zNews-ը ներկայացնում է 11 նշան, որոնք մատնում են ագահ, անխնամ և ժլատ տղամարդուն:
1. Չոլկայով սանրվածք


Եկեք այդպիսի սանրվածքը փորձենք հոլիվուդյան դերասանների վրա՝ տեսնելու համար, որ այն կարող է տգեղացնել նույնիսկ համակրելի տղամարդկանց:
2. Երբ մեկ ծաղիկ է նվիրում

Շատ տղամադիկ կարծում են, որ մեկ ծաղիկը ուշադրության լավագույն նշանն է:
Ոչ ոք պարտավոր չէ Ձեզ ծաղիկների ծովեր նվիրել, բայց մեծ վարդը ագահության և ժլատության ակնհայտ նշան է:
3. Երբ «օգնում է» տանել պայուսակը

Մթերքների հսկայական տոպրակներ տանելը մի բան է, «օգնել» տանել կանացի պայուսակը չլսված բան է: Բացի դրանից՝ էթիկետի կանոնների համաձայն՝ կնոջ պայուսակը կանացի աքսեսուար է, այն տղամարդու ձեռքում տեղ չունի:
4. «Ընտիր» շապիկներ


Այդպիսի շապիկները տեղին կարող են լինել թեմատիկ երեկույթներին կամ ֆիլմերի նկարահանումների ժամանակ: Բայց դրանք առօրյայում կրելն անճաշակություն է:
5. Ջինսե շորտեր


Ամռանը զգեստապահարանի բավական տարածված իր: Եվս գեղեցիկ չէ:
6. Վուլգար շարժուձև

Տղամարդիկ երբեմն ստիպված են լինում իր և կնոջ պատիվը պաշտպանել բավական յուրահատուկ ձևով:
Սակայն եթե առօրյա կյանքում տղամարդու շուրթերից հայհոյանք է լսվում, շարժուձևն էլ վուլգար է, դա նրան չի գեղեցկացնում:
7. Լեզվի ծայրի արտահայտություններ և հաճոյախոսություններ

Կարելի է բառարաններ կազմել այդ արտահայտություններով. «Ձեր մայրիկին փեսա պետք չէ՞», «Ինչո՞ւ ես այդքան տխուր», «Ինչո՞ւ է այսպիսի գեղեցկուհին տխրում մենակ», «Մի բան պատմիր»: Աս բոլոր արտահայտությունները տղամարդու մասին խոսում են որպես ձանձրալի զրուցակցի, և կինն անմիջապես հասկանում է, որ իրենք չեն կարող միասին լինել:
8. Ուռուցիկ փոր կամ ի ցույց դրվող մկաններ


Որոշ կանայք կարծում են, որ մեծ փորը կոպտության նշան է:

Եվ ընդհակառակը՝ համընդհանուր ցուցադրության դրված մկանները (մարզասրահից դուրս) խոսում են տղամարդու ինքնասիրահարվածության և անճաշակության մասին:
9. Շինծու հարստություն

Լուսանկարից կարելի է հասկանալ՝ ինչպիսին է տղամարդը:

Եթե սոցցանցերում տղամարդու ալբոմները լիքն են ի ցույց դրված հարստության բաղադրիչներով, շատ կանայք խուսափում են այդպիսի տղամարդուց: Նախ՝ դա նշանակում է, որ նա տարված է նյութականությմբ: Երկրորդ՝ ակամա միտք կծնվի, որ այդ ամենը նրանը չէ, նա պարզապես կանգնել է ավտոմեքենայի մոտ լուսանկարվելու:
10. Տպիչ-մատանի

Նախկինում տպիչ-մատանի կրել են ազնվականները: Նրանք այն թաթախել են գուտապերչայի մեջ և այդպիսով կնքել են նամակների ծրարները:

Բայց տարիներ անց տպիչ-մատանիներ սկսել են կրել ավազակները, կավատները և այլ անազնիվ անձինք:
11. Անխնամություն

Եթե տաղմարդու վրայից վատ հոտ է գալիս, նա վաղուց մազերը չի կտրել, չի սափրվել, հագուստը մաքուր չէ, հազվագյուտ կին ուշադրություն կդարձնի նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
