Ձմերուկը շատ համեղ և օգտակար է, բայց Չինաստանում վնասակար հետևանքներ ունեցավ:
Չինացի ֆերմերները պարարտանյութ օգտագործեցին, որը քլորֆենուրոն կոչվող քիմիական նյութ էր պարունակում:
Այս քիմիական նյութը կարող է ձմերուկը 20%-ով մեծացնել ավելի արագ տեմպով:
Երբ ֆերմերները նկատեցին, որ իրենց ձմերուկները երկու մասին էին կոտրվում և բնական ձևին անհամապատասխան ձև էին ստանում, տարակուսեցին:
Նույնիսկ համը և կառուցվածքն էին փոխվել: Ֆերմերները տեսան անոմալ քանակի սպիտակ սերմեր, երբ մրգերը սովորաբար սև սերմեր են ունենում:
Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (EPA) նշեց, որ նույն նյութն օգտագործվում է կիվիում և խաղողում, պարարտանյութը կարող է օրգանիզմում հայտնվելու դեպքում հանգեցնել սուր մաշկային, օրալ և շնչառական թունավորման:
Թեև այն քաղցկեղածին չէ, պարունակում է տոքսիններ, որոնք կարող են ավելի մեծ խնդիրների հանգեցնել:
Շատ թեստեր անցկացվեցին կենդանիների վրա և ապացուցվեց, որ այն վնասում է առողջությանը:
Բացի թունավոր հատկություններից՝ պարարտանյութի բաղադրիչ քիմիական նյութերը կարող են տարածվել շրջակա միջավայրի վրա, ինչն ավերիչ հատկությունների է հանգեցնում առողջության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին