7 հանելուկ, որոնք կարող են լուծել միայն իսկական խուզարկուները

Բոլորին հայտնի են IQ թեստերը, որոնցում 40 հարցի պատասխանելով կարելի է իմանալ սեփական ինտելեկտի մակարդակը:

Սակայն կան նաև այլ տարբերակներ պարզաբանելու համար, թե ինչի է ունակ մեր գիտակցությունը:

zNews-ը ներկայացնում է մի քանի դետեկտիվ ժանրի հանելուկներ, որոնք կարող են լուծել շատ քչերը:

Հանելուկ 1- Փախուստ

Ջեքին պահում են բանտախցում, որի պատուհանը չափազանց բարձր է դուրս գալու համար: Նրան չեն կերակրում, այնպես որ նա ունի ընդամենը երկու օր բանտախուցը լքելու համար: Ջեքին տվել են ընդամենը մի բահ, սակայն փորելու և պատի մյուս կողմից դուրս գալու տարբերակը բացառվում է, որովհետև դա 2 օրից շատ ժամանակ կպահանջի: Ինչպե՞ս պետք է փախչի Ջեքը:

Հանելուկ 2 – Գողացված վզնոց

Միսիս Սմիթը դիմում է ոստիկանություն, ասելով, որ իր տանից հին և թանկարժեք վզնոց են գողացել: Ոստիկանները խուզարկում են տունը և տեսնում, որ ոչ դռան, ոչ պատուհանի վրա չկան տուն ներխուժած լինելու հետքեր: Միայն մեկ պատուհան ջարդված է և ամբողջ տունը անկարգ և թափթփված վիճակում է:
Հաջորդ օրը միսիս Սմիթին ձերբակալում են խաբեության մեղադրանքով. ինչու՞:

Հանելուկ 3 – Սպանություն դպրոցում

Ուսումնական տարվա առաջին օրը, վերջին դասամիջոցի ժամանակ դասարաններից մեկում հայտնաբերվում է աշխարհագրության ուսուցչի դիակը: Ոստիկանությունը ունի 4 կասկածյալ.՝ այգեպանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչը, մաթեմատիկայի ուսուցիչը ու տնօրենը: Նրանցից ամեն մեկն ասում է թե ինչով է զբաղված եղել սպանության ժամանակահատվածում:

Այգեպանը կտրտում էր ետնաբակի թփերը
Ֆիզկուլտուրայի ուսուցիչը բասկետբոլ էր խաղում երեխաների հետ
Մաթեմատիկայի ուսուցիչը ամփոփում էր կիսամյակային թեստի արդյունքները
Տնօրենը ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում գտնվել է իր գրասենյակում

Կասկածյալներին լսելուց հետո ոստիկաններն անմիջապես ձերբակալեցին մարդասպանին. ո՞վ է նա:

Հանելուկ 4 – Միայնակ մարդը

Քաղաքի ծայրամասում ապրում էր մի միայնակ մարդ, ով շատ հազվադեպ էր որևէ հեռու տեղ գնում: Շոգ ամառվա մի ուրբաթ օր փոստատարը մոտենում է տանը և կանչում տիրոջը: Այն բանից հետո, երբ ոչ ոք չի արձագանքում փոստատարը պատուհանից ներս է նայում և տեսնում արյան մեջ ընկած, մահացած մարդուն: Փոստատարը ոստիկան է կանչում, որը տան մոտ տեսնում է դրված կաթի 3 շիշ, որոնցից երկուսը տաք են, մեկը՝ սառը, և թերթի երկուշաբթի օրվա մեկ համար:

Հաջորդ օրը ոստիկանը ձերբակալում է մարդասպանին. ինչպե՞ս է ոստիկանությունը այդքան արագ իմանում, թե ով է մարդասպանը:

