Սա իմանալուց հետո այլևս երբեք դեն չես նետի եգիպտացորենի մազիկները

Like on FB:

Եգիպտացորենը շատ համեղ ու օգտակար մթերք է, որը կիրառվում է ամենատարբեր ուտեստների պատրաստման համար։

Այս մթերքն օգտագործելիս մարդիկ սովորաբար ուշադրություն են դարձնում միայն համեղ հատիկներին ու դեն են նետում բարակ նուրբ մազիկները, մինչդեռ մասնագետները նշում են, որ դրանք կարող են շատ օգտակար լինել, քանի որ հարուստ են մեծ քանակությամբ սպիտակուցներով, ածխաջրերով, կալցիումով, կալիումով, մագնեզիումով և այլ օգտակար տարրերով։

Եգիպտացորենի մազիկները հարկավոր է կիրառել թեյի տեսքով։

Ընդ որում՝ թեյը կարելի է պատրաստել ինչպես թարմ, այնպես էլ չորացրած մազիկներից։

Հնդիկ մասնագետները ներկայացրել են այս թեյի պատրաստման միջոցն ու դրա ամենաօգտակար հատկությունները։

Նվազեցնում է բորբոքումների մակարդակը

Քրոնիկ բորբոքումները կարող են դառնալ սրտամկանի հիվանդությունների, շաքարային դիաբետի և անգամ քաղցկեղի զարգացման պատճառ, սակայն եգիպտացորենի մազիկներն օգնում են խուսափել այդ խնդրից։ Այս մազիկների հյութահանուկը հարուստ է մագնեզիումով, իսկ այս տարրը կարգավորում է օրգանիզմի բորբոքային ռեակցիաները և կարող է արգելակել հիմնական բորբոքային միացությունների ակտիվությունը։

Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը

Կենդանիների վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի մազիկներն օժտված են նաև հզոր հակադիաբետիկ ազդեցությամբ և օգնում են նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

Կանխում է թթվայնացմամբ պայմանավորված վնասվածքները

Եգիպտացորենի մազիկները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կարող են կանխել ազատ ռադիկալների առաջացրած թթվայնացնող սթրեսի հետևանքով բջիջների վնասվածքները։ Թթվայնացնող սթրեսը հանգեցնում է մի շարք վտանգավոր քրոնիկ հիվանդությունների զարգացման, ուստի եգիպտացորենի մազիկների այս հատկությունը շատ կարևոր է։

Բարելավում է սրտամկանի առողջությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի մազիկներում պարունակվող ֆլավոնոիդները նվազեցնում են ցածր խտության լիպոպրոտեինների, տրիգլիցերիդների և ընդհանուր խոլեստերինի մակարդակները՝ դրանով իսկ նվազեցնելով աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։

Նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը

Եգիպտացորենի մազիկներն ազդում են, որպես միզամուղ միջոց, իսկ օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերումը զարկերակային բարձր ճնշման կարգավորման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Եգիպտացորենի մազիկներից պատրաստված թեյը ստեղծում է հագեցածության զգացում, ակտիվացնում է նյութափոխանակությունն ու հեշտացնում է օրգանիզմից վնասակար տարրերի դուրսբերման գործընթացը, ինչն էլ նպաստում է քաշի նվազմանը։

Պահպանում է գլխուղեղի ակտիվությունը

Այս մազիկներն օժտված են նեյրոպրոտեկտորային հատկություններով, ինչի շնորհիվ պահպանում են գլխուղեղի ակտիվությունն ու նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը։

Նպաստում է միզուղիների ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը

Նման ինֆեկցիոն հիվանդությունները կարող են զարգանալ միզասեռական համակարգի ցանկացած հատվածում, սակայն եգիպտացորենի մազիկներից պատրաստված թեյն օգնում է հեշտությամբ բուժել այդ օրգաններում ի հայտ եկած բորբոքումները։

Ինչպես պատրաստել թեյ եգիպտացորենի մազիկներից

Այս օգտակար թեյը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել, այնուհետև ավելացնել մի բուռ եգիպտացորենի մազիկներ, մի քանի րոպե եփել և թողնել թրմվի։ Երբ թուրմը ստանա շագանակագույն երանգ այն հարկավոր է քամել ու խմել։ Ցանկության դեպքում թեյին կարելի է մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել ավելի հաճելի համ ստանալու համար։

Մասնագետները նախազգուշացնում են, որ եգիպտացորենի մազիկներից պատրաստված թեյից կամ այլ բուժիչ միջոցներից հարկավոր է խուսափել եգիպտացորենի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության ու ալերգիայի դեպքում։ Բացի այդ, այս մթերքը չի կարելի կիրառել նաև որոշակի դեղորայքի գործածության դեպքում։ Նման դեղամիջոցների շարքին են դասվում միզամուղ միջոցները, շաքարային դիաբետի բուժման համար նշանակվող դեղամիջոցները, զարկերեկային ճնշումը նվազեցնող դեղերն ու արյունը ջրիկացնող միջոցները, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 բան, որոնք տղամարդը ցանկանում է ստանալ կնոջից
Տղամարդկանց այս սխալներից հետո կանանց 97 տոկոսը դավաճանում է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Մասնագետները պարզել են սեքսի համար լավագույն ժամանակը
Ինչ է կատարվում օրգանիզմում սեքսի ընթացքում և ինչով է այն օգտակար
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Ինչպիսի կանանցից են տղամարդիկ փախչում
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց