
zNews-ը ներկայացնում է հոնքերի միջև առաջացած կնճիռների վերացման մի քանի միջոց:
Հոնքերի միջև կնճիռների վերացման ցանկացած միջոց պահանջում է մի քանի կանոնի զուգահեռ պահպանում, մասնավորապես՝
- Վերահսկել դիմախաղը հույզերի արտահայտման ժամանակ
- Նորմալացնել սնունդը, սննդակարգում ներառել ավելի շատ հակաօքսիդանտ պարունակող մրգեր և բանջարեղեն
- Շատ ջուր խմել
- Ավելի շատ քնել
- Հրաժարվել ծխելուց, առավելագույնս նվազեցնել ալկոհոլի քանակը
- Սահմանափակել սոլյարի այցելություններն ու արևի տակ մնալը
Եթե կնճիռներն արդեն շատ խորն են և ակնհայտ, քսուքը և մարզանքներն արդեն չեն օգնի:
Պետք է դիմել կոսմետոլոգի:
Հոնքերի միջև հազիվ նկատելի կնճիռը վերացնելու համար շատ հարմար է քսուք կամ տնային դիմակներ օգտագործելը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին