11 կանացի «թերություններ», որոնք մագնիսի պես ձգում և խելքահան են անում տղամարդկանց

Հաճախ կանայք նայում են հայելու մեջ և իրենց արտաքինի որոշ առանձնահատկություններին վերագրում «թերություն» պիտակը:

Սակայն իրականում այդ թվացյալ թերությունները տղամարդկանց կողմից ընկալվում են որպես առավելություններ:

zNews-ը ձեզ է ներկայացնում 11 կանացի «թերություններ», որոնք խելքահան են անում տղամարդկանց:

Մեծ կոնքեր

Տղամարդկանց բնազդաբար ֆիզիկապես ավելի գրավում են մեծ կոնքերով կանայք: Մեծ կոնքերը չափազանց սեքսուալ են, քանի որ էլ ավելի են ընդգծում ձեր բարակ իրանը: Այնպես որ, եթե ունեք մեծ կոնքեր և կարծում եք, որ դա թերություն է, ապա վերջ տվեք, դա ձեր առավելությունն է:

Փարթամ բարեմասնություններով մարմին

Գիտականորեն ապացուցված է, որ միայն կանայք են նյարդայնանում ավելորդ գրամներից, իսկ այ տղամարդկանց դուր են գալիս փոքր-ինչ փարթամ մարմնով կանայք: Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց կարծիքով իդեալական մարմին ունի Քելլի Բրուքը, իսկ նրան ակնհայտորեն չի կարելի կոչել նիհար և սլացիկ, այնպես որ, խորը շունչ քաշեք և ընդունեք ձեր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա:

Հաստ շուրթեր

Մեծ շուրթեր ունեցող աղջիկները հաճախ բողոքում և բարդույթավորվում են: Իզուր: Դուք իրականում չափազանց հաջողակ եք, եթե ունեք բնականից լեցուն և հյութալի շուրթեր, դրանք տղամարդկանց պարզապես խելքահան են անում:

Պեպեններ

Եվս մեկ տարածված կանացի «թերություն»: Շատերն այնքան են բարդույթավորվում, որ տոննաներով դիմաներկ են օգտագործում պեպենները ծածկելու համար: Մի՛ արեք այդպես: Տղամարդիկ սիրում են պեպեններ, նրանց կարծիքով դրանց շնորհիվ կինը միաժամանակ և՛ քնքուշ, և՛ սեքսուալ տեսք ունի:

Խալեր

Ինչպես և պեպենները, այնպես էլ խալերը տղամարդկանց կողմից ընկալվում են որպես սեքսուալության նշան: Նրանց կարծիքով՝ դրանք ընդգծում են ձեր յուրահատկությունը: Պատահական չէ, որ բոլոր ժամանակների սեքս-սիմվոլ Մերիլին Մոնրոն իր շրթունքի վերևում փոքրիկ խալ էր նկարում:

Փոսիկներ մեջքի ստորին հատվածում

Ապացուցված է, որ մեջքի ներքևի հատվածի փոսիկները մագնիսի պես գրավում են տղամարդկանց: Մի՛ անհանգստացեք, եթե ձեր փոսիկները երևում են կիպ շապիկի տակից, տղամարդկանց դրանք պարզապես խելքահան են անում:

Հաստ ազդրեր

Կարծրատիպերը կոտրվում են: Եթե նախկինում կանայք և աղջիկները հաստ ազդրերի պատճառով խուսափում էին կարճ կիսաշրջազգեստներ կրելուց, ապա հիմա դուք դա պարզապես պարտավոր եք անել, քանի որ տղամարդիկ «թերությունը» չափազանց գրավիչ են համարում:

Ամոթխածություն

Եթե դուք հաճախ եք կարմրում և դրանից բարդույթավորվում, ապա վստահեցնում ենք ձեզ, որ դա ձեր առավելություններից է: Այդ անմեղ երեխայի կերպարանքը խելքահան է անում տղամարդկանց: Նրանց մոտ արթնանում է պաշտպանի բնազդը:

Ենթագիտակցական սովորություններ

Ձեր անգիտակից կամ ենթագիտակցական սովորությունները նույնպես չափազանց գրավիչ են: Օրինակ՝ այն, թե ինչպես եք ուղղում ձեր մազերը կամ էլ արագ-արագ թարթում ձեր աչքերը, երբ նյարդայնացած կամ զայրացած եք: Այս ամենը նկատելը տղամարդուն ձեզ ավելի լավ ճանաչելու զգացողություն է հաղորդում:

Թավ ձայն

Կանանց մեծ մասն ունի բարակ և բարձր ձայն, սակայն եթե դուք ունեք խորը, թավ ձայն, ապա մի բարդույթավորվեք: Դա ձեր առանձնահատկությունն է, որը դուր է գալիս տղամարդկանց: Նրանք դա չափազանց գրավիչ և սեքսուալ են համարում:

Ձեր մաշկի բնական բույրը

Բոլոր մարդիկ ունեն իրենց բնական բույրը, որը նրանց յուրահատուկ է դարձնում: Չնայած որ օծանելիքը հիանալի միջոց է տղամարդու ուշադրությունը գրավելու համար, տղամարդիկ, այնուամենայնիվ, ավելի գրավիչ են համարում հենց մաշկի բնական բույրը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․