Մարդկային երևակայությունն ու հնարամտությունը սահմաններ չունեն և դա դրսևորվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում։
Այսօր zNews-ը կպատմի ձեզ աշխարհի հին շինությունների տարօրինակությունների մասին և այն մասին, թե ինչով են դրանք պայմանավորված եղել։
Աղբատար, ԽՍՀՄ
Առաջին աղբատարները կառուցվել են 1938 թվականին Վլադիվոստոկում։ Սկզբում դրանք տեղադրված էին բնակարաններում, սակայն հակասանիտարական վիճակի պատճառով շուտով տեղափոխվեցին աստիճանավանդակների վրա։ Սակայն իրավիճակը դրանից չփրկվեց և այսօր շատերն են պահանջում փակել այդ աղբատարերը։
Խրուշչովյան սառնարան, ԽՍՀՄ
Եվս մի գաղափար ԽՍՀՄ-ից։ Խրուշչովյան հաստ պատերը թույլ էին տալիս պատուհանների տակ փոքրիկ որմնախորշեր կառուցել։ Այդ տարիներին իսկական սառնարանները շքեղություն էին, այդ պատճառով ձմռանը դրանք մթերքը պահելու հրաշալի տեղ էին։ Հենց այստեղից էլ «խրուշչովյան սառնարան» անվանումը։ Հիմա դրանք որպես լրացուցիչ պահարաններ են օգտագործվում։
Տուն-ջրհորներ, Ռուսաստան
Այսպիսի տները վաղուց դարձել են Հյուսիսային մայրաքաղաքի խորհրդանիշը։ Լեգենդի համաձայն, Պետրոս I-ը հատուկ հրամայել էր այնպես կառուցել շենքերը, որպեսզի դրանք, ինչպես Հոլանդիայում, բոլոր կողմերից շքամուտքի տեսք ունենային։ Մյուս տարբերակով, պատճառը գրունտային ջրերն էին, որոնք չորացնելը թանկ և դժվար էր։ Այդ պատճառով հնարավորինս խնայում էին մակերեսը։
Փյունիկ, Շվեդիա
Ստոկհոլմի որոշ տների վրա կարելի է ոսկե փյունիկ նկատել։ Ժամանակին տներն այնքան մոտ էին կանգնած, որ ցանկացած հրդեհ կարող էր աղետի վերածվել, այդ պատճառով հարուստ քաղաքացիներն այդ կերպ նշում էին իրենց տները հրշեջների համար։ Նրանք առաջին հերթին մարում էին հարուստների տան հրդեհը։
Կաթնային դռներ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Մինչև XX դարի կեսերը կաթնամթերքը կաթ վաճառողներն էին բերում, դրանք չէիք կարող գնել խանութներում։ Եթե տան տերերը տանը չէին լինում, նրանք կաթի շշերը թողնում էին պատերի արանքում եղած փոքրիկ որմնախորշում, որը փակվում դռնով, որն էլ կաթնային դուռ անվանումը ստացավ։ Որոշ հին շինություններում այդ դռները դեռ պահպանվել են։
Սալունների (ամերիկյան բարերի դռները), ԱՄՆ
Արտաքինից այսպիսի դռները պրակտիկ չեն, սակայն երեք գործառույթ են կատարում։ Նախ, մաքուր օդ են ներս թողնում և լույս, փողոցի օտար աչքերից թաքցնում են ներսում տեղի ունեցողը, երրորդ՝ այսպիսի դռներ միայն սալուններում էին դրվում և դրանք որպես յուրօրինակ ցուցանակ էին ծառայում։
Վհուկի պատուհան, Վերմոնտ, ԱՄՆ
Ասում են վհուկները ավելի վրա չեն կարողանում թռչել թեք պատուհաններից ներս։ Իրականում ձեղնահարկում դժվար է ինչ-որ բան տեղավորել, ինչը օդանցքից մեծ կլիներ։ Այդ պատճառով այսպիսի օրիգինալ միջոց էին մտածել, քանի որ պատուհանը ավելի լավ է կատարում օդափոխության ու ձեղնահարկի լուսավորության գործառույթները։
Զմրսված պատուհաններ, Մեծ Բրիտանիա
Այդ տարիներին ապակեպատ պատուհանները թանկ հաճույք էին և իշխանությունները հարկ էին դրել պատուհանների վրա, և նրանք, ովքեր ի վիճակի չէին վճարել բոլոր պատուհանների համար, ստիպված էին լինում զմրսել դրանք։
Երկակի նշանակության ռադիատորներ, Եվրոպա
XX դարի սկզբներին այսպիսի ռադիատորները շատ ընդունված էին։ Այստեղ կարելի էր հեշտությամբ և ուտելիք տաքացնել և հագուսը չորացնել։
Գինու մառանի կողպեքի անցքը, Գերմանիա
Միջնադարում գինին ունիվերսալ միջոց էր և դեղամիջոց։ Այդ պատճառով թունդ գինեմոլների համար կողպեքի մասն այնպես էր պատրաստվում, որ անգամ շատ խմած վիճակով կարողանային գտնել բանալու անցքն ու բացեին մառանը։
Փոքրիկ դռներ, Ֆլորենցիա, Իտալիա
Իսկ իտալացիները տան ճակատամասին փոքրիկ դռներ էին տեղադրում, որոնք միանգամից դեպի մառան էին տանում։ Այդ պատուհանից բնակիչները գինի էին վաճառում առանց տնից դուրս գալու, հենց պատուհանից։
Կոյուղու լյուկեր, Գերմանիա
Այսպիսի լյուկերը արդեն վաղուց տեղադրում են ամբողջ երկրում, քանի որ շատ ավելի հարմար են․ ավելի հեշտ է մի քանի սեկցիա բարձրացնել, քան միանգամից մեկ ծանրը։
Անջատիչի լար, Մեծ Բրիտանիա
Բոլորն էլ գիտեն, որ խոնավությունն ու էլեկտրականությունը անհամատեղելի են։ Այդ պատճառով էլ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգությանը։ Հենց այդ պատճառով էլ բրիտանացիները որոշել են անջատիչները փոխարինել պարանով։ Բրիտանական շատ հին տներում դրանք դեռ պահպանվել են։
Ցանցեր, Չինաստան
Foxconn-ը Apple-ի էլեկտրոնիկայի վրա աշխատող խոշոր ընկերություն է։ Ամերիկյան հսկան հետևում է իր աշխատակիցների վիճակին և որոշակի գումարներ է վճարում աշխատանքի ժամանակ ստացած վնասվածքների դեպքում։ Այդ պատճառով շատ չինացիներ սկսեցին թռչել տանիքներից, որպեսզի իրենց ընտանիքները մեծ գումարներ ստանային։ Ցանցերը հենց նրա համար են, որպեսզի բռնեն այդպիսի հանճարներին։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին