Նվազեցրեք խոլեստերինի մակարդակն արյան մեջ՝ օգտագործելով ՍԱ

Տարբեր սննդանյութերով և հակաօքսիդանտներով հարուստ գետնանուշն օգտակար է սրտի համար, բարձրացնում է էներգետիկ մակարդակը, ունի հակաքաղցկեղային ազդեցություն:

Քանի որ գետնանուշը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, կարող է օգնել նվազեցնել 2-րդ տիպի դիաբետի առաջացման ռիսկը:

Գետնանուշ կարող եք ուտել տապակած վիճակում, ավելացնել սառեցված յոգուրտի, աղցանների, սենդվիչների, շոգեխաշած բանջարեղենի, թխվածքների մեջ և այլն:

Կարող եք նաև գետնանուշի յուղ օգտագործել:

zNews-ը ներկայացնում է գետնանուշի բուժիչ հատկությունները

Գետնանուշն ունի հակաբորբոքային, հակավիրուսային և հակատարիքային հատկություններ: Այն առանձնակի օգտակար է համարվում անբավարար քաշ ունեցողների համար: Շաբաթաական 5 անգամ գետնանուշի 1 ճ. գ.-ից ավել օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման:

Սակայն գետնանուշի չափավոր օգտագործումը նվազենում է ճարպակալումը և տրիգլիցերիդների մակարդակը: Այն նաև պարունակում է մոնոչհագեցած ճարպեր, որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

Գետնանուշը պարունակում է ռեսվերատրոլ կոչվող ֆլավոնոիդ, որը լավացնում է ուղեղի արյան շրջանառությունը, նվազեցնում է կաթվածի հավանականությունը:

Գետնանուշը նաև նպաստում է արական և իգական հորմոնների աճին, դրա պարբերական օգտագործումը պաշտպանում է Ալցգեյմերի հիվանդությունից: Գետնանուշը նաև գործում է որպես նյարդային համակարգի տոնիկ, լավացնում է ոսկորների առողջությունը:

Գետնանուշի առավելությունները

Այն պարունակում է В վիտամինի համալիր, վիտամին Е, ցինկ, երկաթ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, պղինձ, մագնեզիում, ֆոլաթթու, խոլին, սելեն, բջջանյութ և այլն:

Այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից: Ուսումնասիրությունների համաձայն՝ գենանուշի պարբերական օգտագործումը նվազեցնում է լեղապարկի քարերի առաջացման ռիսկը:

Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ:

Կարող եք նաև 1 ճ. գ. գետնանուշի յուղ օգտագործել շաբաթական մոտ 4 անգամ: Սակայն հիշեք, որ այն շատ կալորիական է:

Գետնանուշի օգտագործումը որպես դեղամիջոց

Պարբերաբար մի քանի գետնանուշ օգտագործելով (ցանկալի է՝ կարմիր կեղևով)՝ կարող եք կանխել սրտի հիվանդությունները:

Պարբերաբար 2 ճ. գ. գետնանուշի յուղի օգտագործումը պարզ տնային միջոց է օստեոպորոզի բոժման համար:

Գետնանուշի առավելությունները տրամադրությունը բարձրացնելու և սթրեսից ազատվելու գործում
Գետնանուշի յուղի և մանրացված մեխակի խառնուրդի օգտագործումն ազդում է որպես հրաշալի դեղամիջոց ատամի ցավի դեմ:

Գետնանուշի յուղի և ոչ մեծ քանակությամբ շաքարավազի խառնուրդի օգտագործումը լավացնում է հիշողությունը:

Սննդակարգում 1 ճ. գ. գետնանուշի յուղի առկայությունը կարող է օգնել զատվել զկրտոցից: Խուսափեք գետնանուշի օգտագոծումից խոցերի առկայության դեպքում:

Ամեն օր առավոտյան մոտ 15 օր 1 ճ. գ. գետնանուշի յուղի օգտագործումը ժապավենաձև որդերի բնական բուժում է:

2 ճ գ. գետնանուշի յուղը խառնեք 1 թ. գ. Կրիսկոյի, քսեք խնդրահարույց մասին, 15 րոպե անց լվացեք: Դա կօգնի վերացնել զոլերը: Թերապիան արեք օրական 3 անգամ մի քանի շաբաթ:

Գետնանուշի յուղը նաև օգնում է ազատվել մաշկի չորությունից՝ յուղը քսեք մաշկին և թողեք 15-20 րոպե: Սրբեք և լվացեք տաք ջրով:

Կարող եք մաշկը սնուցել՝ օգտագործելով 2 թ. գ. ոչ ռաֆինացված գետնանուշի յուղի և 5 կաթիլ մասուրի յուղի խառնուրդ կնճիռների բուժման համար:

Խառնեք հավասար քանակի գետնանուշի յուղ և կամֆարայի յուղ, մերսեք մաշկը՝ սպիացած հյուսվածքից ազատվելու համար:

Գետնանուշի յուղն օգտակար է հոգնածությունը, ցածր կենսական ուժը, արյան վատ շրջանառությունը նվազեցնելու համար:

Հողի գետնանուշով և ջրով պատրաստված գետնանուշի կաթը հրաշալի մթերք է առանց կաթնամթերքների:

Նախազգուշական միջոցներ

Գետնանուշը կարող է ալերիգիա առաջացնել, որն առաջացնում է էկզեմա, քոր, ծակծկոց բերանում, շուրթերի, լեզվի այտուց, գլխապտույտ և այլն:

Գետնանուշի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման: Երիկամների կամ լեղապարկ խանգարում ունեցողները պետք է խուսափեն գետնանուշ օգտագործելուց, քանի որ այն օքսալատներ է պարունակում:

Հում գետնանուշը, որպես կանոն, խանգարում է վահանաձև գեղձի գործառույթին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․