նա շատ ոգեւորված է, շատ շուտով դուք կարող եք դուրս մնալ նրա երազանքների ու զգացմունքների աշխարհից՝ ինքներդ էլ չհասկանալով, թե որն էր ձեր սխալը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը