Կենդանակերպի ո՞ր նշաններն են երկար պահպանում իրենց գեղեցկությունը

Խոյ կին

Խոյերը շատ են դուր գալիս տղամարդկանց, քանի որ նրանք բնավորության շատ գծեր ունեն, որոնք նման են տղամարդու բնավորության գծերին։

Այս կանայք կարող են ավելի հմայիչ թվալ, քան ուրիշները, քանի որ հաճախ տղամարդկային հետաքրքրություններ ու հոբբիներ ունեն, իսկ զրույցի բռնվելու համար դա կարող է որոշիչ դեր խաղալ։

Խոյերը, որպես կանոն, նաև շատ գրավիչ են։

Մի խոսքով, այս կանայք կարող են համարվել գրավչության մրցույթի առաջատարներ։

Խոյերի միակ խնդիրը նրանց ուղղամտությունն է, որը երբեմն նրանց դեմ է խաղում։

Ցուլ կին

Ցուլերը գրավում են իրենց արտաքինով։ Արտաքին տեսքի տեսանկյունից այս կանանց հետ չի համեմատվի ոչ ոք, բայց մնացած դեպքերում կին Ցուլերը մեծ խնդիրներ ունեն։ Շատ հաճախ նրանք չափազանց շատ են կենտրոնանում իրենց վրա՝ մոռանալով այն մասին, որ սերն ու հարաբերությունները փոխադարձություն են պահանջում։

Նրանց թերությունները փոխհատուցվում են արտաքին տեսքով, բայց ոչ միշտ։ Ցուլերի գլխավոր թերությունը նրանց չափից առավել մաքրակենցաղությունն է։ Եթե դուք հարցնեք, թե կանանցից ով ամենաբարձր ինքնագնահատականն ունի, տղամարդկանց մեծ մասը կասի, որ հենց Ցուլերը։ Միայնակ սեր խաղալն այնքան էլ դուր չի գալիս տղամարդկանց, դրա համար էլ Ցուլերն ավելի հարմար են նրանց, ովքեր սիրում են պայքարել սիրո համար։

Երկվորյակ կին

Այս կանայք շատ բարդ մարդիկ են, թեպետ սկզբում կարող է ուղիղ հակառակը թվալ։ Նրանք հետաքրքրություն են դրսևորում բոլոր տղամարդկանց նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ դա իրենց սրտով է։ Նրանց դուր են գալիս խելացի ու խարիզմատիկ տղամարդիկ, քանի որ իրենք էլ են այդպիսին հանդիսանում։ Երկվորյակները շատ տարօրինակ ու անհասկանալի են, դրա համար էլ ձգում են տղամարդկանց մագնիսի պես, միշտ և ամենուրեք։

Տղամարդկանց թվում է, թե Կենդանակերպի այս նշանի տակ ծնված աղջիկներն ու կանայք առանձնահատուկ են։ Իհարկե, դա այդպես է, բայց ոչ այնքան, որ ուժգին հրապուրվեն նրանցով գլխովին։ Երկվորյակները գրավում են իրենց պարզությամբ ու միաժամանակ՝ անմատչելիությամբ։

Խեցգետին կին

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված կանայք բավականին պարզ մարդիկ են։ Տղամարդկանց նրանք իրենց կեցվածքով են գրավում, բայց ոչ բոլորին է դուր գալիս նրանց անվերջանալի զրույցները երեխաների, ընտանիքի, ապագայի մասին։ Խեցգետինները չափազանց հասուն են, դրա համար էլ նրանք դուր են գալիս կամ նրանց, ովքեր երազում են ամուսնանալ հնարավորինս շուտ, կամ էլ նրանց, ովքեր արդեն 40-ն անց են։ Իրենցից փոքր կամ իրենց տարիքի տղամարդկանց նրանք ապրիորի մանկամիտ են համարում։ Կանխակալ վերաբերմունքի պատճառով շփումը չի ստացվում։ Բնականաբար, սա համաճարակի ձև չի կրում, բայց Խեցգետինների մեծ մասը հենց այդպիսին են։

