Ինչպես ընտրել շրթներկի գույնը. դիմահարդարի խորհուրդները

Գեղեցիկ ու ներդաշնակ շպարի ամենակարևոր տարրերից մեկը գրագետ ընտրված շրթներկն է։

zNews-ը այսօր ներկայացնում է դիմարահարդարի խորհուրդներն այն մասին, թե ինչպես է պետք ընտրել շրթներկը, ինչին է պետք հատկապես ուշադրություն դարձնել։

Հաշվի ենք առնում մեր բնական գույները

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մաշկի գույնին։

Եթե մաշկը բաց է և նույնիսկ գունատ, ամենից ճիշտ բնական, սառը տոների գույներն են՝ վարդագույնից մինչև սալորագույն։

Եթե մաշկի գույնը գունատի և մուգի արանքում է, կարելի է համարձակ կերպով օգտվել կարմիր շրթներկից և բոլոր ոսկեգույն երանգներից։

Մուգ աղջիկների բախտն ամենից շատն է բերել, նրանց սազում են հյութեղ, վառ գույները, ընդ որում որքան մուգ է մաշկը, այնքան ավելի հագեցած պետք է լինեն գույները։

Մազերի գույնը նույնպես կարևոր է։ Շիկահերներին սազում են դեղձի նուրբ երանգները, վարդագույնը, կորալը և նույնիսկ հատապտղային երանգները։

Խարտյաշ մազերով աղջիկներին սազում են շագանակագույնի վառ երանգները, իսկ մուգ մազերով աղջիկների բախտը կրկին ամենաշատն է բերել, նրանք կարող են ամենատարբեր երանգներ ընտրել՝ շատ մուգից մինչև շատ բաց։

Կարևոր է նաև աչքերի գույնը։ Մուգ աչքերի հետ սազում են կարմիրի և շագանակագույնի երանգները, երկնագույն և մոխրագույն աչքերին համապատասխանում են բալի երանգներն, իսկ կանաչ աչքերն ավելի արտահայտիչ են դառնում տեռակոտի և նարնջագույնի երանգների հետ։

Շուրթերի ձևը նույնպես նշանակություն ունի։

Եթե դրանք բարակ են, ապա անփայլ գույներից պետք է հրաժարվել, ավելի հարմար կլինեն սադափափայլ բաց գույները։

Հիշեք որ շրթունքների փայլը առանձնակի ծավալ է հաղորդում դրանց։

Հաստ շրթունքներ ունեցողներին խորհուրդ է տրվում հեռու մնալ շատ մուգ գույներից, քանի որ մի քիչ անզգուշության դեպքում հրապուրիչ կերպարը կարող է վուլգարի վերածվել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․