Հետաքրքիր ԹԵՍՏ․ Ասա՝ ինչպիսին են հոնքերդ, ասեմ՝ ով ես դու

Like on FB:

Եթե աչքերը հոգու պատուհաններն են, ապա հոնքերը այդ պատուհանների փեղկերն են։

Եվ դա միայն անհեթեթ ենթադրություն չէ, քանի որ հոնքերը կարող են շատ բան պատմել Ձեր մասին։

Առաջարկում ենք փորձել այս ֆիզիոգնոմիկ տեսությունը և պարզել, թե ինչքան է ով այն ճշգրիտ։

Սովորական հոնքեր

Միջին հաստության և միմյանցից միջին հեռավորության վրա գտնվող հոնքերը մատնացույց են անում ավանդական արժեհամակարգը և անձի ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ, այսպիսի հոնքեր ունեցող մարդիկ չեն սիրում տեսարաններ սարքել, ինչը նրանց հաճելի ընկեր է դարձնում։

Չափազանց երկար հոնքեր

Երկար հոնքերով մարդիկ կարող են դիմադրել գրեթե ցանկացած սթրեսի և շատ շփվող մարդիկ են։ Նրան շատ թրթռուն անձինք են, ովքեր ունեն ներքին անսպառ ռեսուրսներ և շատ հետաքրքրություններ։ Այսպիսի մարդիկ իրենց բոլոր խնդիրները միայնակ են լուծում և հազվադեպ են կիսվում իրենց խնդիրներով։

Կարճ հոնքեր

Այսպիսի հոնքերով մարդիկ չափազանց ուշադիր են մանրուքներին և սիրում են իրենց կարծիքը մինչև վերջ պահել։ Նրանք չեն սիրում լսել ուրիշների բողոքները, քանի որ իրենք նույնպես դժվարությամբ են հաղթահարում իրենց խնդիրները։ Սակայն նրանց համար ոչ մի բարձրունք անհասանելի չէ, եթե, իհարկե, լավ աշխատեն։

Հաստ հոնքեր

Այսպիսի հոնքերով մարդիկ շատ վստահ են իրենց ներքին հզորության և արտաքին գրավչության վրա։ Նրանք շատ հեշտ են հաղթահարում կոնֆլիկտները։ Եթե նրանք որևէ նպատակ դնեն իրենց առջև, ապա նրանց կանգնեցնելն անհնար կլինի։ Այդպիսի մարդիկ շատ չեն մտածում ուրիշների կարծիքի մասին, և ավելի շատ մտածում են սեփական կյանքը լիարժեք վայելելու ուղղությամբ։

Բարակ հոնքեր

Բարակ հոնքերը փաստում են ներքին նրբության մասին։ Այսպիսի մարդկանց համար կոնֆլիկտները առաջնային չեն, և նրանք կարողանում են հեշտությամբ հաղթահարել դրանք։ Նրանք հիանալի լսողներ են և մշտապես օգնության ձեռք են մեկնում իրենց հարազատներին։

Բարձր կամարով հոնքեր

Բարձր կամարով հոնքեր ունեցող մարդիկ զգայուն են և չեն սիրում շփվել մարդկանց հետ։ Նոր մարդկանց հետ ծանոթանալիս նրանք չափազանց փակ են, սակայն եթե որևէ մեկը արժանանա նրանց վստահությանը, ապա լավագույն ընկեր ձեռք կբերի։ Այսպիսի մարդիկ իդեալիստ են և շատ հաճախ ինքնաքննադատությամբ են զբաղվում։

Ցածր կամարով հոնքեր

Ցածր կամարով հոնքեր ունեցող մարդիկ այնպիսին են, որ նրանց կարելի է վստահել ցանկացած իրավիճակում։ Այդպիսի մարդիկ ներգրավվող անհատականություն ունեն և հեշտությամբ կարողանում են երկարաժամկետ հարաբերություններ կառուցել։

Եռանկյուն հոնքեր

Եռանկյուն հոնքերը դինամիկ անհատականության նշան են։ Այդպիսի մարդիկ կարողանում են արագ վերլուծել իրավիճակները և լուծումներ գտնել։ Այդպիսի արագագործությունը հաճախ ազդում է արդյունավետության վրա, սակայն նման մարդկանց հետ դուք երբեք չեք ձանձրանա։ Լինելով բնատուր առաջնորդ՝ նրանք հեշտությամբ ոգեշնչում են մարդկանց և երբեք չեն խուսափում պատասխանատվություն կրելուց։

Կոր հոնքեր

Այսպիսի հոնքերը բարության, կամեցողության և գրավչության նշան են։ Այսպիսի հոնքեր ունեցող մարդիկ երբեք անտարբեր չեն ուրիշների խնդիրների հանդեպ և մշտապես փորձում են օգնել։

Գրեթե ուղիղ հոնքեր

Առանց կորությունների հոնքերը մատնացույց են անում անձի ռացիոնալ մտածելակերպին։ «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր». սա է նրանց կարգախոսը։ Չնայած դրան՝ այսպիսի հոնքերով մարդիկ երբեք չեն վախենում խոսել այն թեմաներից, որոնցից խուսափում են գրեթե բոլորը։

«Անկյունագծով» հոնքեր

Ինչքան ավելի մեծ լինի հոնքերի անկյունը, այնքան ավելի հզոր կլինեն այսպիսի հոնքեր ունեցող մարդու ներքին էմոցիաները և մոլուցքները։ Նման մարդիկ երակարաժամկետ և լավ տպավորություն են թողնում բոլորի վրա։ Նրանք գիտեն, թե ինչ են ցանկանում կյանքից և մշտապես գտնում են ամենակարճ և ամենաարդյունավետ ճանապարհները իրենց ուզածին հասնելու համար։

Հազիվ տեսանելի հոնքեր

Այսպիսի հոնքերը հազվագյուտ են։ Դժվար է ճշգրիտ նկարագրել այս հոնքերից ունեցող մարդկանց, սակայն նրանք սովորաբար ամաչկոտ և պարփակված են լինում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Լևոն Արոնյանը և կինը բալիկի են սպասում․ Անիտան կլորիկացած փորիկով լուսանկար է հրապարակել
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Այլևս նորաձև չէ. գեղեցկության 8 թրենդ, որ արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից

Latest

7 բան, որոնք մշտապես էժանագին տեսք են հաղորդում
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել էին իմ առողջական վիճակի համար». Աշոտ Ղազարյան
10 անխուսափելի բան, որ պատահում է, երբ դու սիրուհի ես
Ինչպես Լիանա Հակոբյանին հաջողվեց նիհարել 26 կիլոգրամով․ դերասանուհին բացահայտում է գաղտնիքը
Ի՞նչ դաջվածք է ձեզ առավել համապատասխանում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի
Անհավատարիմ կնոջ 15 նշան
Գոհար Ավետիսյանը ընտանիքի հետ Հայաստանում է (ֆոտո)
Ընտրեք ձեր պաղպաղակը և պարզեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում
«Ինձ համար մերժելի են մեր ազգին պառակտողները, թուրքի դիմաց ծնկողները․․․». Գոհար Գասպարյան