Ինչպես թաքցնել ոչ կատարյալ փորիկը հագուստի տակ. 3 կարևոր խորհուրդ

Վերացնել փորը` այն դարձնելով հարթ, մշտական հսկողություն պահանջող լուրջ խնդիր է:

Եթե իրավիճակը թողնվի ինքնահոսի, ապա շրջապատի մարդիկ կարծելու են, որ դուք գտնվում եք հատուկ իրավիճակում և հետաքրքրվելու են, թե քանի ամսեկան հղիություն ունեք:

Հեղուկի մեծ քանակության օգտագործման պարագայում կազմվածքում կլորիկություն է հայտնվում, և հարկ է լինում փրկել իրավիճակը` փորիկը թաքցնելով ազատ հագուստի տակ:

Ոչ ակնահաճո տեսքի վերացման հիմավոր կանոններից մեկը կեցվածքի հետևողական վերահսկողությունն է:

Ուղիղ մեջքը բարեկազմության և ձգվածության գրավականն է:

Խոսենք թերության քողարկման մասին:

Թեև գաղտնիքների զինանոցը շատ մեծ չէ, սակայն հույս ունենք, առաջարկվող եղանակները օգտակար կլինեն:

Խորհուրդ 1. Ընտրել սեղան-շրջազգեստ

Ազատ ձևվածքի հագուստ է, սակայն առանց կրծքի հատվածի կտրվածքի: Կլոր փորիկով նիհարիկների համար գրկող շրջազգեստն առավելագույնս կգրավի հետաքրքրասերների ուշադրությունը:

Կատարյալ այլընտրանք է սեղանաձև ուրվագիծը, որը չի գրկում և առանց կոնքերն ընդգծող գծերի է:

Բավական է չափավոր լայն փեշը և հարցը փակված կարելի է համարել:

Խորհուրդ 2. Չձգել

Դուրս ընկած փորը չի կարելի ձգել: Ոչ վերևից, ոչ փորի տակ, ոչ էլ՝ մեջտեղի հատվածում: Եթե դուք փորձում եք փորը տեսողականորեն փոքրացնել՝ այն ձգելով տաբատի կամ կիսաշրջազգեստի գոտիով, ապա միայն ընդգծում եք այն դուրս ցցված մասերը, որոնք գոտու վերևի ու ներքևի հատվածում են: Կիսաշրջազգեստն ու տաբատը պետք է փակեն դուրս պրծած մասն ամբողջությամբ, ընդ որում՝ չձգելով կամ չսեղմելով այն: Եթե դուրս պրծած հատվածի և կոնքերի միջև տարածությունը շատ մեծ է, ապա չարժե պայքարել , որ հետևի մասում կատարյալ նստի: Այստեղ որպես օրինակ դիտարկենք առանց գորու ձևվածքի կիսաշրջազգեստները. տեսանելի է, թե ինչպես է աչքի զարնում դորս պրծած փորի սահմանները:

Եթե կիսաշրջազգեստը կրում եք առանց բաճկոնի, ապա ավելի լավ է ընտրել ազատ ուրվագծերը՝ լայն գոտիով: Սակայն դա չի նշանակում, որ ուղիղ կիսշրջազգեստներ ձեզ ընդհանրապես չի կարելի հագնել: Պարզապես դրանք պետք է համադրել անթև կամ տարատեսակ բաճկոնների հետ, որոնք պետք է կրել առանց կոճկելու: Այդ պարագայում դրանք կքողարկեն փորի դուրս ցցված մասը:

Խորհուրդ 3. Ճիշտ կոճկեք

Եթե կոճկում եք բաճկոնը, պետք է հետևել, որ կոճկված կոճակը (կամ կոճակները) կանգնեն փորի ամենացցուն մասում: Եթե կոճկված մասը ստացվի փորի տակի հատվածում, ապա այն առաջ կընկնի և իր վրա կգրավի ուշադրությունը:

Զգուշորեն է պետք վերաբերվել այն տաբատներին և ջինսերին, որոնց շղթան առջևից է տեղակայված: Հաճախ այդ շղթաներն այնպես են կարված, որ բավականին ծավալուն են ստացվում, իսկ ցցված փորի դեպքում այդ ծավալը դառնում է ամենախնդրահարույց տեղը:

Սակայն հարկ է նշել, որ այս օրենքն ունի հաճելի բացառություններ. օրինակ՝ տափակ ամրակապիչներով ջինսերը, որոնք, հակառակը, «քաշում» են դուրս պրծած հատվածը: Այդուհանդերձ, ջինսի վրայից սվիտերով կամ տոպով փորը ձգել չարժե: Վերնահագուստը պետք է լինի ազատ և միայն թեթևակի գրկող:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․