Առյուծ կին

Առյուծ կանայք շատ վառ անհատականություններ են։ Նրանք իրենց անբռնազբոսիկությամբ նման են Խոյերին, բայց ոչ միշտ են իրենց թույլ տալիս նույնքան բաց լինել։ Իհարկե, արտաքին տեսքը նրանց հնարավորություն է տալիս գրավիչ թվալ, բայց շփման ժամանակ Առյուծ կանայք հազվադեպ են նախաձեռնություն ցուցաբերում։ Նրանք սիրում են խելամտության խաղեր, պատերազմ ուշադրության համար։

Այս կանանց հետ դուք կամ խելոք կատվիկներ եք դառնում, կամ միանգամից հասկանում եք, որ նրանք ձեր տարբերակը չեն։ Երկարաժամկետ հեռանկարում Առյուծ կանայք պարզապես անտանելի են, բայց առաջին տպավորությունը, որ նրանք թողնում են, պարզապես ապշեցնող է, նույնիսկ, եթե դրա համար առանձնահատուկ ջանքեր չեն գործադրում։ Սիրային համատեղելիություն Առյուծների հետ շատ դժվար է ակնկալել։

Կույս կանայք

Կույս կնոջ համար ոչ մի դժվարություն չի առաջացնում որևէ տղամարդու հետ ամուսնանալը։ Ոչ ոք չգիտի, թե ինչու են Կույսերն այդքան գրավիչ։ Նրանք իրենք էլ դրա պատճառը չգիտեն։ Այս կանաց շատ ազատություն պետք չէ տալ, այլապես դուք այնպես կխճճվեք հարաբերությունների մեջ, որ դրանից դուրս գալը շատ դժվար կլինի։ Մինչև այժմ աստղաբաններն այդպես էլ չեն պարզել Կույս կանանց անհամեմատելի գրավչության պատճառը։ Հնարավոր է, պատճառը նրանց առանձնահատուկ ինքնաբավության ու բնավորության ուժի մեջ է թաքնված։ Կենդանակերպի այս նշանի տակ ծնված կանայք Խոյերի հետ կիսում են ամենագրավիչ կանանց առաջին հորիզոնականը։

Կշեռք կին

Կշեռքները գեղեցիկ են, հաճելի, բայց դա բավարար չէ, որ իսկապես գրավիչ համարվեն։ Բանն այն է, որ տղամարդկանց համար կարևոր է կնոջ հետ էմոցիոնալ կապը զգալ, բայց Կշեռքները չափազանց կանացի են այն բանի համար, որ նրանց հետ խոսելու տարատեսակ թեմաներ ունենաս։

Սա է նրանց գլխավոր ու միակ թուլությունը, որը նրանց թույլ չի տալիս մտնել Կենդանակերպի 5 ամենագրավիչ կանանց ցանկի մեջ։ Դա կարելի է ուղղել, բայց դրա համար շատ ժամանակ կպահանջվի։ Տղամարդկանց միջավայրում շատ ժամանակ անցկացրեք, որ սովորեք նրանց հետ՝ որպես հավասարը հավասարի հետ, շփվելու հմտությունները։ Կշեռքների հետ ամուսնանալու հարցը կամ շատ արագ է լուծվում, կամ ընդհանրապես չի լուծվում։

Կարիճ կին

Կարիճների գրավչության մակարդակը միշտ տարբեր է հարաբերությունների տարբեր փուլերում։ Նրանց հետ շատ հեշտ է ամենասկզբում և արդեն կայացած հարաբերությունների փուլում։ Սկզբում ամեն ինչ նորմալ է, բայց այն բանից հետո, երբ տղամարդը մտերմանում է Կարիճ կնոջ հետ, վերջինս սկսում է ստուգել տղամարդու դիմացկունության աստիճանը, ընդ որում, շատ էքստրավագանտ մեթոդներով։

