Ինչպես ինքնուրույն մաքրել ստեղնաշարը փշուրներից և փոշուց

Բոլորս էլ գիտենք, որ կան տեղեր, որ մանրէներն ամենաշատն են սիրում. լողասենյակի խոնավ անկյունները, զուգարանակոնքի շրջանակի տակ, խոհանոցի լվացարանը։

Մենք խուսափում ենք նաև տանը կուտակվող փոշուց, սակայն քչերս ենք գիտակցում, թե որքան կեղտոտ կարող է լինել այն իրը, որն ամբողջ օրը մեր ձեռքի տակ է, դեմքին և շնչուղիներին մոտ։ Խոսքը համակարգչի ստեղնաշարի մասին է։

Փորձի արդյունքում պարզվել է, որ համակարգչի ստեղնաշարի վրա մանրէների և սնկային բջիջների քանակությունը 3543000 CFU է (CFU՝ չափման միավոր), համեմատական կարգով նշենք, որ զուգարանակոնքի վրա դրանց քանակությունը 172 CFU է։

zNews-ի հետ միասին փորձենք պարզել, թե ինչպես է կարելի տան պայմաններում ինքնուրույն մաքրել ստեղնաշարը։

Մակերեսային մաքրում

Սա պետք է անել առնվազն ամիսը մեկ անգամ։ Դրա համար պետք է անջատել ստեղնաշարը, շուռ տալ, լավ թափ տալ։ Հետո կարելի է օգտվել նկարելու փոքրիկ վրձնից, որպեսզի ազատվեք ստեղների արանքների կեղտից։ Դա պետք է զգուշորեն անել՝ ստեղները չվնասելու համար։

Խորը մաքրում

Սա կարելի է անել երեք ամիսը մեկ անգամ, ոչ ավելի հաճախ։ Սրա համար անջատեք ստեղնաշարը և խնամքով քանդեք այն։ Օգտվեք պինցետից՝ ստեղները խնամքով հանելու համար։ Պետք չէ հանել Shift, Enter և բացարկի ստեղները, քանի որ դրանք ամուր են կպցված լինում և կարող եք վնասել։ Երբ ստեղները հանեք զգույշ մաքրեք ականջի խոնավ փայտիկով, որպեսզի մաքրեք փոշին, իսկ հետո սառը օդ փչեք ստեղնաշարի վրա։ Ոչ մի դեպքում չթրջեք ջրով։ Այս հատվածը խոնավություն չի սիրում։ Ստեղները մաքրելուց հետո տեղը դրեք։ Նախքան ստեղները հանելը լուսանկարեք ստեղնաշարը, որպեսզի հետո ճիշտ դնեք իրենց տեղերում։

Այո, սա այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն դա չի նշանակում, որ պետք է այն անտեսել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․