Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված

Գրեթե ամեն օր մենք աղբն ենք գցում մի քանի ձվի կեղև, սակայն քչերը գիտեն, որ դա արժեքավոր մթերք է առողջության և գեղեցկության համար։

Հենց այդ մասին այսօր կպատմի zNews-ը։

Առաջին հերթին ձվի կեղևը կալցիումի բնական աղբյուր է։

Կալցիումի պակասը լրացնելու համար ձվի փոշիացրած կեղևը (լիմոնի հյութով հանգցրած և ջրով բացած) կարելի է տալ նույնիսկ 6 ամսականը լրացած երեխաներին։

Այն անփոխարինելի է ալերգիաները բուժելու համար, օգնում է ազատվել ստամոքսի այրոցից, կալցիումային ջուրը հրաշալի մաքրում է օրգանիզմը։

Փոշին նաև օգտագործում են կոսմետոլոգիայի մեջ հակատարիքային դիմակներ պատրաստելու և փիլինգների համար։

Բայց պարզվում է, որ միայն ձվի կեղևը չէ, որ օգտակար է։

Ձվի կեղևի տակ գտնվող մեմբրանը բարակ, բայց ամուր թաղանթ է, որը բաժանում է ձուն կեղևից։

Ձվի մեջ այն պաշտպանում է սաղմին, ինչպես նաև մասնակցում է գազափոխանակման գործընթացին։

Ձվի թաղանթի օգտակարությունը

Ձվի թաղանթը հարուստ է կալցիումով, մագնեզիումով, սպիտակուցով, գիալուրոնային թթվով, կոլագենով։ Այն հոդերը բուժող շատ դեղամիջոցների բաղադրության մեջ է մտնում։

Ձվի թաղանթի փոշին խորհուրդ է տրվում տարեց մարդկանց որպես ընդհանուր ամրացնող, հակաբորբոքային, հոդերը վերականգնող սննդային հավելում։

Ինչպես արդեն նշվեց, այն նաև կոլագենի աղբյուր է, որը օգտագործվում է մաշկը թարմացնելու, ձգելու, մազերի որակը լավացնելու համար։ Կոսմետոլոգները վաղուց ապացուցել են, որ այն որպես սննդային հավելում օգտագործելու դեպքում ազդեցությունն ավելի ակնառու է լինում, քան դրա պարունակությամբ քսուկների և դիմակների օգտագործումը։

Դուք կարող եք երիտասարդացնող կոլագենային ջուր պատրաստել կոսմետիկ պրոցեդուրաների համար։ Ձվի թաղանթը լավ լվացեք, դրեք էմալապատ տարայի մեջ և վրան ջուր լցրեք։ Եռացրեք ցածր կրակի վրա՝ կափարիչը փակ, մոտ մեկ ժամ։ Սառեցրեք և քամեք։ Փափուկ թղթե անձեռոցիկը թրջեք այդ ջրի մեջ և դրեք դեմքին և վզին։ Պահեք այդպես 30 րոպե։ Կրկնեք սա շաբաթական 2 անգամ՝ մեկ ամսվա ընթացքում։

Բացի այդ այն հրաշալի միջոց է քերծվածքների, այրվածքների, խայթած տեղերի, կոշտուկների համար։ Չորացնում է պզուկները, թարախաբշտիկները։ Պարզապես թաղանթը իր հարթ մասով դրեք մարմնի վնասված հատվածի վրա և սպասեք որ չորանա (մոտ 30 րոպե)։ Կրկնեք մի քանի անգամ։

Եղե՛ք առողջ և գեղեցիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․