Ինչու՞ են որոշ կանայք սիրավեպ սկսում ամուսնացած տղամարդկանց հետ

Երբեմն կանայք սիրավեպ են սկսում ամուսնացած տղամարդկանց հետ՝ այսպիսով խաթարելով մեկ այլ կնոջ երջանկություն։

Իսկ ինչու՞ է ինչ-որ օտար կին որոշում խարխլել նրա ընտանիքի հիմքերը։

Ո՞վ է այդ կինը, եւ ինչու է ներխուժում նրա ընտանեկան կյանք։

Սիրուհիները որոշակի ընդհանուր հատկանիշներ ունեն, որոնց մասին էլ կարելի է ավելի մանրամասն խոսել։

Ինքնագնահատական

Շատ կանայք փորձում են գրավել ամուսնացած տղամարդկանց՝ փորձելով իրենց ուժերը։ Իսկ հաջողության հասնելու դեպքում նրանց ինքնագնահատականը բարձրանում է, եւ նրանք ավելի ինքնավստահ են դառնում։ Սակայն սա ինքնախաբեություն է, քանի որ այս ինքնավստահության հիմքում անպաշտպան լինելու եւ միայնակ մնալու վախն է։

Իշխանություն

Ամուսնացած տղամարդու հետ սիրավեպ սկսած կինը յուրահատուկ իշխանություն ունի նրա նկատմամբ։ Նա կարող է «ղեկավարել տղամարդուն», քանի որ տղամարդը ընտանիք եւ երեխաներ ունի։ Կինը շատ լավ հասկանում է, որ իր սիրեկանը չի համարձակվի պատմել կնոջն իր դավաճանության մասին։ Արդյունքում հենց նա է իրավիճակի «տերը»։ Սակայն նույնիսկ այս իշխանությունն է անցողիկ եւ ժամանակի ընթացքում անգամ սա է կորցնում իր հետաքրքրությունը։

Այսպիսի հարաբերություններ սկսելու ցանկություն

Եւս մեկ պատճառ, թե ինչու են որոշ կանայք սիրավեպ սկսում ամուսնացած տղամարդկանց հետ։ Այս տեսակ հարաբերությունները ձեռնտու են նրանց, քանի որ նման կանայք չեն ցանկանում ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ։ Նրանք հասկանում են, որ ամուսնացած տղամարդիկ ոչ մի պահանջ չեն ներկայացնի։

Ադրենալին

Իհարկե, այս տեսակ հարաբերությունները միշտ էլ ինտրիգա են պարունակում եւ լրացնում ադրենալինի պակասը։ Այս գաղտնիությունն ու խորհրդավորությունը դուր է գալիս նման կանանց։

Ֆինանսական ապահովություն

Ամուսնացած եւ հասուն տղամարդը հիմնականում ֆինանսապես ապահովված է։ Նա ունի աշխատանք, որով նա կերակրում է իր ընտանիքին։ Ուստի, երբ կինը սիրավեպ է սկսում ամուսնացած տղամարդու հետ, նա կարող է ունենալ այն, ինչ ցանկանում է։

Սակայն չպետք է մոռանալ, որ ամուսնացած տղամարդու հետ հանդիպելը կարող է նաեւ տխուր հետեւանքներ ունենալ կնոջ համար։ Նման կանայք երբեք էլ հարգանքի չեն արժանանում հասարակության կողմից, հետեւաբար կորցնում են իրական սեր գտնելու իրենց շանսերը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․