Ինչն էր տարօրինակ Անջելինա Ջոլիի և եղբոր հարաբերություններում, ինչի մասին շատերը մոռացել են

Շատ հայտնիներ են ունեցել և ունեն ոչ պակաս տաղանդավոր քույրեր կամ եղբայրներ, որոնք, այնուամենայնիվ, իրենց ավելի հաջողակ բարեկամների ստվերում են մնացել։

Այսօր zNews-ը ցանկանում է հիշել Անջելինա Ջոլիի եղբոր՝ Ջեյմս Հեյվենի մասին, որի հետ նա հաճախ էր հայտնվում 90-ականների վերջերին և 2000-ականների սկզբներին։

Ջեյմսը Էնջիի ավագ եղբայրն է և Ջոն Վոյթի և Մարշելին Բերթրանի առաջնեկը։

Ծնողների բաժանումից հետո երեքամյա տղան և մեկ տարեկան աղջիկը մնացին մոր հետ։

Հոր հետ նրանք երկար ժամանակ չէին շփվում։ Հասուն տարիքում արդեն Ջեյմսը հրաժարվեց Վոյթի ազգանունից, որի հետ հարաբերություններ սկսեց պահել արդեն մոր մահից հետո։

Բեվերլի Հիլզում ուսումն ավարտելուց հետո նա ընդունվում է Կինոյի և հեռուստատեսության դպրոց։

Ջեյմսի դերասանական դեբյուտը նրա հայտնվելն էր «Ջիա» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը բաժին հասավ իր քրոջը։

2005 թվականին նա փոխեց իր կարիերայի զարգացման ուղղությունն ու սկսեց փորձել իրեն որպես գործադիր պրոդյուսեր։

Նա ֆիլմեր էր նկարում մարդկանց և կենդանիների իրավունքների պաշտպանության, շրջապա միջավայրի պահպանության մասին։

Դերասանի և պրոդյուսերի անձնական կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա ամուսնացած չի եղել, երեխաների մասին տեղեկությունների չկան։ Սակայն Ջոլիի հետ նա մի քանի անգամ ցնցել է հանրությանը կրքոտ համբույրներով, որոնք վայել չեն քրոջ և եղբոր դեպքում։ Դրանցից մեկը տեղի է ունեցել 2000 թվականին՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։

Ավելի ուշ Ջոլին և Հեյվենը մեկնաբանեցին այդ միջադեպը People պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք լավագույն ընկերներ ենք։ Դա բաց բերաններով համբույր չէր։ Ցավալի է, որ այդքան գեղեցիկ և մաքուր բանը կարելի է հեշտությամբ կրկեսի վերածել»

Ավելի ուշ Հեյվենը պատմել է The Daily Mail-ին, որ իրենք քրոջ հետ մանկությունից մոտ են եղել։ Նրանք պաշտպանել և խնամել են մորը, իսկ ավելի ուշ միավորվել են բարեգործության և կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հողի վրա։

«Ես այն ժամանակ նրան ֆրանսիական ձևով չեմ համբուրել։ Դա շատ սովորական և սիրալիր մի բան էր։ Սակայն այն մեծ իրադարձության վերածեցին»,– ասել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․