Ե՞րբ է ավելի ցանկալի ուտել բանանները՝ հասա՞ծ, թե՞ կիսահասած վիճակով

Բանանը պետք է ընտրել կախված այն բանից, թե ինչ արդյունքի եք ուզում հասնել:

Այսպես, հասած բանանն ութ անգամ ավելի արդյունավետ է իմունային համակարգի ամրապնդման համար:

Ցավոք, շատերը խուսափում են բանան ուտելուց՝ տարածված թյուր կարծիքի պատճառով, թե իբր բանանը գիրացնում է:

Բայց, իրականում, դա այդպես չէ:

Ապացուցվել է, որ բանանի չափավոր օգտագործումը, ընդհակառակը, նիհարեցնում է:

Ինչո՞ւմ է կայանում բանանի օգտակարությունը

Այս տրոպիկական միրգն առանձնանում է մեծ քանակությամբ ածխաջրերի պարունակությամբ, որի շնորհիվ բանանը կարելի է համարել էներգիայի մեծ աղբյուր մեր օրգանիզմի համար:

Բանանն արագ հագեցնում է: Այն պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մեծ քանակությամբ անյպիսի հանքային նյութ, ինչպիսին կալիումն է:

100 գրամ բանանը պարունակու է 90 կալորիա: Բանանի չափաոր օգտագործումը օգտակար է ոչ միայն առողջության համար, այլ նաև այն օգնում է պահպանել կայուն քաշը:

Պետք է նշել, որ այս միրգը պարունակում է վիտամին C և վիտամին B6՝ տարր, որն անհրաժեշտ է մարդու մարմնում նոր բջիջների ձևավորման համար:

Բանանը կարգավորում է արյան շրջանառությունը, իջեցնում է «վատ» խոլեստերինի քանակն արյան մեջ, օգնում է հաղթահարել դեպրեսիան, խթանում է մարսողությանը, ինչպես նաև օգտակար է մաշկի և մազերի համար:

Ինչպես տեսնում եք, այս միրգը շատ օգտակար հատկություններ ունի: Հենց այստեղ հարց է առաջանում.

Ինչպիսի՞ բանան ընտրել: Ո՞ր պտուղներն են ավելի օգտակար մեր օրգանիզմի համար՝ հասած, թերհաս, թե կանաչ պտուղները:

Անհաս կամ հասած բանանի ընտրությունը կախված է այն բանից, թե ինչի պահանջ ունի ձեր օրգանիզմը

Պետք է նշել, որ բանանի սննդարար արժեքը մեծանում է՝ կախված նրա հասածության աստիճանից: Բայց մյուս կողմից, հետազոտությունները ցույց են տվել, որ հասած բանանը կորցնում է վիտամինների և հանքային նյութերի մի մասը:

Համաձայն մեկ այլ հետազոտության արդյունքների, դեղնած բանանում, որի վրա արդեն առաջացել են շագանակագույն հետքեր, արտադրվում է այնպիսի նյութ, որն ունակ է պայքարել չարորակ բջիջների դեմ:

Որքան հասած է բանանը, այնքան մեծ է ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունը:

Դիաբետով հիվանդ մարդկանց խորհուրդ է տրվում ընտրել անհաս բանան:

Որ դեպքում խուսափել բանան օգտագործելուց

Մասնագետների կարծիքով, լյարդի կամ երիկամների ֆունկցիայի անբավարարությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել բանանից:

Իսկ օգտագործելու դեպքում, պետք է անպայման խորհրդակցել մասնագետի հետ:

Պետք է հաշվի առնել…

  • Խորհուրդ չի տրվում բանանը պահել սառնարանում, քանի որ այդ դեպքում այն կորցնում է համը, վիտամինների և օգտակար հատկությունների մի մասը:
  • Բանանը պետք է անմիջապես ուտել կեղևը հեռացնելուց հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․