Հուզիչ առակ փղերի մասին

Like on FB:

Եթե ուզում եք փոխել ձեր կյանքը, նախևառաջ փոխեք ձեր համոզմունքները:

Մի անգամ, անցնելով կենդանաբանական այգու փղերի մոտով, մի մարդ հանկարծ կանգ առավ՝ զարմանքով նկատելով, որ այնպիսի վիթխարի կենդանիներ, ինչպիսին փղերն են, պահվում են կենդանաբանական այգում միայն մի բարակ պարանով, որը կապված էր իրենց առջևի ոտքից:

Ոչ շղթաներ կային, ոչ վանդակներ. ակնհայտ էր, որ փղերը հեշտությամբ կարող էին ազատվել այդ պարանից, բայց, չգիտես ինչու, նրանք դա չէին անում:

Մարդը մոտեցավ վարժեցնողին և հարցրեց, թե ինչու են այդ վիթխարի և հիասքանչ կենդանիները պարզապես կանգնել և փորձ չեն անում ազատվելու համար:
Եվ վարժեցնողը պատասխանեց.

– Երբ նրանք երիտասարդ էին և անհամեմատ ավելի փոքր չափերով, քան հիմա, մենք կապում էինք նրանց այդ նույն պարանով, և հիմա, երբ նրանք մեծացել են, հնարավոր է այդ նույն պարանով պահել նրանց: Մեծանալով, նրանք շարունակում են կարծել, որ պարանը կարող է կապված պահել իրենց և փախչելու փորձեր չեն անում:

Այդ կենդանիները ամեն րոպե կարող են ազատվել իրենց սահմանափակող կապանքներից, բայց քանի որ հավատում են, որ չեն կարող, նույնիսկ չեն էլ փորձում և իրենց ողջ կյանքը մնում էին կանգնած նույն տեղում:

Հասուն փիղը վաղուց մոռացել է, թե ինչ է նշանակում պայքարել ազատության համար: Փոքր տարիքում նա հասկացել է, որ չնայած իր ջանքերին, ինքը կմնա կապված: Եվ ահա, վերածվելով մեծ ու հզոր հասուն փղի, որը ավելի ուժեղ է քան տասնյակ մարդիկ, նա շարունակում է հավատալ, որ ինքն ընդամենը կալանավոր է, և չի փորձում պայքարել ազատության համար:

Մինչդեռ փոքրիկ փիղը, որ չի հանձնվում, այս ու այն կողմ է նետվում, դեռ չի կորցրել իր ազատության ձգտումը և հավատը, որ հաջողության կհասնի:

Ճիշտ այդ հասուն փղերի պես, մեզանից շատերն են կարծում, որ չեն կարող անել ինչ-որ բան, միայն այն պատճառով, որ մեկ անգամ, ավելի երիտասարդ ու անփորձ ժամանակ, դա իրենց մոտ չի ստացվել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում