Կարճ հոգեբանական թեստ. ականջ դրեք ձեր ներքին ձայնին և պատասխանեք ընդամենը 2 հարցի

Ականջ դրեք ձեր ներքին ձայնին եւ ջանացեք պատասխանել այն հարցին, թե ամենից շատ ինչ եք սիրում:

Ա) վարունգ կամ լոլիկ

Б) սեխ կամ ձմերուկ

Վարունգ եւ սեխ

Նման ընտրությունն ավելի բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տեսակի տղամարդիկ առնական են եւ լուրջ: Նրանք հազվադեպ են ազդեցության տակ ընկնում եւ ենթակա չեն հարբեցողության: Նրանց թվում շատ մարզիկներ եւ ճանապարհորդությունների սիրահարներ կան: Նման տղամարդու կողքին կինն իրեն կզգա ինչպես քարե պատի հետեւում. նրա պատասխանատվությունը կտարածվի նաեւ ընտանեկան հարաբերությունների վրա: Նման տղամարդիկ նպատակասլաց են եւ հեշտորեն հասնում են նախանշված նպատակին: Բայց այս տեսակը նաեւ թերություններ ունի. «վարունգա-սեխային» տղամարդուն պակասում է ռոմանտիզմը, դրա համար էլ եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, ավելի լավ է ոչ թե սպասի, այլ թափանցիկ ակնարկի, որ կուզեր ծաղկեփունջ նվեր ստանալ: Այս տեսակի կանայք ղեկավար են դառնում, բայց ընտանեկան կյանքում երեխայի պես անպաշտպան են. վատ են ճաշ պատրաստում, չեն կարողանում ճիշտ բաշխել բյուջեն, չեն սիրում լվացք անել ու աման լվանալ: Սակայն հանձին այդ կնոջ տղամարդը կգտնի հավատարիմ եւ սիրող ընկերոջ:

Լոլիկ եւ ձմերուկ

«Լոլիկա-ձմերուկային» մարդիկ ուրախ են եւ ակտիվ: Նրանք աչքի են ընկնում մեծ շփվողականությամբ, բայց շփման մեջ միատեսակ չեն. նրանց բնավորության պայթյունավտանգությունը հաճախ սկանդալների պատճառ է դառնում: Այս տեսակի տղամարդիկ համադամասեր են: Նրանք ալարկոտ են եւ հողաթափերն ու խալաթը նախընտրում են ուսապարկին ու քնապարկին: «Լոլիկա-ձմերուկային» տեսակի կանայք հուզական են, սիրում են կենդանիների եւ տնական օջախը, նրանց կողքին միշտ ջերմություն ու հարմարավետություն ես զգում: Նրանք ինտրիգներ հյուսել չգիտեն, բայց կարող են անպատշաճ որեւէ բան անել, որովհետեւ ասում են այն, ինչ մտածում են. անկեղծությունն ու աննենգամտությունը «լոլիկա-ձմերուկային» մարդկանց գլխավոր հատկանիշն է:

Վարունգ ու ձմերուկ

Նման խառնվածքի մարդիկ անընդհատ հոգեկան խռովք են զգում: Նրանց արտաքին հանգստությունն ու զսպվածությունն իրենց մեջ ներքին լարում են թաքցնում: Նման տղամարդկանց մասին ասում են, որ «մարմանդ լճում սատանաներն են ապրում»: «Վարունգա-ձմերուկային» մարդու հետ ապրում ես, ինչպես հրաբխի վրա. երբեք չգիտես, թե հիմա ինչ կա նրա մտքում: «Վարունգա-ձմերուկային» կանայք չնչին բաների համար սկանդալ չեն սարքում. նրանք կուտակում են վիրավորանքը ու մի գեղեցիկ օր պատրաստ են ջարդել տան ամբողջ սպասքը, հաճախ՝ խեղճ ամուսնու գլխին: «Վարունգա-ձմերուկային» մարդիկ ամենաստեղծագործական տեսակն են: Նրանք կարողանում են մտածել, նրանց մեջ հաճախ են գիտնականներ եւ գյուտարարներ պատահում: Մյուս կողմից, եթե Օստապ Բենդերն անցներ այդ թեստը, նա հավանաբար «վարունգա-ձմերուկային» մարդկանց ճամբարում հայտնվեր:

Լոլիկ եւ սեխ

Եթե ձեզ համար հարազատ են հենց այս պտուղները, դուք հավասարակշռված եք, պատշաճավոր, հանգիստ: Դուք ներքին զսպանակ եւ զգայականություն ունեք: Դուք սիրում եք գեղեցիկ բաներ եւ հրաշալի ճաշակ ունեք: «Լոլիկա-սեխային» տղամարդիկ մի քիչ կանացի են: Նրանք հաճախ նկարիչ են դառնում, երաժիշտ, մի խոսքով՝ արվեստն ամենից ավելի հարազատ է այս մարդկանց: Այս տեսակի կանայք սիրահարվող են, տպավորվող, սիրո մեջ կրքոտ են ու կայուն: «Լոլիկա-սեխային» կանայք նվիրված, քնքուշ եւ հոգատար կին են դառնում: Իսկ այս տեսակին պատկանող տղամարդիկ կարող են ինքնահավան եսասեր լինել:

P.S. Լավագույն ամուսնությունները կնքվում են.

«վարունգ-սեխ» տղամարդու եւ «վարունգ-ձմերուկ» կնոջ միջեւ,
«լոլիկ-սեխ» տղամարդու եւ «վարունգ-սեխ» կնոջ միջեւ,
«վարունգ-ձմերուկ» տղամարդու եւ «լոլիկ-ձմերուկ» կնոջ միջեւ,
«լոլիկ-ձմերուկ» տղամարդու եւ «լոլիկ-սեխ» կնոջ միջեւ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․