Այս պարզ հնարքները ձեզ ոճի խորհրդանիշի կվերածեն. № 14 հնարքը հանճարեղ է

Կնոջ կյանքը խոչընդոտների շարք է:

Ուստի zNews-ը ներկայացնում է պարզ հնարքներ, որոնք ձեզ ոճի խորհրդանիշ կդարձնեն:

1. Կնճիռների առաջացումը մի քանի տարով կհետաձգի և զգալիորեն մաշկին տոնուս կհաղորդի դեմքի ֆիթնեսը: Երկու վարժություն պետք է անեք՝ մատներով հոնքերը մինչև վերջ բարձրացրեք, կողքեր տարեք և վերադարձրեք ելման դիրք: Երկրորդ՝ մատներով վեր բարձրացրեք այտերի «խնձորիկները»՝ ժպիտ ստանալով: Պետք կլինի 5 րոպե:

2. Սև գծաներկը փոքրացնում է աչքերը: Ցանկացած ուրիշը դրանք տեսողականորեն կմեծացնի, իսկ ծիածանաթաղանթի գույնն ավելի վառ կդարձնի:

3. Մազերը կողքից բացելը մոգություն է, իսկ մեջտեղից՝ չարիք, քանի որ դա մազերը պակաս ծավալուն է դարձնում:

4. Հոնքերը դեպի վեր սանրելու դեպքում հայացքն ավելի արտահայտիչ կլինի, աչքերը՝ բաց, տեսքը՝ ավելի երիտասարդ:

5. Որպեսզի թարթիչներն ավելի խիտ թվան, սև գծաներկ քսեք դրանց արմատների մեջտեղի մաշկին:

6. Սառը ենթատոնով շրթներկը «սպիտակեցնում է» ատամները:

7. Օծանելիքն ուսերին և մեջքին ցանելու դեպքում բույրն ավելի վառ կլինի:

8. «Դեմքից հեռացող» խոպոպները դեմքը բաց կդարձնեն, սանրվածքը՝ նորաձև:

9. Նյուդային մատնահարդարումը միշտ տեղին է և ցանկացած թրենդային տարբերակից ավելի թանկ տեսք ունի: Որպեսզի ձանձրալի չլինի, լաքի վրա մի քիչ փայլ քսեք:

10. Խնայեք մազերը: Դրանք ավելի լավ տեսք կունենան, եթե հրաժարվեք վարսահարդարիչից կամ արդուկից:

11. Եթե գլուխը լվալու ժամանակ չկա, չոր շամպուն քսեք:

12. Youtube-ի օգնությամբ սովորեք հարթ սանրվածք անել: Դա կերպարին նրաբագեղություն կհաղորդի:

13. Աչքերի տակի կապտուկները բաց կոնսիլերով մի քողարկեք: Այն խնդրի նկատմամբ ավելորդ ուշադրություն կհրավիրի: Իդեալական է տանային միջոցի գույնի կոնսիլերը:

14. Շրթներկն ավելի լավ երևում է մատների բարձիկների վրա, ոչ թե ափի հետնամասի:

15. Արհեստական թարթիչներն անճաշակ և հնաոճ են:

16. Քսուքը շրջանաձև շարժումներով քսելու դեպքում նվազում է այտուցների ռիսկը, ակտիվանում է լիմֆոդրենաժը: Ճակատի կենտրոնից գնացեք դեպի ծայրամաս, քթից դեպի քունքեր, կզակի կենտրոնից դեպի այտոսկրեր:

17. Արձակված մազերը միշտ խանգարում են դիմահարդարվել: Այնպես որ, պահեք սրբիչի մեջ կամ կապեք:

18. Սև սևաներկ քսեք վերևի թարթիչներին, դարչնագույն՝ ներքևի: Այդպես աչքերի դիմահարդարումն ավելի բնական տեսք կունենա:

19. Հերմետիկ փաթեթներով քսուքներ, լոսյոններ և այլ միջոցներ գնեք:

20. Մազերի համար սփրեյ-հակաստատիկ գնեք:

21. Դեմքի մաշկը հատուկ խոզանակով մաքրեք: Մաշկի որակը կլավանա:

22. Գտեք ձեր կարմիր շրթներկը և մի դավաճանեք դրան:

23. Փայլուն բրոնզեր քսեք միայն լողափին և միայն արևայրուքով մաշկին:

24. Շոգին մաշի վրայով սառույցի կտոր սահեցրեք, հետո դիմահարդարվեք: Այդպես շերտերն ավելի հարթ կլինեն և երկար կմնան:

25. Օրվա ընթացքում յուղոտ փայլը վերացրեք սպիտակ փխրուն դիմափոշով: Բայց այն մոռացեք լուսանկարվելիս. ֆոտոխցիկն այն ցույց է տալիս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը