Երբ տղամարդը որոշում է, որ ցանկանում է քեզ հետ լինել

Տղամարդիկ բավականաչափ ազնիվ են այն բանում, թե ինչ են ուզում կանանցից:

Պարզապես դու ոչ միշտ ես լսում կամ ընտրողաբար ես լսում, միայն այն, ինչ դու ես ուզում:

Եթե տղամարդն ուզում է քեզ հետ լինել, նա այդ մասին քեզ կհասկացնի ու կասի:

Եթե չի ուզում, նա քեզ կասի պատճառը, թե ինչու նա «չի կարող» քեզ հետ լինել, և սովորաբար` այն պատճառով, որ նա քո մեջ չի տեսնում իր կյանքի պոտենցիալ լավ ուղեկցին, կամ պարզապես ինքը պատրաստ չէ լուրջ հարաբերությունների:

Եթե կանայք փորձում են «տնավորվել», երբ մտածում են, թե հանդիպել են ճիշտ տղամարդու, ապա տղամարդիկ դա անում են, երբ պատրաստ են դրան:

Տղամարդիկ հիմար չեն, նրանք գիտեն, թե որքան դժվար է գտնել նրան, ում հետ կարող են անկեղծ ու իսկական լինել: Նրա համար դժվար չէ գտնել առավել գրավիչ կամ խելացի կնոջ, քան իր նախկինն էր, բայց գտնել այնպիսի կնոջ, ում հետ նա կարող է լինել այնպիսին, ինչպիսին որ իրականում կա, դժվար է: Այդպիսիները քիչ են: Դրա համար էլ, երբ տղամարդը մտածում է, որ հանդիպել է հենց այդպիսի մեկին, նա որոշում է լինել այդ կնոջ հետ:

Տղամարդու համար ամենահիասքանչ զգացողությունն այն է, երբ նա հանդիպում է այն կնոջը, ում հետ կարող է ձևեր չթափել, իրական լինել` չզգալով դատապարտող հայացք, իրեն խմբագրելու անհրաժեշտություն, չմտահոգվելով, թե արդյո՞ք ինքը նրան դուր կգա այդպիսին, թե՞ ոչ:

Իհարկե, դու պետք է նախ տղամարդուն ֆիզիկապես գրավես, բայց դրանից հետո քո մեջ պետք է լինի ինչ-որ ավելի ծանրակշիռ մի բան: Տղամարդը կհասկանա, որ կարող է քեզ հետ ապրել, եթե դու նրան գրավես նաև զգայական մակարդակում: Եթե նա կարողանա բացվել քո առաջ, անկեղծ լինել քեզ հետ, կիսի իր զգացմունքները, քեզ հետ մտերմանա խորքային մակարդակում, միայն այդ ժամանակ նա կարող է որոշել, որ ուզում է քեզ հետ լինել:

Տղամարդիկ կարող են չհիշել, թե որքան կանայք են անցել իրենց «անկողնու միջով», բայց նրանք շատ լավ հիշում են, թե նրանցից քանիսին են իրենք  թողել իրենց սրտից ու կյանքից ներս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․