Կարիճ կանայք իսկական ահաբեկիչներ են սիրո մեջ, ովքեր կարող են իրենց թույլ տալ անել այն ամենը, ինչ իրենց սիրտը կկամենա։ Շատ տղամարդիկ չեն էլ գիտակցում, բայց իրենց վրա հսկայական ճնշում է գործադրվում։ Դրա պատճառով Կարիճներին դժվար է ընկալել՝ որպես իսկապես գրավիչ կանանց։ Բաց դրանից, նրանք նաև շատ վրիժառու են։

Աղեղնավոր կին

Իգական սեռի Աղեղնավորներն ինտրիգների սիրահարներ են։ Նրանք կարող են իրենց ցանցը նետել ցանկացածին։ Նրանց գրավիչ է դարձնում հումորի զգացումը, դինամիկությունը և տղամարդկային հետաքրքրությունները։ Նրանց հետ երբեք չես ձանձրանա ոչ հարաբերությունների սկզբում, ոչ վերջում։ Կին Աղեղնավորները շատ բաց են ու շփման մեջ՝ բավականին հաճելի։ Որպես կանոն՝ նրանք տղամարդկանց մոտ ֆենոմենալ հաջողություն ունեն։

Այծեղջյուր կին

Այծեղջյուրները գրավիչ են արտաքնապես, և խոսելու բան նրանց հետ միշտ կա, բայց տղամարդկանց մոտ նրանք հաջողություն ունեն, որովհետև Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ դժվարությամբ են հասկանում չափազանց արագ զարգացող հարաբերությունները։ Այծեղջյուրները շատ երկար են սովորում մարդուն ու դանդաղ են բացվում նրա առջև, դրա համար էլ տղամարդկանց համար նրանք գրավիչ են միայն հարաբերությունների սկզբում։

Կին Այծեղջյուրների անվստահությունը ու ինքնամփոփությունը նրանց թույլ չեն տալիս լինել ամենահմայող կանանցից։ Այո, որոշակի հմայք նրանք ունեն, բայց այն չի զարգանում։ Ամեն ինչում մեղավոր են կենսական երկաթբետոնե սկզբունքները։

Ջրհոս կին

Ջրհոսները մտնում են ամենահետաքրքիր կանանց եռյակի մեջ։ Այս կանայք շատ թեթև բնավորություն ունեն, խելացի են և ուրախ, հումորի արտակարգ զգացումով են օժտված։ Նրանք ամեն ինչ ունեն, որ տղամարդկանց վրա հիանալի տպավորություն թողնեն։ Նրանց միակ թերությունը թեթևամտությունն է։ Նրանք պաշտում են տղամարդկանց հետ ընկերություն անելը, բայց, ցավոք, հաճախ նրանք չեն կարողանում սերը տարբերել ընկերությունից։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց սա մեծ մասամբ անփոփոխ է։

Ձուկ կին

Ձկները Կենդանակերպի շատ զգայական նշան են։ Ձուկ կանայք մինչև վերջ չեն գիտակցում իրենց գեղեցկությունն ու ձգողականությունը, ինչը նրանց խանգարում է դրանցից լիովին օգտվել։ Կենդանակերպի այս նշանին պատկանող կանանցից շատերը չգիտեն, թե որքան գրավիչ են տղամարդկանց համար։ Իսկ գրավիչ լինելու պատճառներ նրանք շատ ունեն։

Դրանցից են առանձնահատուկ խելքը, ստեղծագործական ունակությունները, խարիզմը։ Ձկների հետ հազվադեպ է ձանձրալի լինում, բայց նրանց տանից դուրս բերելը, իրենց հարմարավետության գոտուց կտրելը շատ դժվար է։ Դրա պատճառով տղամարդիկ շատ հեշտությամբ կարող են կորցնել հետաքրքրությունը նրանց նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
Ինչ թաքնված հիվանդությունների մասին կարող է ձեզ զգուշացնել ձեր պորտը
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Կենդանակերպի ամենակրքոտ ներկայացուցիչները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին
«Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը»․ 18 հետաքրքիր միտք կյանքից
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք ժողովրդական այս ասացվածքները