9 հիվանդություն, որոնք կարող եք «ժառանգություն ստանալ» մայրիկից

Առողջական վիճակի վրա ազդող գլխավոր գործոնը կենսակերպն է:

Էական նշանակություն ունի նաև ժառանգականությունը. շատ հիվանդություններ մենք «ժառանգություն ենք ստանում» ծնողներից:

Ընդ որում, մոր առողջությունը հաճախ որոշիչ դեր է խաղում՝ որքանով է մեծ այս կամ այն հիվանդության զարգացման հավանականությունը:

Օստեոպարոզ

Այս հիվանդությունը զարգանում է տարիքի մեծացմանը զուգընթաց. դրան առավել հաճախ հակված են կանայք: Հետազոտություններն ապացուցել են գենետիկ նախատրամադրվածության գործոնը հիվանդության զարգացման դեպքում: Ուշադիր եղեք դաշտանադադարի ընթացքում, այս շրջանում կանայք մեծ քանակով կալցիում են կորցնում, ոսկորներն առավել խոցելի են դառնում:

Մաշկի երիտասարդություն

Մաշկի ծերացումը, կնճիռների առաջացումը կախված են ոչ միայն խնամքից, այլև ժառանգականությունից: Տարիքը, որի ընթացքում մաշկը սկսում է կորցնել կոլագենը, առաջանում են կնճիռները, կանայք «ժառանգում» են մորից:

Հակում դեպրեսիայի

Կանանց շրջանում դեպրեսիա երկու անգամ ավելի շատ է ախտորոշվում: Այն կարող է նաև քրոնիկ դառնալ: Հարվարդի համալսարանի փորձագետները կարծում են, որ դեպրեսիան նաև պայմանավորված է ժառանգականությամբ:

Աչքերի հիվանդություններ

Կանայք առավել հակված են գլաուկոմայի առաջացմանը, տեսողության վատացմանը: Եթե ձեր մայրը տառապել է գլաուկոմա հիվանդությամբ, հարկավոր է առավել հաճախ դիմել մասնագետի օգնությանը՝ առկայության դեպքում խնդիրը ժամանակին հայտնաբերելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

Միգրեն

Միգրենի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ, բայց ժառանգականությունը որոշիչ գործոններից մեկն է: Միգրենի պատճառ կարող են դառնալ գլխուղեղի անոթների աշխատանքի առանձնահատկությունները, որոնք մեծամասամբ կախված են ժառանգականությունից:

Ալցհեյմերի հիվանդություն

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժառանգական գործոնները մեծացնում են այս հիվանդության զարգացման հավանականությունը:

Սրտի հիվանդություններ և դիաբետ

Կանանց շրջանում մահացության ամենատարածված պատճառներից են սրտի հիվանդություններն ու երկրորդ տիպի շաքարային դիաբետը: Ընդ որում, այս հիվանդությունների զարգացումը կարող է պայմանավորված լինել ժառանգական գործոններով:

Հետծննդաբերական դեպրեսիա

Այո՛, այս խնդիրը ևս կարող է փոխանցվել ժառանգաբար: Եթե խնդիրը նկատվել է մայրիկի մոտ, հղիության շրջանում և դրանից հետո հարկավոր է հետևել հոգեկան առողջությանը:

Կաթնագեղձերի և ձվարանների քաղցկեղ

Հարկավոր է իսկապես ուշադիր լինել առողջությանը, եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