Ինչ է կարելի և չի կարելի անել դաշտանի օրերին. միֆեր և իրականություն

Ամսականների ժամանակ կանայք բազմաթիվ խնդիրների հետ են բախվում։

Բացի տրամադրության անկումներից և ցավային զգացողություններից, շատերիս մոտ զգայուն է դառնում կուրծքը, փորն է մեծանում, դեմքին պզուկներ են հայտնվում, սրտխառնոց և գլխացավ է նկատվում։

Այս օրերի հետ կապված բազմաթիվ միֆեր կան, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել, բայց դրանցից ոչ բոլորն են ճշմարիտ։

Եկեք zNews-ի հետ միասին պարզենք, թե իրականում ինչ է կարելի անել և ինչը՝ ոչ։

1. Չի կարելի վաննա ընդունել. միֆ է

Չնայած հակառակ կարծիքին, ամսականների ընթացքում վաննա ոչ միայն կարելի է ընդունել, այլև խորհուրդ է տրվում։

Դա կարող է թեթևացնել դաշտանային սպազմերը և թուլացնել մկանային լարվածությունը։

Վաննան հակացուցված է միայն առատ արյունահոսության և նորագոյացությունների դեպքում (կիստաներ, լեյոմիոմաներ)։

2. Չի կարելի որոշակի մթերքներ ուտել. ճիշտ է

Որոշ մթերքներ ցանկալի է բացառել դաշտանի օրերին. Դրանք կարող են ուժեղացնել ախտանիշները։ Դրանք են.

  • Սուրճ
  • Կաթնամթերք
  • Յուղոտ և կծու սնունդ
  • Կոնֆետներ և շաքար պարոնակող այլ մթերքներ

3. Չի կարելի սպորտով զբաղվել. միֆ է

Ինչպես և վաննայի դեպքում, վարժությունները ոչ միայն հակացուցված են այդ օրերին, այլև օգտակար են։ Սակայն լավ կլինի մոռանալ ուժային վարժությունների մասին։

4. Չի կարելի անալիզներ հանձնել. ճիշտ է

Դաշտանի օրերին կնոջ արյան բաղադրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, ինչի պատճառով տարբեր անալիզների պատասխանները կարող են իրարից տարբերվել։

5. Չի կարելի լողալ. միֆ է

Ինչպես արդեն նշեցինք, ֆիզիկական ակտիվությունն այդ օրերին մեղմում է ցավային և տհաճ զգացողությունները, և լողն էլ այդ առումով հրաշալի ընտրություն է։ Իհարկե, պետք չէ մոռանալ հիգիենայի միջոցների մասին։ Տամպոնները այս դեպքում ամենահամապատասխան տարբերակն են։

6. Չի կարելի դիմանալ ցավին, եթե այն երեք օրից ավել է տևում. ճիշտ է

Սպազմերը ամսականների օրերին լրիվ նորմալ են համարվում, սակայն եթե դրանք 2-3 օրից ավել են տևում, ապա անպայման դիմեք բժշկի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․