Հանելուկ 5 – Երկու հաբ

Սերիական մարդասպանը մշտապես գողանում էր մարդկանց սպանում նրանց հետևյալ եղանակով.՝ սեղանին դրվում էր երկու հաբ, որոնցից մեկը անվնաս պետք է լինի, իսկ մյուսը տեղնուտեղը հասցնի մահվան: Այն մեկ մնացած հաբը, որը չէր ընտրում պատանդը, հանցագործը ինքը պետք է ընդուներ: Ամեն անգամ, երբ պատանդը դեղահաբը ջրով ընդունում էր, մյուսը խմում էր մարդասպանը և ամեն անգամ նա կենդանի էր մնում: Ինչպե՞ս է դա հնարավոր:

Հանելուկ 6 – Սառած պատուհաններ

Ձմռան մի ցուրտ օր Ջոնը իր ընկերոջը՝ Ջեքին գտնում է իր տան հյուրասենյակում՝ մահացած վիճակում: Ջոնը ոստիկանություն է կանչում և ոստիկանի հարցին, թե ինչպես է գտել դիակը պատասխանում է, որ անցնում էր տան մոտով և որոշեց այցելել Ջեքին: Նրա խոսքերով նա երկար ժամանակ ծեծել է դուռը և զանգ է տվել, սակայն ոչ ոք այն չի բացել, չնայած, որ սառած պատուհանից ներս նշմարվում էր տան վառվող լույսը: Ջոնը մոտեցել է պատուհանին, շնչել է ապակու վրա, որպեսզի, որպեսզի հալեցնի սառույցը և ներս նայելով տեսել է սպանված ընկերոջը:
Նրա խոսքերից հետո ոստիկանը միանգամից ձերբակալում է Ջոնին սպանության կասկածանքով. ինչու՞:

Հանելուկ 7 – Քիմիկոսի հանելուկը

Հայտնի գիտնական քիմիկոսը հայտնաբերվել է իր սեփական լաբորատորիայում՝ սպանված: Տարածքում որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել, բացի դիակի կողքին ընկած թղթի կտորից, որի վրա գրված էին քիմիական տարրերի անուններ: Այդ օրը քիմիկոսին այցելել էին նրա կին Մերին, նրա զարմիկ Նիկոլասը և նրա ընկեր Ջոնաթանը: Ոստիկանությունը միանգամից ձերբակալում է մարդասպանին. ինչպե՞ս:

Լուծումներ

Հ.1 – Բահի միջոցով Ջեքը պետք է հողե բլրակ պատրաստի և դրա միջոցով հասնի պատուհանին:

Հ.2 – Ոստիկանները հասկացան, որ միսիս Սմիթը ստում է իրենց, որովհետև ապակին կոտրված էր ներսի կողմից: Եթե պատուհանը դրսից կոտրած լինեին, ապա տան հատակին կլինեին ապակու մնացորդներ:

Հ.3 – Աշխարհագրության ուսուցչին սպանել է մաթեմատիկայի ուսուցիչը: Նրա խոսքերով նա անց էր կացնում կիսամյակային թեստավորում, սակայն սպանությունը տեղի է ունեցել ուսումնական տարվա առաջին օրը:

Հ.4 – Ակնհայտ է, որ մարդասպանը թերթ բերողն է: Միայն նա կարող էր իմանալ, որ չորեքշաբթի և հինգշաբթի օրվա թերթերը կարդացող չի լինելու:

Հ. 5 – Երկու հաբերը ամբողջովին անվնաս էին: Թույնը պատանդի ջրով բաժակի մեջ էր:

Հ. 6 – Ջոնը չէր կարող հալեցնել սառցե շերտը դրսից, որովհետև այն ձևավորվում է միայն ներսի կողմից:

Հ. 7 – Հուշումը թաքնված էր թղթի կտորի մեջ. եթե միացնել քիմիական տարրերի լատինատառ նշանակումները կստացվի Նիկոլաս անունը(Ni-C-O-La-S):

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
Ինչ թաքնված հիվանդությունների մասին կարող է ձեզ զգուշացնել ձեր պորտը
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Կենդանակերպի ամենակրքոտ ներկայացուցիչները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին
«Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը»․ 18 հետաքրքիր միտք կյանքից
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք ժողովրդական այս ասացվածքները